Ընտանեկան ճգնաժամային միջամտության առանձնահատկությունները բռնության պարագայում
Ընտանեկան բռնության դրսևորումներն ու առանձնահատկություններն անչափահասների պարագայում
Ընտանեկան բռնության հետևանքները
Մի շարք հետազոտություններն ու միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տվել, որ երկարատև ժամանակ միայն ականատես լինելը ընտանեկան բռնությանը, հավանականություն ունի երեխայի մոտ առաջացնելու նույն հոգեբանական հետևանքները, որոնք դրսևորվում անմիջապես բռնության ենթրակվելու պարագայում:
Այսպիսով, անչափահասների պարագայում, ընտանեկան բռնությունը տարածվում է անչափահասի պարագայում, ինչպես անմիջապես բռնության ենթարկվելով, այլ նաև ականատես լինելով:
Բռնությունը ընտանիքում անչափահասի պարագայում կարող է առաջացնել մի շարք հոգեբանական խնդիրներ, որոնք բաժանվում են կարճատև և երկարատև հետևանքների:
Կարճատև հետևանքներն են.
-
- Ինքնամեղադրանք բռնության համար
- Քնի հետ կապված խնդիրներ՝ գիշերային մղձավանջներ, քուն մտնելու դժվարություններ, ընդհատվող քուն, քայլել, խոսել քնի ընթացքում
- Ախորժակի հետ կապված խնդիրներ
- Ռեգրեսիվ հետընթացային վարք
- Ցավի նկատմամբ զգայունակության իջեցում
- Տագնապային մտքերի առկայություն՝ հատկապես ծնողներից հեռու լինելու պարագայում
- Անընդհատ և կպչուն վտանգի սպասում կամ կանխատեսում
- Վախերի առկայություն, որոնք իր տարիքին բնորոշ չեն
- Ագրեսիվություն, դեստրուկտիվ վարքի դրսևորում
- Ուշադրության կենտրոնացման դժվարություններ
- Ցածր ինքնագնահատական
- Խուսափում մարդկանցից կամ միջացառումներից, մեկուսացում
- Կենդանիների նկատմամբ դաժանության դրսևորում
- Բուլլինգ հասակակիցների նկատմամբ, ընդ որում՝ թե որպես իրականացնող և թե որպես բուլինիգի ենթարկվող
- Խոսքի հետ կապված դժվարություններ` առավել հաճախ հանդիպող դրսևորում՝ կակազ
- Դեռահասների մոտ ալկոհոլի չարաշահում կամ նյութերի չարաշահում
- Ֆիզիկական և տարբեր օրգան համակարգերի հետ կապված խնդիրներ՝գլխացավեր, ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրներ, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ
Երկարատև հետևանքներ.
-
- Ծնողների դերերի հետ նույնականացում, բռնության դիտարկում որպես հարցերի լուծման լավագույն տարբերակ
- Ուսուցման գործընթացի դժվարություններ,
- Մեծահասակների նկատմամբ վստահության բացակայություն
- Ինքնասպանության մտքեր և ինքնասպանությա փորձեր
- Տանից փախչելու հաճախակի փորձեր
- ՀՏՍԽ զարգացման հավանականություն
Հարկ է նշել, որ անչափահասի արձագանքը և հետևանքներն ընտանեկան բռնությանը կարող է կախված լինել մի շարք գործոններից՝ բռնության դրսևորումների հաճախականությունը և բնույթը, անմիջապես բռնության ենթարկվելն ու ականատես լինելը, անչափահասի տարիքը,սեռը, բռնության դրվագից հետո անցած ժամանակահատվածը և այլն: