Հոգեբանական դժվարությունները երեխայի կյանքում

Դժվար իրավիճակներին աձագանքման տարիքային առանձնահատկություններ

Կրտսեր դպրոցական տարիք

Կրտսեր դպրոցական տարիքում (7-12 տարեկան) երեխաները սովորաբար ցուցաբերում են հետևյալ հակազդումները՝

    • տագնապ, անհանգստություն, վախ սեփական անձի, մտերիմի համար (հաճախ ուժեղ կապվածություն, կպչունություն դասվարին կամ խնամողին),
    • վախ իրավիճակի կրկնման հանդեպ,
    • վարքային փոփոխություններ (ուշադրության ցրվածություն, գերակտիվություն կամ պասիվություն, ագրեսիվություն և այլն),
    • անվստահություն ուրիշների հանդեպ,
    • սոցիալական իրադարձություններին համապատասխան հակազդման դժվարություն, հարմարման դժվարություններ,
    • փոփոխություններ դպրոցական վարքում,
    • մարմնական ախտանիշներ (գլխացավեր, փորացավեր, գերզգայունություն և այլն),
    • տրամադրության տատանումներ,
    • չափազանց սուր կամ թույլ արձագանք տարբեր ազդակներին (ձայն, լույս, երաժշտություն և այլն),
    • տրավմատիկ իրողության վերապրում (դրվագների անընդհատ խաղարկում, կրկնում, վերապատմում),
    • հակասոցիալական վարք, հեղինակությունների ու կարգուկանոնի մերժում,
    • մերժողական, խուսափողական վարք (հյուր չգնալ, չծանոթանալ նոր մարդկանց հետ և այլն),
    • գերգրգռվածության նշաններ,
    • հուզական կաղապարվածություն։