Կրթության հոգեբանի աշխատանքը արտակարգ իրավիճակում
| Կայք: | KASA Elearning Platform |
| Դասընթաց: | Կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպում |
| Book: | Կրթության հոգեբանի աշխատանքը արտակարգ իրավիճակում |
| Printed by: | Guest user |
| Date: | երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 3:59 AM |
Արտակարգ իրավիճակները երեխայի կյանքում
Արտակարգ իրավիճակները, ցավոք, մեր կյանքում անխուսափելի են, և լինում են պահեր, երբ մարդիկ ստիպված են աշխատել, սովորել, իրենց գործունեությունն իրականացնել սովորականից տարբերվող, երբեմն վտանգավոր իրավիճակներում։
Արտակարգ է համարվում ցանկացած իրավիճակ, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության, անվտանգության, գույքի կամ շրջակա միջավայրի համար:
Պատերազմները, բնական աղետները, հարազատների մահը, համաճարակները, կյանքում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները համարվում են արտակարգ իրավիճակներ երեխաների կյանքում։ Դրանք մեծապես ազդում են նրանց կենսակերպի և զարգացման վրա։ Ուստի, հոգեկան առողջության պահպանումն արտակարգ իրավիճակներում անձի բերեկեցությունն ապահովելու համար դառնում է առաջնային։
Արտակարգ իրավիճակների ազդեցությունները կարող են լինել կտրուկ և թվալ կարճաժամկետ, սակայն առանց համապատասխան աջակցության դրանք կարող են տևական ժամանակով խաթարել անձի հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը: Կախված իրադարձության ինտենսիվությունից՝ այն կարող է թուլացնել հոգեբանական պաշտպանական մեխանիզմները։ Արտակարգ իրավիճակներից հետո հոգեկան առողջության սպառնացող վտանգն էլ ավելի է մեծանում, եթե
-
- Մինչև արտակարգ իրավիճակը առկա են եղել հոգեկան առողջության խնդիրներ,
- Անձը նոր է հաղթհարել որևէ հոգեբանական դժվարություն
- Արտակարգ իրավիճակը հանգեցնում է հարազատի կորստի, վշտի, ֆիզիկական առողջության անդառնալի խնդիրների, դիսթրեսի։
- Արտակարգ իրավիճակը հանգեցնում է սոցիալական ծանր փոփոխությունների (աղքատություն, սով, ապրելու և աշխատավայրի կորուստ և այլն)։
Երեխաները, բնականաբար, անմասն չեն մնում արտակարգ իրավիճակի ազդեցություններից և իրենց գործունեության բոլոր ոլորտներում նկատելի է լինում փոփոխությունները։ Դիտարկենք մի քանի արտակարգ իրավիճակներ, որոնք կարող են անդրադառնալ երեխաների հոգեկան բարեկեցության վրա․
Պատերազմը և ռազմական գործողությունները ցանկացած մարդու համար ամենաուժեղ տրավմատիկ իրողություններից են։ Ինչպես և ցանկացած տրավմատիկ իրավիճակ, դրանք բացասական մեծ ազդեցություն են ունենում երեխայի զարգացման և նրա հետագա հոգեբանական առողջության վրա։
Երեխաների մեծ դժվարությամբ են հաղթահարում նշանակալի անձի կորուստը կամ մահը։ Տարբեր տարիքի երեխաները դժվարությամբ են մեկնաբանում հարազատի բացակայությունը և հաճախ հոգեբանական դժվարության պատճառ դառնում է իրենց սիրելի մարդու այդ անբացատրելի բացակայությունը։
Ամուսնալուծությունը ևս երեխաների կյանքում համարվում է արտակարգ իրավիճակ։ Ամուսնալուծության դեպքում երեխաները պատասխանատու չեն որոշման համար, սակայն ակամայից հայտնվում են իրավիճակի կիզակետում, երբեմն նույնիսկ դատական գործընթացներում և ստիպված են իրենց համար շատ բարդ որոշում կայացնել:
Վերջին մեկ տարվա իրադարձություններից նկատում ենք, որ երեխաներն ապահովագրված չեն համավարակի և դրա արդյունքում առաջացած սահմանափակումների բացասական ազդեցություններից։ Համավարակների տարածման և սահմանափակումների հաստատման արդյունքում էականորեն փոխվում է երեխաների առօրյան, հատկապես նշանակալի փոփոխություններ են տեղի ունենում երեխաների ուսումնական գործունեության մեջ։ Նրանք շատ կարճ ժամանակահատվածում ստիպված էին հարմարվել կտրուկ և անսպասելի փոփոխություններին (հեռավորության պահպանում, շփման սահմանափակումներ, առցանց ուսուցում և այլն)։
Արձագանքման առանձնահատկությունները կրթական հաստատություններում
Բոլոր նշված արտակարգ իրավիճակները բնականաբար տեղի են ունենում այն փուլերում, երբ երեխաները հաճախում են կրթական հաստատություններ։ Ուստի կրթական հաստատությունները չեն կարող զերծ մնալ երեխաներին տարատեսակ աջակցություններ ցուցաբելու հարցում, այդ թվում` հոգեբանականը։
Կախված արտակարգ իրավիճակի տեսակից, տևողությունից և ինտենսիվությունից մարդկանց մոտ դրսևորումները և արձագանքման ձևերը լինում են տարբեր։ Փորձելով ընդհանրացնել առանձնացնենք արձագանքման յուրահատկություններ կրթական հաստատությունում սովորողների, ծնողների և մանկավարժների մոտ։
| Ծնողներ |
- Վախ անորոշությունից
- Լարվածություն, տագնապ մտերիների առողջության համար
- Հույզերն արտահայտելու անկարողություն
- Երեխաների ուսմնական գործընթացը կազմակերպելու անհանգստություն
- Ընտանիքի oրվա ռեժիմի կարգավորման դժվարություներ
- Սեփական օրակարգը կարգավորելու բարդություններ
| Ուսուցիչներ |
- Հույզերն արտահայտելու անկարողություն
- Լարվածություն, տագնապ սովորողների, միջավայրի, իրեց ընտանիքների համար
- Մասնագիտական այրման վտանգ
- Հաղորդակցման դժվարություններ գործընկերների և սովորողների հետ
- Վախ անորոշությունից
- Նոր մեթոդաբանությունը կարճ ժամանակում յուրացնելու և փոխանցելու բարդություններ
| Աշակերտներ |
- Հուզական անհավասարակշռություն
- Հույզերն արտահայտելու անկարողություն
- Լարվածություն, տագնապ
- Հաղորդակցման սահմանափակումներ
- Վախ անորոշությունից
- Մահվան վախ
- Ուսումնական մոտիվացիայի անկում
- Պատկանելիության զգացողության կորուստ
- Ֆիզիոլոգիական գանգատներ
- Օրվա ռեժիմի խախտում
|
Նախակրթարան |
Տարրական դպրոց |
Միջին և ավագ դպրոց |
|
Անօգնականություն |
Մեղքի զգացում |
Մեղքի և ամոթի զգացողություն |
|
Շփոթվածություն |
Անընդհատ քննարկումներ տագնապալի իրավիճակի մասին |
Անջատվածություն |
|
Անհանգստություն |
Բարկություն, ագրեսիա |
Վախ, տագնապ, անհանգստություն |
|
Հույզերը հասկանալու և դրանց մասին խոսելու դժվարություն |
Տխրություն, լաց |
Ինքնասպանության մտքեր |
|
Վախ կորստից |
Մեծացող վախեր |
Անօգնականության զգացում |
|
Անապահովություն |
Բաժանվելու վախ |
Խուսափում |
|
Տրավմայի հետ կապված խաղերի ակտիվացում |
