Section outline

Դասընթացի գլխավոր էջ

  • Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում

     

    «Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում» դասընթացն ուղղված է պատերազմական իրավիճակների ընթացքում և դրանցից հետո երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցության հիմնական առանձնահատկությունների, իրականացման ձևերի, առկա մոտեցումների ուսումնասիրմանը։ 

     Դասընթացում ներառված են տրավմատիկ իրավիճակներում երեխաների հիմնական դրսևորումներն ու արձագանքները, մանական հոգեբանի աշխատանքի հիմնական յուրահատկությունները, կրթության հոգեբանների աջակցության կազմակերպման առանցքային կողմերը։

    Դասընթացում ներառված են ուսումնական տեսանյութեր, ընթերցանության նյութեր, մտորելու հարցեր, ստուգիչ հարցաշարներ: Բացի դա, գրադարանի բաժնում ավելացվել է երեսունից ավելի նյութ՝ գործնական աշխատանքներում օգտագործման համար:

    Դասընթացի նյութը ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

    Բովանդակության համար պատասխանատու է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի իրականացնող գործընկերների տեսակետները։

    • Դասընթացի փորձագետներ


      Իրինա Խանամիրյան

      ԵՊՀ դասախոս, Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ։ ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի խորհրդատու և խմբավար է. «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» նախագահն է։ Վարում է մի շարք հեղինակային ուսուոմնական և անհատական ​​աճի խմբեր։ Շուրջ 20 տարի գործնական հոգեբանության ոլորտում։ Աշխատում են երեխաների և մեծահասակների հետ։ Ի. Խանամիրյանը 30-ից ավել գիտական ​​հոդվածների և 6 ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է.



      Տաթևիկ Աբրահամյան

      Մանկական հոգեբան, դասախոս, դասընթացավար, ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Զարգացման հոգեբանություն» մասնագիտացում։ Շուրջ 9 տարի աշխատում է որպես կրթական հոգեբան՝ աջակցություն սովորողներին, նրանց ծնողներին և մանկավարժներին։ 2016թ.-ից դասավանդում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնը՝ կրթության հոգեբանությանը, դպրոցական հոգեբանական խորհրդատվության կազմակերպմանը, դեռահասների հոգեբանական աջակցությանը, հոգեբանական խորհրդատվությանը, հոգեբանական հոգեբանական աջակցությանը առնչվող թեմաներին. դասընթացավար և վերապատրաստող՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։ Գիտական ​​հոդվածների հեղինակն է. Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի համահիմնադիրն է։ «Արևաթև» մանկական կրթական ճամբարի համահիմնադիր է ։ ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի խորհրդի անդամ է։ Զարգացման հոգեբանների Եվրոպական Ասոցիացիայի անդամ է։