Կրթության հոգեբանի աշխատանքը արտակարգ իրավիճակում

Կարևոր դրույթներ

Ինչպես նշվեց, յուրաքանչյուր մասնագետ նման իրավիճակներում հստակ պետք է գնահատի իր ուժերն ու կարողությունները որևէ աշխատանք սկսելիս։ Ուստի կարևոր է, որ կրթական հոգեբանները կարողանան զարգացնել նաև իրենց անձնային որակները, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ գործել արտակարգ իրավիճակների պայմաններում։  Նման որակներ են համարվում․

    • Հավասարակշռություն հոգեկան և ֆիզիկական առողջության միջև: Զարգացնել անձը որպես ամբողջականություն։

    •  Ինքնավստահություն: Ինքնակառավարում։

    • Քոփինգ ռազմավարություններ։

    • Անձի սահմանների հաստատում։

    • Ժամանակի կառավարում։

    • Փոփոխությունների կառավարում։

    • Պատասխանատվության զգացում։

    • Իրավիճակին համապատասխան արձագանքներ տալու կարողություն։

Nancy Willard, M.S., J.D. արտակարգ իրավիճակներում  երեխաների և մանկավարժական անձնակազմի բարեկեցության ապահահովման համար առանձնացնում էր հետևյալ քայլերը․

    • Կապ հաստատել վստահելի և կարևոր մարդկանց հետ։

    • Փորձել ամեն օր  հնարավորության սահմաններում աջակցել դիմացիններին:

    • Բացահայտել և կիրառել սեփական ուժեղ կողմերն ամեն օր:

    • Ուշադիր լինել և կենտրոնանալ կյանքում տեղի ունեցող դրական իրադարձությունների վրա։

    • Զարգացնել հուզական կառավարման հմտությունները: Լինել հանգիստ բարդ իրավիճակներում:

    • Լինել կայուն և պատասխանատու արձագանքներում։

    • Բարդ իրավիճակում որոշել՝ որն է լավագույն լուծումը ձեզ համար: