Կրթության հոգեբանի աշխատանքը արտակարգ իրավիճակում

Կրթական հոգեբանի արձագանքման առանձնահատկություններ

Արտակարգ իրավիճակում կրթական հոգեբանի գործունեության կարևոր մասերից է հանդիսանում  անձնակազմին պատրաստել երեխաների կարիքներին ճիշտ և թիրախային արձագանքելը։ Կրթական  գործընթացում սովորողներին աջակցելու համար պետք է․ 

    • Լսել երեխայի բոլոր անհանգստությունները:

    • Փոխանցել պաշտպանվածության և ապահովության զգացում։ Հնարավորություն տալ երեխային անհրաժեշտության դեպքում դիմել հոգեբանին՝ չսպասելով հերթական հանդիպման օրվան։

    • Լինել երեխաների կողքին, մշտապես հասանելի։

    • Ընդունել հույզերը․ բացատրել, որ արտակարգ իրավիճակի արդյունքում կարող են լինել ամենատարբեր հուզական դրսևորումները, որոնք նորմալ են տվյալ իրավիճակի դեպքում։

    • Օգնել արտահայտել հույզերը․ տրամադրել տարածք, ժամանակ և պայմաններ հույզերի արտահայտման համար։

    • Սովորեցնել հույզերի արտահայտման կառուցողական ձևեր (նկարել, ծեփել, ֆիզիկական ակտիվություն կազմակերպել, գրել, օրագիր պահել և այլն)։

    • Երեխայի հետ քննարկել իրեն հուզող բոլոր հարցերը։

    • Իրականացնել դժվարություններին և խնդիրներին համապատասխան խմբային և անհատական հանդիպումներ։