Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում: տեսական ակնարկ

Կայք: KASA Elearning Platform
Դասընթաց: Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում
Book: Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում: տեսական ակնարկ
Printed by: Guest user
Date: երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 5:03 AM

Նկարագրություն


1. Արտակարգ իրավիճակներ՝ նկարագրություն և դասակարգում

Ժամանակակից կյանքը լի է տարաբնույթ սթրեսային ու ճգնաժամային իրավիճակներով։ Մեծահասակները և երեխաները պարբերաբար հանդիպում են իրենց կյանքում բազում դժվարությունների՝ թե տեխնոգեն, թե բնական աղետներ, թե անձնական իրավիճակներ։ Արտակարգ իրավիճակները հաճախ իրենց բնույթով լինում են տրավմատիկ։ Դրանք ընկալվում են մարդու կողմից որպես կյանքին վտանգող իրադարձություններ, խաթարում են նորմալ կենսագործունեությունը, բաժանում են կյանքը երկու մասի, հանգեցնում են հոգեսոմատիկ և մարմնական դրսևորումների։ Հոգեթրավմատիկ, ճգնաժամային իրավիճակները խարխլում են մարդու կայունությունը, վստահությունը առ այն, որ աշխարհի կառուցվածքը ու իրենց կյանքը վերահսկվում է և ունի հստակ կազմակերպվածություն։ Նման իրավիճակները ազդում են մարդու ժամանակային ընկալումների վրա, խաթարվում է ներկայի, անցյալի և ապագայի տեսլականը։  

Արտակարգ իրավիճակները կարող են դասակարգվել ըստ հետևյալ առանձնահատկությունների՝

·       անսպասելիության աստիճան՝ հանկարծակի (անկանխատեսելի) և սպասվող։ Կան իրավիճակներ, որոնք մարդիկ կամ որոշակի ինստիտուցիոնալ համակարգեր կարող են կանխատեսել, օրինակ, տնտեսական ճգնաժամեր, քաղաքական դժվարություններ և այլ, սակայն կան նաև իրավիճակներ, որոնք անսպասելի են մարդու համար և հանգեցնում են տրավմատիկ ապրումների, օրինակ, բնական աղետներ, ավտովթար և այլն,

·       տարածման արագություն՝ արտակարգ իրավիճակները կարող են կրել պայթուցիկ, արագընթաց բնույթ, նաև լինեն երկարաժամկետ, սահուն ընթացող։ Արագընթաց բնույթ կարող են կրել պատերազմական գործողությունները, տեխնոգեն վթարները և այլն, իսկ երկարաժամկետ կարող են լինել, օրինակ, բնապահպանական դժվարությունները,

·       տարածվածության աստիճան՝ լոկալ, տեղական, մասշտաբային և այլ։ Ըստ տարածվածության, արտակարգ իրավիճակները կարող են ազդել մեկ մարդու կամ ընտանիքի վրա, կամ հասնել միջպետական կամ համաշխարհային ներգրավվածության մակարդակի,

·       ազդեցության ժամանակահատված՝ կարող են լինել կարճաժամկետ, կամ երկարաձգված ընթացքով,

·       բնույթ՝ մտածված կամ ոչ միտումնավոր։ Մտածված և միտումնավոր են սոցիալական, ազգային, պատերազմական կոնֆլիկտների մեծ մասը։ Ոչ միտումնավոր են իրեն բնույթով բնական աղետների մեծ մասը։ [3]



2. Պատերազմը և մանկական հոգետրավմաները տարբեր տարիքում

Արտակարգ իրավիճակներից ամենաուժեղ տրավմատիկ իրողություններից  են պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­նե­րը և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Դրանք կարող են իրենց բացասական, նույնիսկ կործանարար, ազդեցությունն ու նշանակությունը ունենալ երեխայի և դեռահասի կյանքում։ Պատերազմի և ռազմական գործողությունների համակարգային բացասական բնույթը պայմանավորված է նրանով, որ դրանք իրենց մեջ ներառում են բազում ու տարատեսակ ճգնաժամային իրավիճակներ։ Այս իրավիճակներում երեխան և դեռահասը կարող են բախվել բազմազան կորուստների՝ մտերիմի, ապրելավայրի, միջավայրի ապրելակերպի և այլն, առօրեայի և սովորական դարձած կենսակերպի կտրուկ փոփոխությունների, տարաբնույթ տառապանքների, մտերիմների բացասական հույզերի և այլնի հետ։

Ի տարբերություն մեծահասակների, որոնք ունեն տարբեր իրավիճակների բավականաչափ փորձ, երեխաների և դեռահասների համար պատերազմը կարող է ունենալ ծանր հետևանքներ, քանի որ նրանք չունեն բավարար պատկերացումներ իրենց հետ տեղի ունեցողի վերաբերյալ։ Երեխաները հաճախ զրկվում են կրթության, ֆիզիկական և մտավոր զարգացման, սոցիալական կապեր ստեղծելու հնարավորություններից։ Երեխաների մոտ խաթարվում է առողջ կապվածությունների, ապահովության զգացումի ձևավորումը։ Պատերազմական գործողությունները, պատերազմական իրավիճակներում տեղի ունեցող տրավմատիկ իրավիճակները կարող են խաթարել երեխայի պատկերացումները սեփական անձի, դերերի, անձնային կառուցվածքի մասին։ Երեխան կարող է ձևավորել ոչ առողջ վարքաձևեր, որոնք ուղղված կլինեն դժվար իրավիճակներում գոյատևմանը, սակայն կարող են վնասել երեխայի առողջ զարգացմանը։

Ինչպես արդեն նշեցինք, պատերազամակ գործողությունները կարող են տրավմատիկ լինել երեխաների համար։ Մանկական տրավմատիզացիան ունի իր օրինաչափությունները.

·       Մանկական հոգետրավման միշտ անսպասելի է։ Երեխան ունենում է անօգնականության, անզորության, անպաշտպան լինելու զգացում։ Երեխան հուզականորեն կարող է «կաղապարվել» , «սառել», կանգ առնել իր զարգացման գործընթացում։

·       Երեխան չի կարողանում կառավարել իրավիճակը, հետևաբար մնում է անօգնական այն իրավիճակների նկատմամբ, որոնք տրավմատիկ իրողությունը բերում է իր կյանք։ Կարող է ձևավորվել անորոշության հանդեպ ոչհանդուրժողականություն, վախ, երբեմն էլ մշտական տագնապ նախապես վերահսկելու բոլոր հնարավոր հետևանքները։

·       Երեխայի մոտ փոխվում է աշխարհի վերաբերյալ պատկերացումները։ Աշխարհը և մարդիկ այլևս չեն թվում ապահով, պաշտպանող և բարի։ Երեխան փոխում է նաև իր մասին պատկերացումները այդ աշխարհում։

·       Հոգետրավման կարող է հանգեցնել երեխայի մոտ սեփական անձի վերաբերյալ հստակ բացասական բազային համոզմունքների ձևավորմանը՝ «ես անզոր եմ», «ես ոչ մեկին պետք չեմ», «ես բեռ եմ», «ես չեմ կարողանում իրավիճակը վերահսկել» և այլն։

Երեխաները տարբեր կերպ են արձագանքում պատերազմական իրավիճակներին տարիքային տարբեր փուլերում՝

·       0-3 տարեկանում երեխաները դեռ չունեն հստակ պատկերացումներ իրավիճակի և տեղի ունեցողի հետ կապված, ուստի հաճախ հակազդում են ընդհանուր հուզական ֆոնի փոփոխություններով, գերզգայուն են, հուզական։ Խաթարվում են երեխայի առաջնային ֆիզիոլոգիական պահանջմունքները՝ երեխան կարող է ունենալ քնի, սննդի խանգարումներ։ Այս տարիքում երեխաներին կարող է օգնել ֆիզիկական կոնտակտը, ապահով մարդու ներկայությունը։

·       3-6 տարեկանում երեխաները կարող են հասկանալ, որ շրջապատող իրականությունը վախենալու է, վտանգավոր, լի բազում դժվարություններով։ Երեխան կարող է ունենալ մտերիմից բաժանման ուժեղ վախ, ապահովության զգացումի կորուստ՝ հատկապես, եթե ունեցել է իր կայուն միջավայրի փոփոխություն։ Երեխաները ցուցաբերում են տարաբնույթ հուզական և վարքային դժվարություններ, որոնք կարող են լինել նաև ոչ շատ ակներև։

·       7-10 տարեկանում երեխաները հստակ գիտակցում են տեղի ունեցող դեպքերը, հաճախ ունենում են անզորության, մեղավորության, բարկության զգացումներ։ Երեխան կարող է ունենալ սևեռուն վախեր, մտքեր մտերիմների կորստի հետ կապված։ Երեխան կարող է երևակայել բազում տարբերակներ, որոնք կարող են չափազանց վախենալու թվալ իր համար։ Այս տարիքում չափազանց կարևոր է հստակ խոսել և բացատրել երեխային իրողությունը, տեղի ունեցողը, բացատրել նույնիսկ ամենավատագույն իրավիճկաները, որոնց հետ նա առնչվում է, միևնույն ժամանակ, տալ ապահովության և պաշտպանվածության զգացում։

·       11-13 տարեկանը, լինելով ինքնին բավականին դժվար շրջան երեխայի կյանքում, էլ ավելի բարդանում է պատերազմական դաժանություններով լի իրողությամբ, որտեղ երեխան կարող է զգալ չափազանց ճնշված, դեպրեսիվ, անզոր և տագնապած։ Այս տարիքում հաճախ երեխաները ներփակվում են սեփական պատկերացումների աշխարհում, դառնում ինքնամփոփ։ Հնարավորության դեպքում անհրաժեշտ է մեծացնել երեխայի շփման ոլորտները, զարգացնել սոցիալական փոխհարաբերությունները։

·       14-18 տարեկանում երեխան կարող է զգալ, որ իր կայուն և ստեղծած աշխարհը, որտեղ ինքը փորձում է զգալ իրեն մեծահասակի դիրքում քանդվում է և չի արդարացնում իր սպասելիքները։ Պատանիները ունենում են շփոթվածության զգացում, վախեր՝ կորցնելու այն ամենը, ինչ ունեն և ձեռք են բերել, խարխլվում են ապագայի հետ կապված սպասելիքները։ Պատանին պատասխանատվություն կարող է զգալ տեղի ունեցողի հետ կապված, փորձի կառավարել իրավիճակը։ Կարող է ունենալ նաև ուժեղ անզորության զգացում, որը բերում է ինքնավնասման, երբեմն նաև սուիցիդալ միտումների։

3. Տարհանման հետ կապված հոգետրավմաները

Պատերազմական իրավիճակների դժվար հաղթահարելի իրադրություններից է նաև տարհանումը, որի հիմնական տրավմատիկ գործոններն են՝

·       ապ­րուս­տի և կեն­ցա­ղի բազ­մա­զան խն­դիր­նե­րը,

·       ­ֆի­նան­սա­կան և գո­յատև­ման խն­դիր­նե­րը,

·       ­բա­րե­կամ­նե­րից և հա­րա­զատ­նե­րից հեռու լինելը,

·       ­սո­վո­րա­կան ա­ռօ­րյայի կո­րուս­տը, ա­նա­պա­հո­վու­թյան զգա­ցու­մը,

·       ­նոր մի­ջա­վայ­րում մի­ջանձ­նային շփ­ման դժ­վա­րու­թյուն­նե­րը հա­սա­կա­կից­նե­րի և մե­ծա­հա­սակ­նե­րի հետ,

·       ծ­նող­նե­րի կամ խնա­մող­նե­րի հետ կոնֆ­լիկտ­նե­րի սրա­ցու­մը,

·       մ­շա­կույ­թային տար­բե­րու­թյուն­նե­րի խն­դիր­նե­րը, սո­ցի­ա­լա­կան հար­մար­ման բար­դու­թյուն­նե­րը,

·       ­լեզ­վա­կան և հա­ղոր­դակ­ցա­կան խն­դիր­նե­րը,

·       խտ­րա­կա­նու­թյան և ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան դրս­ևո­րում­նե­րը, և այլն [2]։

­Տար­հան­ված ե­րե­խա­նե­րի  ար­ձա­գանք­նե­րը շ կախ­ված են մի շարք հան­գա­մանք­նե­րից։ Կա­րե­լի է առանձնացնել տար­հան­ված ե­րե­խային բնո­րոշ ա­պա­հար­մա­րո­ղա­կան հետ­ևյալ հա­կազ­դում­նե­րը.

·     սնն­դի ըն­դուն­ման և ա­խոր­ժա­կի խան­գա­րում­ներ, քնի խանգարումներ­,

·     հուզական պոռթկումներ, ագ­րե­սի­վու­թյուն, բար­կու­թյան պոռթ­կում­ներ,

·     ­նե­րամ­փո­փու­թյուն, լաց, հու­զա­կան ան­հա­վա­սա­րակ­շիռ վի­ճակ,

·     ­տա­րաբ­նույթ վա­խեր (մ­թու­թյուն, հար­ձա­կում, մա­հա­ցած­ներ, ո­ւր­վա­կան­ներ, աղ­մուկ և այլն),­

·     վար­քի և հույ­զե­րի կա­ռա­վար­ման դժ­վա­րու­թյուն­ներ,

·     ­հե­տըն­թա­ցային, ռեգ­րե­սիվ վարք (գի­շե­րա­մի­զու­թյուն, ման­կամ­տու­թյուն, ա­նինք­նու­րույ­նու­թյուն, ե­ղունգ­նե­րի կր­ծում և այլն),

·     տ­րավ­մա­տիկ ի­րո­ղու­թյան վե­րա­բե­րյալ կպ­չուն մտ­քեր և վեր­հի­շում­ներ,

·     հո­գե­բա­նա­կան սթ­րե­սից ա­ռա­ջա­ցող տա­րաբ­նույթ ֆի­զի­կա­կան ցա­վեր, հոգեսոմատիկ ռեակցիաներ

·     ­խու­սա­փում տրավ­մա­տիկ ի­րո­ղու­թյու­նը հի­շեց­նող ի­րա­վի­ճակ­նե­րից և խո­սակ­ցու­թյուն­նե­րից,­

·     Իմացական գործընթացների դժվարություններ, ու­շադ­րու­թյան և հի­շո­ղու­թյան խն­դիր­ներ,

·     ու­րիշ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու դժ­վա­րու­թյուն­ներ,

·     կր­թա­կան ա­ռա­ջա­դի­մու­թյան դժ­վա­րու­թյուն­ներ, և այլն [2]։

4. Գրականության ցանկ և էլեկտրոնային հղումներ

1.     Խանամիրյան Ի., Գևորգյան Դ., Ադամյան Հ., Աղաբեկյան Լ., Աբրահամյան Տ., Հոգեսոցիալական աջակցություն երեխաներին եվ ծնողներին (ձեռնարկ աջակցող մասնագետների համար), Եր, Զանգակ,  2021

2.     Խանամիրյան Ի., Գևորգյան Դ., Երեխան և հոգետրավման, ձեռնարկ աջակցող մեծահասակների համար, Եր։ ԵՊՀ հրատ, 2017, 70 էջ:

3.     Малкина-Пых И.Г., Экстремальные ситуации. Справочник практического психолога, М., Эксмо, 2005

4.     J.B. Mordock, W. Van Ornum, Crisis Counseling with Children and Adolescents: a Guide for Non-Proffesional Counsellers, Crossroad Pub Co; Expanded, Subsequent edition , 1990

5.     Children in crisis. cood practices in evaluating psichological programming.https://bettercarenetwork.org/sites/default/files/attachments/Children%20in%20Crisis.pdf

6.      Crisis interventions for children, adolescents and their families (https://www.admboard.org/Data/Sites/25/Assets/pdfs/cit/11-Crises-with-Kids/11-1-Crisis-Intervention-with-Children.pdf)