Հոգեբանական դժվարությունները երեխայի կյանքում

Մանկական ագրեսիա

Ե­րե­խա­ներն ագ­րե­սիվ չեն ծն­վում։ Սո­վո­րա­բար, ե­րե­խայի հա­կազ­դում­նե­րը կրում են պաշտ­պա­նա­կան բնույթ։ Սա­կայն, մի­ջա­վայ­րի ազ­դե­ցու­թյուն­նե­րի ներ­քո այդ հա­կազ­դում­նե­րը կա­րող են վե­րած­վել տար­բեր վտան­գա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ո­րոնք կվնասեն շր­ջա­պա­տին։ Սովորաբար, երբ ասում ենք ագրեսիվ վարք, նկատի ունենք ապակառուցողական, վնասակար գործողությունների շարք, որոնք ֆիզիկական, հոգեբանական և բարոյական վնաս են հասցնում թե երեխային և շրջապատին։

Ագ­րե­սի­այի ցան­կա­ցած ձևի դրս­ևոր­ման դեպ­քում պետք է հի­շել, որ երե­խայի ագ­րե­սիվ վար­քը պա­տաս­խան է ո­րո­շա­կի ազ­դակ­նե­րին, ո­րոնք խա­թա­րում են ե­րե­խայի ֆի­զի­կա­կան և հո­գե­բա­նա­կան ա­ռող­ջու­թյու­նը։ Այն ծա­գում է ի պա­տաս­խան ար­տա­քին բա­ցա­սա­կան պայ­ման­նե­րի կամ ապ­րում­նե­րի։ Երեխաները պահանջ ունի սիրված, ընդունված լինելու։ Երբ ինչ-ինչ պատճառներով /ծնողների ցանկության, հմտությունների և հնարավորությունների պակասի, շրջապատի անբարենպաստ ազդեցության, սոցիալական իրավիճակի փոփոխության, երեխայի կողմից իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանման և այլն/ այս պահանջմունքը չի բավարարվում, երեխան ամեն կերպ ուզում է հասնել իր նպատակին: Նպատակին հասնելու համար երեխան կարող է ցուցաբերել անցանկալի վարքաձևեր: Այդ նպատակները գիտնականները բաժանել են չորս խմբի՝

    • Ուշադրության գրավում: Երեխան բոլոր հնարավոր ուղիներով փորձում է գրավել շրջապատող մարդկանց ուշադրությունը: Երեխան կարող է վիճաբանությունների մեջ մտնել, ծամածռություններ անել դպրոցում, չկատարել հանձնարարությունները, կռվել քույր-եղբայրների հետ և այլ: Ծայրագույն դեպքերում, ուշադրություն գրավելու համար երեխան կարող է նույնիսկ ունենալ որոշակի ֆիզիկական խնդիրներ /փորացավեր, փսխումներ, գլխացավեր և այլ/, քնի և սննդի խանգարումներ և այլ:
    • Պայքար իշխանության համար: Երեխան սկսում է դրսևորել անհնազանդ վարք, հակառակվել ծնողներին: Սա հիմնականում արվում է սեփական արժևորումն ու կարևորությունը զգալու համար: Օրինակ, երբ երեխան ժամանակին չի գնում քնելու, բոլորը ընկնում են նրա ետևից, նա կարող է չափազանց կարևոր իրեն զգալ:
    • Վրեժխնդրություն: Երեխան, կարծես, ցանկանում է <<վրեժխնդիր>> լինել ծնողներին, որոնք բավարար ուշադրություն չեն դարձրել իրեն: Նա կարող է փախչել տանից, հրաժարվել մասնակցել ընտանեկան միջոցառումներին, գողություն անել, ունենալ բազմապիսի գաղտնիքներ ծնողներից, պարբերաբար դրսևորել այնպիսի վարք, որի դեպքում վստահ է ծնողների տխրության մեջ:
    • Հուսահատություն: Երեխային թվում է, որ ինքը չի կարող հաջողություններ ունենալ, խուսափում է անհաջողություններից, կարող է դրսևորել իր տարիքից փոքրի վարք, չի ցանկանում որևէ բան սովորել, իրեն թվում է, որ ոչինչ չի կարողանա, բթամիտ է, անհաջողակ:­

