Հոգեբանական դժվարությունները երեխայի կյանքում

Դժվար իրավիճակներին աձագանքման տարիքային առանձնահատկություններ

Դեռահասության տարիք

 Դեռահասության տարիքում տրավման կարող է հանգեցնել անձնային փոփոխությունների ու խաթարել անձի ձևավորման բնականոն ընթացքը։ Սովորաբար, դեռահասները արձագանքում են դժվար իրավիճակներին հետևյալ դրսևորումներով՝

    • անհանգստություն, վախ, տագնապ սեփական անձի կամ մտերիմների համար,
    • վախ, որ տրավմատիկ իրողությունը կամ դրա հետևանքները կրկին կվերադառնան,
    • վարքային փոփոխություններ (ուշադրության ցրվածություն, հիշողության մասնակի կորուստներ, մեկուսացվածություն, ագրեսիվություն, կենտրոնացման և սովորելու դժվարություններ, լարվածություն ընկերների, ուսուցիչների հետ շըփվելիս և այլն),
    • մարմնական տարաբնույթ դրսևորումներ (գլխացավեր, փորացավեր, սրտխառնոց և այլն),
    • անհանգստացնող հույզեր և զգացմունքներ, հուզական խառնաշփոթ (օրինակ՝ տագնապեցնող մտքեր կամ վրեժխնդրության ձըգտում),
    • տրավմատիկ իրողության մասին պատմության պարբերաբար վերարտադրում կամ մանրամասների վերհիշում, դրանց վրա կենտրոնացում,
    • չափազանց սուր կամ թույլ արձագանք տարբեր ազդակներին (ձայն, լույս, երաժշտություն և այլն),
    • մերժողական, խուսափողական վարք (հյուր չգնալ, չծանոթանալ նոր մարդկանց հետ և այլն),
    • գերգրգռվածության նշաններ,
    • հուզական կաղապարվածություն,
    • ինքնաոչնչացման մտքեր, գործողություններ,
    • չափազանց հետաքրքրվածություն մահվան թեմայով,
    • անվստահություն դիմացինի հանդեպ, շփման խնդիրներ
    • քնի դժվարություններ, մղձավանջներ։

  Տեսանելի է, որ տարբեր տարիքային փուլերում երեխաների մոտ հիմնականում լինում են հուզական և վարքային փոփոխություններ։ Հիմնական դրսևորումներից են վախերը և ագրեսիան։