Կրթության հոգեբանի աշխատանքի հիմնական ուղղությունները
Հոգեբանական խորհրդատվություն
Կրթական հաստատություններում հոգեբանական խորհրդատվություն իրականացվում է երեխաների, մանկավարժական անձնակազմի, ծնողների, ադմինիստրացիայի համար։ Խորհրդատվական աշխատանքներն իրականացվում են անհատական և խմբային ձևաչափով։ Երեխաների հետ իրականացվող խորհրդատվական աշխատանքի հայցով կրթական հոգեբաններին կարող են դիմել մանկավարժները, ծնողները, անձնակզմի անդամները, նաև հենց իրենք երեխաներն են դիմում աջակցության անհրաժեշտության դեպքում։ Խորհրդատվական աշխատանքի դիմելու պատճառները կարող են լինել շատ տարբեր․
Մանկավարժներ․
-
-
ուսումնական դժվարություններ,
-
երեխաների կոգնիտիվ կարողությունների զարգացում,
-
հաղորդակցման դժվարություններ հասակակիցների և մեծահասակների հետ,
-
երեխաների խմբի ձևավորման դժվարություններ,
-
սովորելու գործընթացի հարմարված չլինելու խնդիրներ,
-
ուսումնական մոտիվացիայի բացակայություն,
-
հուզական և անձնային դժվարություններ,
-
մասնագիտական կողմնորոշում,
-
մանկավարժական կարողությունների զարգացման անհրաժեշտություն,
-
երեխաների հետ աշխատանքային տարատեսակ հմտությունների ձեռքբերում։
-
Ծնողներ․
-
-
ներընտանեկան դժվարություններ,
-
ծնողավարման դժվարություններ,
-
երեխաների պատրաստվածության դժվարություններ որևէ կրթական հաստատություն հաճախելիս,
-
ուսումնական մոտիվացիայի բացակայություն,
-
երեխաների մոտ նկատվող ալարկոտություն,
-
երեխաների հուզական կառավարման դժվարություններ,
-
երեխաների մոտ օրվա ռեժիմի կարգավորման բարդություններ։
-
Սովորողներ․
-
-
հասակակիցների հետ շփման դժվարություններ,
-
ընտանեկան դժվարություններ,
-
միջին և ավագ դպրոցական տարիքում ինքնահաստատման, ինքնաներկայացման դժվարություններ,
-
ուսումնական մոտիվացիայի բացակայություն,
-
վախ, լարվածություն, տագնապ ուսումնական գործընթացից,
-
առօրյայի կազմակերպման դժվարություններ,
-
դեռահասության և ավագ դպրոցական տարիքում ներանձնային դժվարություններ և այլն։
-
Ինչպես խորհրդատվական աշխատանքի դեպքում առհասարակ, այնպես էլ կրթական հաստատությունում խորհրդատվական աշխատանքի ընթացքում առանցքային է հոգեբանի և այցելուի վստահելի և ապահով փոխհարաբերությունների կառուցումը։ Անշուշտ, այս ոլորտում նույնպես խորհրդատվական աշխատանքի հիմնական նպատակն է աջակցել երեխաներին, մանկավարժներին, ծնողներին ինքնուրույն հաղթահարելու իրենց խնդիրները։
Կրթական հաստատության շրջանականերում երեխաների հետ խորհրդատվական աշխատանքներ իրականացնելիս պարտադիր է տեղեկացնել երեխայի ծնողներին և ստանալ նրանց համաձայնությունը։ Կրթական հոգեբանը իր գործունեության ընթացքում պահպանում և հետևում է բոլոր սահմանված էթիկական սկզբունքներին։ Հաճախ հարց է ծագում կրթական հոգեբանի կողմից գաղտնիության պահպանման սահմանների մասին։ Կրթական հոգեբանը պահպանում է գաղտնապահության սկզբունքը՝ խախտելով այն միայն այն դեպքերում, երբ երեխային կամ նրա շրջապատին կարող է անմիջական վտանգ սպառնալ և խաթարել նրանց հոգեբանական բարեկեցությունը։