Կրթության հոգեբանի աշխատանքի հիմնական ուղղությունները
| Կայք: | KASA Elearning Platform |
| Դասընթաց: | Կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպում |
| Book: | Կրթության հոգեբանի աշխատանքի հիմնական ուղղությունները |
| Printed by: | Guest user |
| Date: | երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 5:03 AM |
Հիմնական ուղղությունները
Կրթական հաստատություններում հոգեբանական ծառայությունների աշխատանքն ուղղված է սովորողների կրթությանը և դաստիարակությանն առնչվող տարաբնույթ հարցերի։ Համարվում է, որ ամենակայացած կրթական հոգեբանական ծառայությունները գործում են ԱՄՆ-ում, որտեղ դեռ 1800-ական թվականներից արդեն կային առաջին դպրոցական հոգեբանական ծառայությունների նախատիպերը։ Այժմ էլ ԱՄՆ-ում գործում է կրթության հոգեբանների հավաստագրման և որակավորման ամենակայացած համակարգերից մեկը։ 1980-ականներին հիմնադրվում է Դպրոցական հոգեբանների ազգային ասոցացիան (NASP), որտեղ մինչ օրս ապահովվում է կրթական հոգեբանների որակավորման գործընթացը, իրականացնում վերապատրաստումներ և տրամադրվում են տարաբնույթ նյութեր և հոդվածներ։
Հնարավոր է առանձնացել հոգեբանական ծառայությունների գործունեության երեք հիմնական մակարդակ․
Ըստ Դպրոցական հոգեբանների ազգային ասոցացիայի (NASP) բնորոշման՝ կրթության հոգեբան են համարվում այն մասնագետները, ովքեր աջակցություն են ցուցաբերում կրթական հաստատություններում՝ նախադպրոցական, միջնակարգ, բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Կրթական հոգեբանական ծառայությունների հիմնական նպատակն է նպաստել սովորողների հոգեկան առողջության պահպանմանը և զարգացմանը։ Վերջինս իրականացնելու համար կրթական հոգեբաններն աշխատում են հետևյալ սուբյեկտների հետ
-
-
Սովորող
-
Սովորողի ծնող
-
Մանկավարժ
-
Կրթական հաստատության անձնակազմ և վարչակազմ
-
Կրթական հաստատություններում հոգեբանական ծառայության գործունեությունն ուղղված է․
-
հաղթահարելու առօրյա և ներկա պահի դժվարությունները՝ կապված երեխաների դաստիարակության, զարգացման վարքային դժվարությունների հետ։
-
զարգացնելու յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները, ներքին պոտենցիալը, աճելու հնարավորությունները։ Անշուշտ, այս ուղղվածությունը հիմնված է մանկավարժական գործունեության ընթացքում անհատական մոտեցման վրա, քանի որ կրթական հոգեբանը դասավանդող մանկավարժների հետ միասին աջակցում է երեխայի անձի բացահայտմանը և ինքնադրսևորոմանը։
Կրթական հաստատություններում հոգեբանական ծառայության հիմնական նպատակները և խնդիրներն իրականացնելու համար կրթական հոգեբաններն աշխատանքը կազմակերպում են մի քանի հիմնական ուղղություններով։ Դրանք են․
Լուսավորչական աշխատանք
Ներկայումս հոգեկրթության պակասը շատ նկատելի է․ մարդիկ չունեն տարրական գիտելիքներ հոգեկան առողջության պահպանման առանձնահատկությունների վերաբերյալ։
Հոգեկրթության անհրաժեշտությունը մեծ է և էական աշխատանքի բոլոր սուբյեկտների հետ թե՛ սովորողների, թե՛ ծնողների և թե՛ կրթական հաստատության անձնակազմի հետ։
Հաճախ ուսուցիչները, դաստիարակները, աշխատելով սովորողների հետ երկար տարիներ, այդպես էլ հստակ չեն տեղեկացված լինում երեխաների տվյալ տարիքային փուլի հիմնական առանձնահատկությունների մասին, ինչն էական բարդություններ է առաջացնում աշխատանքում և նվազեցնում աշխատանքի արդյունավետությունը։ Նույնիսկ ծնոնղերը, հաշվի առնելով նրանց ծնողական սերն ու նվիրվածությունը, կարիք ունեն ուղղորդման տարբեր տարիքի երեխաների հետ հարաբերությունների հաստատման յուրահատկությունների վերաբերյալ։ Հենց իրենք՝ երեխաները, պետք է լինեն հոգեկրթության տրամադրման առաջին օբյեկտներից մեկը, քանի որ նրանք ևս կարիք ունեն ճանաչելու իրենց դրսևորումները, դրանք պայմանավորող գործոնները։ Հետևաբար, կրթական հոգեբանի գործունեության կարևոր ուղղվածություններից է լինում բարձրացնել հոգեբանական գիտելիքի մասին տեղեկացվածության ընդհանուր մակարդակը բոլոր օղակներում։
Լուսավորչական աշխատանքը նշված բոլոր անձանց հարմարեցումն է հոգեբանական գիտելիքին։ Լուսավորչական աշխատանքի արդյունքում մարդիկ սովորում են գործ ունենալ իրենց հոգեկան աշխարհի հետ։ Լուսավորչական աշխատանքի հիմնական նպատակն է․
-
Ծանոթացնել դաստիարակներին, ուսուցիչներին, ծնողներին և երեխաներին հոգեկան զարգացման օրինաչափություններին։
-
Ներկայացնել ու բացատրել հոգեբանական նոր մոտեցումները կրթական գործընթացի ընթացքում։
-
Ընդգծել հոգեկրթության կարևորությունը և անհրաժեշտությունը սովորողների հետ աշխատանքում։
-
Ծանոթացնել սովորողներին ինքնաճանաչման, ինքնակարգավորման օրինաչափությունների հետ։
Լուսավորչական աշխատանքի իրականացման ձևերն են․
Բոլոր նշված աշխատանքային տարբերակներում շատ կարևոր է կրթական հոգեբանի դերը, ով գործընթացը պետք է դարձնի ուղղորդված և գործնական քայլաշար պարունակող հանդիպումների։ Վերջիններս պետք է հստակ ուղղվածություն ունենան՝ պատասխանելով տվյալ պահին ակտուալ հարցադրումներին։ Արդյունքում բոլոր օղակները կարողանում են արդյունավետ և ժամանակին արձագանքել նկատվող դժվարություններին։
Լուսավորչական աշխատանքի շրջանակներում կրթական հաստատություններում կարելի է տրամադրել տեղեկություն հետևյալ ոլորտների վերաբերյալ․
-
Տարիքային առանձնահատկություններ,
-
Հույզեր և դրանց կառավարում,
-
Շփման առանձնահատկություններ,
-
Սովորողների դժվարությունների ուղղորդում կրթական գործընթացի ընթացքում,
-
Ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցման առանձնահատկություններ,
-
Մանկավարժ-ծնող արդյունավետ հաղորդակցման առանձնահատկություններ,
-
Հոգեբանի դերը կրթական կառույցում։ Ե՞րբ դիմել հոգեբանի։
Լուսավորչական աշխատանքի թեմաները նաև որոշվում և կազմվում են համապատասխան տվյալ կրթական կառույցի առանձնահատկությունների, երեխաների տարիքային խմբի և նրանց կարիքների։
Կանխարգելիչ աշխատանքներ
Կանխարգելիչ աշխատանքները միջոցառումների շարք են, որոնք ուղղված են կանխելու տարբեր դժվարությունների առաջացումը երեխաների, մանկավարժների, ծնողների, անձնակազմի մոտ։ Այս նպատակով կրթական հոգեբանը․
-
-
Մշակում է տարբեր տարիքային խմբերում խմբային աշխատանքի ծրագրեր՝ ելնելով տարիքային առանձնահատկություններից։
-
Անհատական հանդիպումների, ախտորոշիչ աշխատանքների միջոցով դուրս է բերում անձնային կամ խմբային այն յուրահատկությունները, որոնք կարող են հետագայում դժվարությունների հիմք հանդիսանալ, և աշխատանքը կազմակերպել այդ ուղղությամբ
-
Երեխաների մոտ դժվարությունների կանխատեսման դեպքում անպայման տեղեկացնում է դպրոցի աշխատակիցներին, մանկավարժներին և ծնողներին հնարավոր բարդությունների և դրանց հետ աշխատանքի հնարավոր տարբերակների մասին։
-
Մշտապես հետևում է կրթական կառույցում բարոյահոգեբանական բարենպաստ միջվայրի պահպանմանը։
-
Առանձնացնում են կանխարգելիչ աշխատանքների երեք մակարդակ․
Հոգեբանական կանխարգելումը ենթադրում է․
-
-
Պատասխանատվություն կրթական հաստատությունում այնպիսի հոգեբանական բարենպաստ պայմանների ձևավորման համար, որոնք կնպաստեն երեխաների առողջ անձի ձևավորմանը բոլոր տարիքային խմբերում։
-
Երեխաների դժվարությունների ժամանակին դուրսբերում և ուղղորդում՝ հուզական և սոցիալական հետագա բարդություններից խուսափելու համար։
-
Յուրաքանչյուր տարիքային փուլի արդյունավետ հաղթահարում և նախապատրաստում հաջորդին։
-
Կանխարգելիչ աշխատանքները ներառում են․
-
-
Հոգեբանական պատրաստվածություն դպրոցին,
-
Դիտարկումներ անցումային օղակներում,
-
Անհատական և խմբային հանդիպումների պլանավորում՝ կախված անձի և ուսումնական խմբի դժվարություններից,
-
Զգուշացում հոգեբանական ծանրաբեռնվածության մասին մանկավարժական անձնակազմին,
-
Աշխատակիցների և սովորողների համար բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորում,
-
Կրթական հաստատության ուսումնական պլանների հոգեբանական դիտարկում, զարգացնող միջոցառումների իրականացում։
-
Հոգեբանական խորհրդատվություն
Կրթական հաստատություններում հոգեբանական խորհրդատվություն իրականացվում է երեխաների, մանկավարժական անձնակազմի, ծնողների, ադմինիստրացիայի համար։ Խորհրդատվական աշխատանքներն իրականացվում են անհատական և խմբային ձևաչափով։ Երեխաների հետ իրականացվող խորհրդատվական աշխատանքի հայցով կրթական հոգեբաններին կարող են դիմել մանկավարժները, ծնողները, անձնակզմի անդամները, նաև հենց իրենք երեխաներն են դիմում աջակցության անհրաժեշտության դեպքում։ Խորհրդատվական աշխատանքի դիմելու պատճառները կարող են լինել շատ տարբեր․
Մանկավարժներ․
-
-
ուսումնական դժվարություններ,
-
երեխաների կոգնիտիվ կարողությունների զարգացում,
-
հաղորդակցման դժվարություններ հասակակիցների և մեծահասակների հետ,
-
երեխաների խմբի ձևավորման դժվարություններ,
-
սովորելու գործընթացի հարմարված չլինելու խնդիրներ,
-
ուսումնական մոտիվացիայի բացակայություն,
-
հուզական և անձնային դժվարություններ,
-
մասնագիտական կողմնորոշում,
-
մանկավարժական կարողությունների զարգացման անհրաժեշտություն,
-
երեխաների հետ աշխատանքային տարատեսակ հմտությունների ձեռքբերում։
-
Ծնողներ․
-
-
ներընտանեկան դժվարություններ,
-
ծնողավարման դժվարություններ,
-
երեխաների պատրաստվածության դժվարություններ որևէ կրթական հաստատություն հաճախելիս,
-
ուսումնական մոտիվացիայի բացակայություն,
-
երեխաների մոտ նկատվող ալարկոտություն,
-
երեխաների հուզական կառավարման դժվարություններ,
-
երեխաների մոտ օրվա ռեժիմի կարգավորման բարդություններ։
-
Սովորողներ․
-
-
հասակակիցների հետ շփման դժվարություններ,
-
ընտանեկան դժվարություններ,
-
միջին և ավագ դպրոցական տարիքում ինքնահաստատման, ինքնաներկայացման դժվարություններ,
-
ուսումնական մոտիվացիայի բացակայություն,
-
վախ, լարվածություն, տագնապ ուսումնական գործընթացից,
-
առօրյայի կազմակերպման դժվարություններ,
-
դեռահասության և ավագ դպրոցական տարիքում ներանձնային դժվարություններ և այլն։
-
Ինչպես խորհրդատվական աշխատանքի դեպքում առհասարակ, այնպես էլ կրթական հաստատությունում խորհրդատվական աշխատանքի ընթացքում առանցքային է հոգեբանի և այցելուի վստահելի և ապահով փոխհարաբերությունների կառուցումը։ Անշուշտ, այս ոլորտում նույնպես խորհրդատվական աշխատանքի հիմնական նպատակն է աջակցել երեխաներին, մանկավարժներին, ծնողներին ինքնուրույն հաղթահարելու իրենց խնդիրները։
Կրթական հաստատության շրջանականերում երեխաների հետ խորհրդատվական աշխատանքներ իրականացնելիս պարտադիր է տեղեկացնել երեխայի ծնողներին և ստանալ նրանց համաձայնությունը։ Կրթական հոգեբանը իր գործունեության ընթացքում պահպանում և հետևում է բոլոր սահմանված էթիկական սկզբունքներին։ Հաճախ հարց է ծագում կրթական հոգեբանի կողմից գաղտնիության պահպանման սահմանների մասին։ Կրթական հոգեբանը պահպանում է գաղտնապահության սկզբունքը՝ խախտելով այն միայն այն դեպքերում, երբ երեխային կամ նրա շրջապատին կարող է անմիջական վտանգ սպառնալ և խաթարել նրանց հոգեբանական բարեկեցությունը։
Ախտորոշիչ աշխատանք
Ախտորոշիչ աշխատանքը կրթական հոգեբանի կողմից սովորողի անձնային և զարգացման առանձնահատկությունների դուրսբերման գործընթացն է։ Դուրս բերված տեղեկատվությունը անհրաժեշտ է սովորողի հետ հետագա աշխատանքների կազմակերպման և ուղղորդման համար։ Ախտորոշիչ աշխատանքի արդյունքները կիսվում են սովորողի ծնողների, մանկավարժների, անհրաժեշտության դեպքում կրթական հաստատության այլ աշխատակիցների հետ, ովքեր սովորողին պետք է աջակցություն ցուցաբերեն ուսումնական գործունեության ընթացքում։ Ախտորոշիչ աշխատանքների հիմնական նպատակն է դուրս բերել այն երեխաներին, ովքեր ունեն աջակցության կարիք ուսումնական գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար։
Ախտորոշիչ աշխատանքների ժամանակին և ուղղորդված իրականացումը հնարավորություն է տալիս ժամանակին արձանագրել բարդությունները և կարողանալ ցուցաբերել համապատասխան աջակցություն։ Դիագնոստիկ մինիմումը ախտորոշիչ աշխատանքների հիմնական կանխարգելիչ գործընթացն է կրթական հաստատությունում։ Տարվա ընթացքում իրականացվում է երեք հիմնական դիագնոստիկ մինիմում՝
-
Կրթական գործընթացի սկզբում
-
Անցումային օղակներում (նախակրթարանից առաջին դասարան, տարրական դպրոցից միջին դպրոց, միջին դպրոցից ավագ դպրոց տեղափոխվելիս)
-
Հատուկ կրթական խմբեր սովորողների տեղափոխելիս
-
Դիագնոստիկ մինիմումները հիմնականում անցկացվում են խմբային ձևաչափով։ Առանձին խնդիրների դեպքում միայն իրականացվում է անհատական աշխտորոշում։
Նախակրթարանում ախտորոշիչ աշխատանքներն իրականացվում են հետևյալ ոլորտներում․
-
-
Իմացական ոլորտ (մտածողություն, ուշադրություն, հիշողություն, երևակայություն)
-
Հուզակամային ոլորտ
-
Շփման առանձնահատկություններ
-
Պատրաստվածություն դպրոցին
-
Կրտսեր դպրոցական տարիքում ախտորոշիչ աշխատանքներն իրականացվում են հետևյալ ոլորտներում
-
-
Հուզակամային ոլորտ (տագնապայնություն, ագրեսիվություն, հուզական կազավարման դժվարություններ)
-
Իմացական ոլորտ
-
Ինտելեկտի աշխտորոշում
-
Ուսումնական մոտիվացիա
-
Դպրոցին հարմարման դժվարություններ
-
Դասարանում միջնաձնային հարաբերություններ, խմբի ձևավորում
-
Վարքային խնդիրների ախտորոշում
-
Միջին դպրոցական տարիքում ախտորոշիչ աշխատանքներն իրականացվում են հետևյալ ոլորտներում
-
-
Դեռահասության տարիքի բարդություններ
-
Հուզակամային ոլորտ (տագնապայնություն, ագրեսիվություն, հուզական կառավարման դժվարություններ)
-
Ուսումնական մոտիվացիա
-
Հարմարում միջին դպրոց
-
Ինքնազարգացում, ինքնորոշում, արժեքային համակարգի ձևավորում
-
Սոցիալականացում, կյանքի հմտությունների ձևավորում
-
Միջանձնային հարաբերություններ (հասակակիցներ, ծնողներ,ուսուցիչներ)
-
Ավագ դպրոցական տարիքում ախտորոշիչ աշխատանքներն իրականացվում են հետևյալ ոլորտներում
-
-
Մասնագիտական կողմնորոշում, մասնագիտական ինքնորոշում
-
