Կրթության հոգեբանի աշխատանքի հիմնական ուղղությունները

Կանխարգելիչ աշխատանքներ

Կանխարգելիչ աշխատանքները միջոցառումների շարք են, որոնք ուղղված են կանխելու տարբեր դժվարությունների առաջացումը երեխաների, մանկավարժների, ծնողների, անձնակազմի մոտ։ Այս նպատակով կրթական հոգեբանը․

    • Մշակում է տարբեր տարիքային խմբերում խմբային աշխատանքի ծրագրեր՝ ելնելով տարիքային առանձնահատկություններից։

    • Անհատական հանդիպումների, ախտորոշիչ աշխատանքների միջոցով դուրս է  բերում անձնային կամ խմբային այն յուրահատկությունները, որոնք կարող են հետագայում  դժվարությունների հիմք հանդիսանալ, և աշխատանքը կազմակերպել այդ ուղղությամբ

    • Երեխաների մոտ դժվարությունների կանխատեսման դեպքում անպայման տեղեկացնում է դպրոցի աշխատակիցներին, մանկավարժներին և ծնողներին հնարավոր բարդությունների և դրանց հետ աշխատանքի հնարավոր տարբերակների մասին։ 

    • Մշտապես հետևում է կրթական կառույցում բարոյահոգեբանական բարենպաստ միջվայրի պահպանմանը։ 

Առանձնացնում են կանխարգելիչ աշխատանքների երեք մակարդակ․

 

Հոգեբանական կանխարգելումը ենթադրում է․

    • Պատասխանատվություն կրթական հաստատությունում այնպիսի հոգեբանական բարենպաստ պայմանների ձևավորման  համար, որոնք կնպաստեն երեխաների առողջ անձի ձևավորմանը բոլոր տարիքային խմբերում։

    • Երեխաների դժվարությունների ժամանակին դուրսբերում և ուղղորդում՝ հուզական և սոցիալական հետագա բարդություններից խուսափելու համար։

    • Յուրաքանչյուր տարիքային փուլի արդյունավետ հաղթահարում և նախապատրաստում հաջորդին։
       

Կանխարգելիչ աշխատանքները ներառում են․

    • Հոգեբանական պատրաստվածություն դպրոցին,

    • Դիտարկումներ անցումային օղակներում,

    • Անհատական և խմբային հանդիպումների պլանավորում՝ կախված անձի և ուսումնական խմբի դժվարություններից,

    • Զգուշացում հոգեբանական ծանրաբեռնվածության մասին մանկավարժական անձնակազմին,

    • Աշխատակիցների և սովորողների համար բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորում,

    • Կրթական հաստատության ուսումնական պլանների հոգեբանական դիտարկում, զարգացնող միջոցառումների իրականացում։