Անհանգստություն, տագնապ |
Կազմակերպվածության դժվարություն |
|
Մահվան վախ |
Ուշադրության կենտրոնցման դժվարություններ |
Ուշադրության կենտրոնցման դժվարություններ |
|
Մղձավանջներ |
Ապահովության որոնում |
Անվստահություն |
Կրթական հոգեբանի արձագանքման առանձնահատկություններ
Արտակարգ իրավիճակում կրթական հոգեբանի գործունեության կարևոր մասերից է հանդիսանում անձնակազմին պատրաստել երեխաների կարիքներին ճիշտ և թիրախային արձագանքելը։ Կրթական գործընթացում սովորողներին աջակցելու համար պետք է․
-
-
Լսել երեխայի բոլոր անհանգստությունները:
-
Փոխանցել պաշտպանվածության և ապահովության զգացում։ Հնարավորություն տալ երեխային անհրաժեշտության դեպքում դիմել հոգեբանին՝ չսպասելով հերթական հանդիպման օրվան։
-
Լինել երեխաների կողքին, մշտապես հասանելի։
-
Ընդունել հույզերը․ բացատրել, որ արտակարգ իրավիճակի արդյունքում կարող են լինել ամենատարբեր հուզական դրսևորումները, որոնք նորմալ են տվյալ իրավիճակի դեպքում։
-
Օգնել արտահայտել հույզերը․ տրամադրել տարածք, ժամանակ և պայմաններ հույզերի արտահայտման համար։
-
Սովորեցնել հույզերի արտահայտման կառուցողական ձևեր (նկարել, ծեփել, ֆիզիկական ակտիվություն կազմակերպել, գրել, օրագիր պահել և այլն)։
-
Երեխայի հետ քննարկել իրեն հուզող բոլոր հարցերը։
-
Իրականացնել դժվարություններին և խնդիրներին համապատասխան խմբային և անհատական հանդիպումներ։
-
Կրթական հոգեբանի աշխատանքների արդյունավետ կազմակերպման քայլաշար
Արտակարգ իրավիճակի պայմաններում կրթական հոգեբանի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար նա պետք է հետևի մի քանի կարևոր քայլերի․
-
-
Լինել տեղեկացված: Սթրեսային իրավիճակում աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է լինել տեղեկացված տիրող իրավիճակի մասին: Ունենալ բազային տեղեկույթ արտակարգ իրավիճակի հիմնական առանձնահատկությունների մասին (տարածվածություն, կրկնվելու հավանականություն, վտանգի կանխատեսումներ և այլ)։
-
Տրամադրել հոգեբանական կրթություն։ Տրամադրել տեղեկատվություն կրթական հաստատության բոլոր օղակներին տվյալ իրավիճակում երեխաների, մանկավարժների, ծնողների մոտ հնարավոր դրսևորումների մասին։
-
Սերտ համագործակցել դպրոցի թիմի հետ խնդիրների լուծման և հասանելիության հարցերում: Աշխատել դպրոցական ադմինիստրացիայի հետ միասին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուղղորդել բոլոր խմբերի աջակցությունը:
-
Դրսևորել մասնագիտական համապատասխան կոմպետենցիաներ:
-
Կարևորել երեխայի լավագույն շահը ծառայություններ իրականացնելիս ընտանիքի, դպրոցի և համայնքի համար նրանց կարիքների սահմանափման պայմաններում։
-
Վստահ լինել, որ հոգեբանական աջակցությունը հասանելի է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Սա իրականացնելու համար կրթական հոգեբանը պետք է մշտապես կապի մեջ գտնվի հաստատության ադմինիստրատիվ օղակի, արտակարգ իրավիճակներում պատասխանատու հանձնաժողովի հետ։
-
Սահմանել աջակցության հստակ ժամատախտակ՝ վստահ լինելով յուրաքանչյուր այցելուի ապահովության մեջ:
-
Կատարել ուղղորդված աշխատանք պիտակավորման դեմ։ Արտակարգ իրավիճակներում սովորաբար երեխաների մի խումբը դառնում է շատ խոցելի, քանի որ կամ հանդիսանում են իրավիճակի կրողները կամ անմիջական մասնակիցները, ուստի ձևավորել այնպիսի պայմաններ, որ բոլոր երեխաները իրենց զգան ապահով և պաշտպանված։
-
Անցնել համապատասխան վերապատրաստում արտակարգ իրավիճակներում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:
-
Հստակեցնել սեփական անձի սահմանները. արդյոք, լինելով նույն արտակարգ իրավիճակում գտնվող անձ, որպես մասնագետ կրթական հոգեբանը կարողանում է աջակցություն ցուցաբերել։ Հաճախ նման բարդ իրավիճակներում մասնագետները ևս ունենում են աջակցության կարիք։
-
Դիմել աջակցության: Աշխատել սուպերվիզորի աջակցությամբ: Նման իրավիճակներում հուզականությունը բավականին բարձր է և մասնագիտական այրումն ավելի արագ կարող է սկսվել, քան պատկերացնում է մասնագետը։
-
Պահպանել բոլոր էթիկական և իրավական սկզբունքները:
-
Առցանց աջակցություն ցուցաբերելիս խստորեն պահպանել գաղտնապահություն և պատասխանատվության սահմանները՝
-
-
Ընտրել միայն ապահով հարթակներ,
-
Միշտ հաշվի առնել, որ երեխան կարիք է ունենալու տեխնիկական աջակցության, նույնիսկ եթե դուք օգտագործում եք լավագույն առցանց հարթակներն ու միջոցները,
-
Ընտանիքին և երեխաներին աջակցություն ցուցաբերելիս հաշվի առնել և կանխել հավաստիության և գաղտնիության խախտման հնարավոր տարբերակները,
-
Միևնույն ժամանակ հաշվի առնել գաղտնիության սահմանների ընդլայնումը երեխաների հետ տանից աշխատելու ընթացքում:
-
-
Կարևոր դրույթներ
Ինչպես նշվեց, յուրաքանչյուր մասնագետ նման իրավիճակներում հստակ պետք է գնահատի իր ուժերն ու կարողությունները որևէ աշխատանք սկսելիս։ Ուստի կարևոր է, որ կրթական հոգեբանները կարողանան զարգացնել նաև իրենց անձնային որակները, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ գործել արտակարգ իրավիճակների պայմաններում։ Նման որակներ են համարվում․
-
-
Հավասարակշռություն հոգեկան և ֆիզիկական առողջության միջև: Զարգացնել անձը որպես ամբողջականություն։
-
Ինքնավստահություն: Ինքնակառավարում։
-
Քոփինգ ռազմավարություններ։
-
Անձի սահմանների հաստատում։
-
Ժամանակի կառավարում։
-
Փոփոխությունների կառավարում։
-
Պատասխանատվության զգացում։
-
Իրավիճակին համապատասխան արձագանքներ տալու կարողություն։
-
Nancy Willard, M.S., J.D. արտակարգ իրավիճակներում երեխաների և մանկավարժական անձնակազմի բարեկեցության ապահահովման համար առանձնացնում էր հետևյալ քայլերը․
-
-
Կապ հաստատել վստահելի և կարևոր մարդկանց հետ։
-
Փորձել ամեն օր հնարավորության սահմաններում աջակցել դիմացիններին:
-
Բացահայտել և կիրառել սեփական ուժեղ կողմերն ամեն օր:
-
Ուշադիր լինել և կենտրոնանալ կյանքում տեղի ունեցող դրական իրադարձությունների վրա։
-
Զարգացնել հուզական կառավարման հմտությունները: Լինել հանգիստ բարդ իրավիճակներում:
-
Լինել կայուն և պատասխանատու արձագանքներում։
-
Բարդ իրավիճակում որոշել՝ որն է լավագույն լուծումը ձեզ համար:
-