Section outline

  •  

    asf

    Դասընթացի նպատակն է ստեղծել դիդակտիկ նյութերի հարթակ, որտեղ ուսուցիչները կարող են ուսումնասիրել նախագծային ուսուցումը, որպես մանկավարժական մոտեցում և մանկավարժական մեթոդ։ Հարթակում ուսուցիչները կարող են գտնել նախագծային ուսուցմանը վերաբերող նյութեր՝ մասնագիտական գրականություն, կայքերի հղումներ, նախագծային ուսուցման առաջարկվող թեմաների օրինակներ ըստ նախագծի տեսակի և ուսումնական առարկաների։ Առցանց դասընթացում ներկայացված են նաև նախագծային աշխատանքների պլանավորման մոդելներ, իրականացված նախագծերի օրինակներ, նախագծերի պլանավորման ձևաթղթեր։

    Դասընթացում ընդգրկված է նախագծային ուսուցման ընթացակարգը (Հավելված 1) և Նախագծային ուսուցման գնահատման չափանիչները (Հավելված 2) հաստատված ԿԳՄՍ նախարարի կողմից։

    Հարթակը հնարավորություն կտա ուսուցչներին կիսվել նաև իրենց փորձով, հարստացնելով իրենց փորձառությունը, ինչը կնպաստի շարունակական զարգացմանը։  Դասընթացը բաղկացած է 6 բաժնից։ Յուրաքանչյուր բաժին ներառում է ընթերցանության նյութեր, տեսահոլովակ, օգտակար հղումներ։

    Դասընթացի կառուցվածքը հնարավորություն է տալիս ուսուցիչներին արագ գտնելու իրենց հետաքրքրող նյութը համապատասխան բաժնից։ Բացի հիմնական բաժիններից, դասընթացում առկա են նաև հավելվածներ, գրադարան, նախագծերի օրինակներ։ Հավելվածներում ներկայացված նյութերը ուսուցիչները կարող են օգտագործել նախագծային աշխատանքներ պլանավորելիս, իրականացնելիս և գնահատելիս։

     

    Ի՞նչ առավելություններ ունի  դասընթացը

    Դասընթացը առցանց է, հասանելի է ցանկացած վայրից և ցանկացած ժամի։ Ընդգրկում է անհրաժեշտ տեղեկություն նախագծային ուսուցման մասին, ներառում է լրացուցիչ նյութեր։

    Ուսուցիչները կարող են օգտվել դասընթացից ցանկացած վայրից ուսումնասիրել դրանք իրենց հարմար եղանակով՝ վերանայելով բարդ թեմաները կամ արագ անցնելով արդեն ծանոթ նյութերը։

    Աշխատանքը առցանց հարթակներում զարգացնում է թվային հմտություններ, ինչը նպաստում է ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան դասապրոցեսների կազմակերպմանը։

     Այս կրթական դասընթացը ստեղծվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Իմաստունի 3.0. Քաղաքացիական կրթության առաջնորդում» ծրագրի շրջանակներում։ Դասընթացի բովանդակությաան համար պատասխանատվություն են կրում ձեռնարկի հեղինակները:

     

    Դասընթացի հեղինակներ՝

    Մարինե Գափոյան

    Գայանե Վարդանյան

    Արմինե Գոքորյան