Կրթության հոգեբանի աշխատանքի հիմնական ուղղությունները
Լուսավորչական աշխատանք
Ներկայումս հոգեկրթության պակասը շատ նկատելի է․ մարդիկ չունեն տարրական գիտելիքներ հոգեկան առողջության պահպանման առանձնահատկությունների վերաբերյալ։
Հոգեկրթության անհրաժեշտությունը մեծ է և էական աշխատանքի բոլոր սուբյեկտների հետ թե՛ սովորողների, թե՛ ծնողների և թե՛ կրթական հաստատության անձնակազմի հետ։
Հաճախ ուսուցիչները, դաստիարակները, աշխատելով սովորողների հետ երկար տարիներ, այդպես էլ հստակ չեն տեղեկացված լինում երեխաների տվյալ տարիքային փուլի հիմնական առանձնահատկությունների մասին, ինչն էական բարդություններ է առաջացնում աշխատանքում և նվազեցնում աշխատանքի արդյունավետությունը։ Նույնիսկ ծնոնղերը, հաշվի առնելով նրանց ծնողական սերն ու նվիրվածությունը, կարիք ունեն ուղղորդման տարբեր տարիքի երեխաների հետ հարաբերությունների հաստատման յուրահատկությունների վերաբերյալ։ Հենց իրենք՝ երեխաները, պետք է լինեն հոգեկրթության տրամադրման առաջին օբյեկտներից մեկը, քանի որ նրանք ևս կարիք ունեն ճանաչելու իրենց դրսևորումները, դրանք պայմանավորող գործոնները։ Հետևաբար, կրթական հոգեբանի գործունեության կարևոր ուղղվածություններից է լինում բարձրացնել հոգեբանական գիտելիքի մասին տեղեկացվածության ընդհանուր մակարդակը բոլոր օղակներում։
Լուսավորչական աշխատանքը նշված բոլոր անձանց հարմարեցումն է հոգեբանական գիտելիքին։ Լուսավորչական աշխատանքի արդյունքում մարդիկ սովորում են գործ ունենալ իրենց հոգեկան աշխարհի հետ։ Լուսավորչական աշխատանքի հիմնական նպատակն է․
-
Ծանոթացնել դաստիարակներին, ուսուցիչներին, ծնողներին և երեխաներին հոգեկան զարգացման օրինաչափություններին։
-
Ներկայացնել ու բացատրել հոգեբանական նոր մոտեցումները կրթական գործընթացի ընթացքում։
-
Ընդգծել հոգեկրթության կարևորությունը և անհրաժեշտությունը սովորողների հետ աշխատանքում։
-
Ծանոթացնել սովորողներին ինքնաճանաչման, ինքնակարգավորման օրինաչափությունների հետ։
Լուսավորչական աշխատանքի իրականացման ձևերն են․
Բոլոր նշված աշխատանքային տարբերակներում շատ կարևոր է կրթական հոգեբանի դերը, ով գործընթացը պետք է դարձնի ուղղորդված և գործնական քայլաշար պարունակող հանդիպումների։ Վերջիններս պետք է հստակ ուղղվածություն ունենան՝ պատասխանելով տվյալ պահին ակտուալ հարցադրումներին։ Արդյունքում բոլոր օղակները կարողանում են արդյունավետ և ժամանակին արձագանքել նկատվող դժվարություններին։
Լուսավորչական աշխատանքի շրջանակներում կրթական հաստատություններում կարելի է տրամադրել տեղեկություն հետևյալ ոլորտների վերաբերյալ․
-
Տարիքային առանձնահատկություններ,
-
Հույզեր և դրանց կառավարում,
-
Շփման առանձնահատկություններ,
-
Սովորողների դժվարությունների ուղղորդում կրթական գործընթացի ընթացքում,
-
Ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցման առանձնահատկություններ,
-
Մանկավարժ-ծնող արդյունավետ հաղորդակցման առանձնահատկություններ,
-
Հոգեբանի դերը կրթական կառույցում։ Ե՞րբ դիմել հոգեբանի։
Լուսավորչական աշխատանքի թեմաները նաև որոշվում և կազմվում են համապատասխան տվյալ կրթական կառույցի առանձնահատկությունների, երեխաների տարիքային խմբի և նրանց կարիքների։