 
Ի­՞նչ կա­րող է ա­նել մեծահասակը, որ­պես­զի նվա­զեց­նի ե­րե­խայի ագ­րե­սիվ դրս­ևո­րում­նե­րը։

­Նախ­ևա­ռաջ շատ կար­ևոր է խո­սել տվյալ ի­րա­վի­ճա­կում ա­ռա­ջա­ցող սե­փա­կան զգաց­մունք­նե­րի ու հույ­զե­րի մա­սին։ Ե­րե­խան պետք է հաս­կա­նա և ճա­նա­չի իր ա­նար­դյու­նա­վետ վար­քի հե­տևանք­­նե­րը, հաս­կա­նա, թե իր վարքն ի­նչ­պես կա­րող է ազ­դել շր­ջա­պա­տի վրա։ Սա կա­րե­լի է ա­նել՝ ո­ւղ­ղա­կի ա­սե­լով, թե ին­չը դուր չի գա­լիս։

Ե­րե­խայի հա­մար շատ օգ­տա­կար է, ե­րբ տա­նը կամ շր­ջա­պա­տում կան հս­տակ սահ­ման­ված կա­նոն­ներ։ Ե­թե ե­րե­խան խախ­տում է դրանք՝ չա­փա­զանց բար­կա­նում է, գո­ռում է և այլ ագ­րե­սիվ դրս­ևո­րում­ներ է ու­նե­նում, լա­վա­գույն մի­ջոցն է հի­շեց­նել կա­նոն­նե­րը, ի­նչ­պես նաև շեշ­տադ­րել, թե ի­նչ կա­րող է լի­նել դրանց խախ­տե­լու դեպ­քում։­

Որ­պես­զի ե­րե­խայի ագ­րե­սիվ վար­քը նվա­զի, ան­հրա­ժեշտ է ստեղ­ծել այն­պի­սի պայ­ման­ներ, ո­րոնք կօգ­նեն նրան գի­տակ­ցել իր ա­րարք­նե­րի ան­ցան­կա­լի լի­նե­լը։ Կար­ևոր է քն­նար­կել նրա վար­քը, դրա պատ­ճառ­նե­րը, հե­տևանք­նե­րը, ա­ռա­ջար­կել այ­լընտ­րանք­ներ։ Սա ան­հրա­ժեշտ է ա­նել, ե­րբ ի­րա­վի­ճա­կի լար­վա­ծու­թյունն ար­դեն նվա­զել է ու ե­րե­խան ա­վե­լի հան­գիստ է։­

Երբ ի­րա­վի­ճա­կը շատ լար­ված է և ե­րե­խան կար­ծես՝ ան­կա­ռա­վա­րե­լի է, մե­ծա­հա­սակ­նե­րը պետք է հի­շեն, որ ի­րա­վի­ճա­կը հանգս­տաց­նե­լու ար­դյու­նա­վետ ճա­նա­պարհ­նե­րից մե­կը ի­նք­նա­կա­ռա­վա­րումն է։ Ագ­րե­սի­այի կա­ռա­վար­ման լա­վա­գույն մի­ջո­ցը սե­փա­կան դրա­կան օ­րի­նակն է։ Ե­թե մե­ծա­հա­սակն ու­նի ի­նք­նա­կա­ռա­վար­ման և ի­նք­նա­կար­գա­վոր­ման հմ­տու­թյուն­ներ, կա­րո­ղա­նում է ժա­մա­նա­կին ճիշտ ար­ձա­գան­քել ե­րե­խայի կա­րիք­նե­րին, ագ­րե­սիվ դրս­ևո­րում­նե­րը մի­ան­շա­նակ նվա­զում ե­ն։