Հուզակամային ոլորտ
-
Ուսումնական մոտիվացիա
-
Էքզիստենցիալ խնդիրներ
-
Հաղորդակցման հմտությունն
-
Սոցիալ-հոգեբանական կարողություններ
-
Դիագնոստիկ մինիմումի փաթեթում ներառվում են այնպիտի մեթոդիկաներ, ինչպիսիք են
-
-
Միջանձնային հարաբերություն - Սոցիոմետրիա, Ռենե Ժիլի «Ֆիլմ-թեսթ», «Խմբի/դասարանի նկար»
-
Հուզական ոլորտ – Ռոզենցվեյգի «Նկարային ֆրուստրացիա», Ֆիլիպսի դպրոցական տագնապայնության թեսթ, Մ․Պանֆիլովայի «Վախերը տնակում» մեթոդիկա
-
Անձնային առանձնահատկություններ- «Նկարիր մարդ»
-
Ինտելեկտուալ ոլորտ - Ռավենի պրոգրեսիվ մատրիցաներ, Կետտելի ինտելեկտուալ ոլորտի թեսթ
-
Ոսումնական մոտիվացիա - Ուսումնական մոտիվացիայի գնահատման Ն․Գ․Լուսկանովայի թեսթը, սովորողի հետաքրքրությունների դուրսբերման հարցարաններ*
-
*Նշված այն մեթոդիակները, որոնք պարունակում են վերբալ բաղադրիչ, ադապտացված չեն ՀՀ-ում կիրառելու համար։
Զարգացնող, շտկողական աշխատանքներ
Շտկողական աշխատանքներն ուղղված են ուսումնական գործընթացում անձի ամբողջական ֆունկցիոնոլության ապահովմանը։ Շտկողական աշխատանքները կրթական հոգեբանի աշխատանքի հիմնական ուղղություններից են, որոնք նպատակ ունեն զարգացնել հոգեբանական առաձնահատկությունները՝ համապատասխանեցնելով դրանք տարիքային նորմային։
Զարգացնող աշխատանքներն ուղղված են տարիքային նորմայի հոգեբանական կարողությունների զարգացմանը։ Հիմնականում շտկողական և զարգացնող աշխատանքները կրթական հոգեբանի գործունեության ընթացքում համատեղվում կամ զուգակցվում են։
Զարգացնող և շտկողական աշխատանքներն իրականանում են հատուկ գործիքակազմի ներդրման միջոցով։ Զարգացնող-շտկողական աշխատանքների արդյունքում հանգում ենք նորմայի և պաթոլոգիայի հասկացություններին, ուստի ուսումնական հաստատության սահմաններում իրականացվող աշխատանքին զուգահեռ նպատակային է ուղղորդել սովորողին համապատասխան նեղ-մասնագիտացված աջակցության համալիր զարգացումն ապահովելու համար։
Զարգացնող աշխատանքների իրականացման ընթացքում առանձնացնում են երեք հիմնական նպատակներ․
-
Սոցիալական միջավայրի բարելավում
-
Տարիքային առանձնահատկությունների և նորագոյացությունների ձևավորում
-
Սովորողի գործունեության տեսակների զարգացում
-
Ըստ կազմակերպման ձևի՝ շտկողական-զարգացնող աշխատանքները լինում են․
Զարգացնող-շտկողական աշխատանքներն իրականացվում են անհատական և խմբային ձևաչափով։ Հոգեշտկողական աշխատանքներ իրականացնող հոգեբանին ներկայացվող պահանջներ․
-
-
Տեսական գիտելիքների իմացություն
-
Սովորողի տարիքային առանձնահատկությունների իմացություն
-
Կիրառվող մեթոդների և մեթոդիկաների իմացություն
-
Անձնային և մասնագիտական պատրաստվածություն զարգացնող և շտկողական աշխատանքներ իրականացնելու ընթացքում
-
Զարգացնող-շտկողական ծրագրերին ներկայացվող պահաջներ․
-
-
Ամբողջականություն, տրամաբանականություն - ծրագիրը պետք է լինի ամբողջական՝ նպատակադրումից մինչև վերջնական արդյունքների կանխատեսում, և ապահովի սովորողի համակողմանի զարգացումը
-
Արդիական - ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների ներկա պահանջներին և կարիքներին
-
Կանխատեսող - ծրագում պետք է արտացոլված լինեն ոչ միայն ներկա պահի բարդությունները, այլև հետագա զարգացման հնարավորություններն ու աջակցման ձևերը
-
Իրատեսական - ծրագիրը պետք է լինի իրականացման մասով իրատեսական
-
Օրիգինալ - ցանկալի է, որ ծրագրում լինեն ներառված յուրահատուկ, հենց այդ խմբի համար նախատեսված լուծումներ։
-