Դպրոցական հոգեբանի աշխատանքը պատերազմի ժամանակ

2. Առաջին հոգեբանական օգնությունը դպրոցում

Հոգեբանական առաջին օգնությունը դպրոցում հետազոտահեն մոտեցում է՝ ուղղված կրթական միջավայրում երեխաներին, դեռահասներին, նրանց ընտանիքներին և անձնակազմին տրա­մադրվող աջակցությանը ճգնաժամային իրավիճակներում։ The National Child Traumatic Stress Network և the National Center for PTSD–ը ստեղծել են ուղեցույց դպրոցներում առաջին հոգեբանական աջակցության տրամադրման վերաբերյալ։ Որպես ԱՀՕ հիմնական նպատակներ՝ ուղեցույցում առանձնացվում են.

  • Ձևավորել դրական հարաբերություններ անձնակզմի և սովորողների միջև առանց ճնշման։
  • Ընդլայնել ֆիզիկական և հոգեբանական ապահովության և հարմարավետության զգացումը։
  • Հանգստացնել և համապատասխան ուղղորդումներ տալ այն սովորողներին և անձնակազմի անդամներին, ովքեր գերհուզական վիճակում են։
  • Ուղղորդել և աջակցել այն սովորողներին և անձնակազմի անդամներին, որոնք ունեն հարցեր և հստակեցման կարիք։
  • Որքան հնարավոր է, արագ կապել սովորողներին և անձնակազմի անդամներին սոցիալական աջակցություն իրականացնող կենտրոնների հետ։
  • Զարգացնել սովորողների և անձնակզմի ինքնակարգավորման հմտությունները։

 

Կրթական կառույցներում առաջնային արձագանքումն արդյունավետ իրականացնելու համար առանձնացնում են հետևյալ փուլերը

Կանխարգելում

Դպրոցները հստակ պետք է ունենան ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, սովորողների ապահովության և անվտագության ռազմավարություններ։

Նախապատրաստում

Կրթական հաստատությունները պետք է տրամադրեն անհապաղ, տեղին և ժամանակին աջակցություն ճգնաժամերի դեպքում, որն իրականացնում են՝

• նախնական պլանավորման,

•համագործակցությունների սահմանման,

• անընդհատ վերանայվող ճգնաժամային պլանավորման,

•անձնակազմի մշտական վերապատրաստման,

• ԱՀՕ տրամադրման սկզբունքների իմացության միջոցով։

Արձագանքում

Ճիշտ իրականացված բոլոր քայլերը հնարավորություն են տալու նվազեցնելու հնարավոր բարդացումների հավանականությունը արտակարգ իրավիճակի ազդեցությամբ։ Արձագանքման փուլում կրթական կառույցը հստակ հետևում է նախապես սահմանված պլանի և ԱՀՕ հիմնական սկզբունքներին։ Թեև ճգնաժամային իրավիճակը ենթադրում է անկանխատեսելի հետևանքներ, միևնույնն է, հստակ արձագանքման ձևերը հնարավոր են դարձնում հասանելի անվտանգ պայմանների ստեղծումը։

Վերականգնում

Անհարաժեշտ է իրականացնել հատուկ քայլեր՝ սովորողներին, նրանց ծնողներին և մանկավարժական անձնակազմին ճգնաժամային իրավիճակից հետո աջակցելու համար։ Այս փուլում իրականանում է հոգեբանական և ֆիզիկական վնասի գնահատում և դրան համապատասխան աջակցության կազմակերպում։ Ճգնաժամային իրավիճակի վաղ փուլերը սովորաբար ամենաարդյունավետն են լինում ԱՀՕ տրամադրման համար, որից հետո անհրաժեշտ է լինում պլանավորել երկարատև աջակցությունը։