Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում: տեսական ակնարկ
3. Տարհանման հետ կապված հոգետրավմաները
Պատերազմական իրավիճակների դժվար հաղթահարելի իրադրություններից է նաև տարհանումը, որի հիմնական տրավմատիկ գործոններն են՝
· ապրուստի և կենցաղի բազմազան խնդիրները,
· ֆինանսական և գոյատևման խնդիրները,
· բարեկամներից և հարազատներից հեռու լինելը,
· սովորական առօրյայի կորուստը, անապահովության զգացումը,
· նոր միջավայրում միջանձնային շփման դժվարությունները հասակակիցների և մեծահասակների հետ,
· ծնողների կամ խնամողների հետ կոնֆլիկտների սրացումը,
· մշակույթային տարբերությունների խնդիրները, սոցիալական հարմարման բարդությունները,
· լեզվական և հաղորդակցական խնդիրները,
· խտրականության և անհանդուրժողականության դրսևորումները, և այլն [2]։
Տարհանված երեխաների արձագանքները շ կախված են մի շարք հանգամանքներից։ Կարելի է առանձնացնել տարհանված երեխային բնորոշ ապահարմարողական հետևյալ հակազդումները.
· սննդի ընդունման և ախորժակի խանգարումներ, քնի խանգարումներ,
· հուզական պոռթկումներ, ագրեսիվություն, բարկության պոռթկումներ,
· ներամփոփություն, լաց, հուզական անհավասարակշիռ վիճակ,
· տարաբնույթ վախեր (մթություն, հարձակում, մահացածներ, ուրվականներ, աղմուկ և այլն),
· վարքի և հույզերի կառավարման դժվարություններ,
· հետընթացային, ռեգրեսիվ վարք (գիշերամիզություն, մանկամտություն, անինքնուրույնություն, եղունգների կրծում և այլն),
· տրավմատիկ իրողության վերաբերյալ կպչուն մտքեր և վերհիշումներ,
· հոգեբանական սթրեսից առաջացող տարաբնույթ ֆիզիկական ցավեր, հոգեսոմատիկ ռեակցիաներ
· խուսափում տրավմատիկ իրողությունը հիշեցնող իրավիճակներից և խոսակցություններից,
· Իմացական գործընթացների դժվարություններ, ուշադրության և հիշողության խնդիրներ,
· ուրիշների հետ համագործակցելու դժվարություններ,
· կրթական առաջադիմության դժվարություններ, և այլն [2]։