Կրթության հոգեբանի աշխատանքը սովորողների տարբեր դժվարությունների հետ

Անցանկալի վարքային դրսևորումների պատճառները

Սովորողների մոտ բարդություններ, դժվարություններ և անցանկալի վարքային դրսևորումներ նկատվում են իրենց ուսումնական գործունեության բոլոր փուլերում՝ նախակրթարանից մինչև ավագ դպրոցական տարիք։ Դժվարությունները կախված տարիքային փուլերից լինում են տարբեր՝ հուզական բարդություններից մինչև սոցիալական հարմարման դժվարություններ՝ հաճախ հանգեցնելով ուսումնական միջավայրին ոչ համապատասխան վարքի։

Վարքային դժվարությունների կամ անցանկալի վարքային դրսևորումներում ներառվում են ագրեսիվությունը, կրթական միջավայրում սահմանված կրթական կանոնների խախտումները, ուսումնական գործընթացի խաթարումը, հասակակիցների հետ վիճաբանությունները, հուզական պոռթկումները և այլն։ Նման դրսևորումները սովորաբար լինում են ցուցանիշ երեխայի որևէ կարիքի համար։ Անցանկալի վարքը հաճախ կարող է դիտարկվել որպես օգնության կանչ երեխայի կողմից։ Համապատասխանաբար, հոգեբանական և մանկավարժական արձագանքները պետք է հնարավորինս ուղղված լինեն երեխայի հոգեկան բարեկացությունը վերականգնելուն։ Անցանկալի վարքային դրևորումների պատճառնրից առանձնացնում են․

    • Ուշադրության պակաս
    • Մատուցվող մյութի հասկանալու դժվարություններ, ինչի արդյունքում երեխան գերադասում է լինել անկարգապահ, քան հետ մնալ հասակակիցներից
    • Մանկավարժի սպասումները երեխայից չափից շատ են
    • Մանկավարժական արձագանքները համապատասխան չեն տվյալ պահին
    • Ֆրուստրացվածությոն, երբ երեխան չի կարողանում կատարել մեծահասակի հրահանգները
    • Ուսումնական գործընթացքում երեխան իրեն վատ և անհարմարավետ է զգում
    • Կրթական հաստատության ոչ բարենպաստ սոցիալ-հոգեբանական մթնոլորտ
    • Միջանձնային հարաբերությունների խնդիրներ հասակակիցների և մեծահասակների հետ
    • Ցածր ինքնագնահատական
    • Ընտանեկան դժվարություններ, անբարենպաստ ընտանեկան միջավայր
    • Նյարդաբանական խնդիրներ
    • Ֆիզիկական և հոգեբանական զարգացման անհամաչափություն։