Դպրոցական հոգեբանի աշխատանքը պատերազմի ժամանակ
Հարցաշար
1.
Պատերազմական իրավիճակում դպրոցական հոգեբանն
իրականացնում է
a. Լուսավորչական աշխատանքներ երեխաների հետ
b. Խմբային և անհատական աշխատանքներ ուսուցիչների հետ
c. Իրազեկող հանդիպումներ ուսուցիչների հետ
d. Ճիշտ են բոլոր պատասխանները
2. Կրթական կառույցներում առաջնային արձագանքումն արդյունավետ իրականացնելու համար առանձնացնում են հետևյալ փուլերը
a. Կանխարգելում
b. Նախապատրաստում
c. Դիֆերենցացիա
d. Ճիշտ են A և B պատասխանները
3. Երեխաների հետ անհատական աշխատանք իրականացվում է, երբ
a. Երեխան գտնվում է բնականոն հուզականության մեջ
b. Երեխան ունի ագրեսիվ վարքագիծ
c. Երեխան ունենում է ուսումնական դժվարություններ
d. Ճիշտ պատասխանը բացակայում է
4. Ուսուցիչների հետ խմբային աշխատանքի հիմնական նպատակն է
a. Ինքնախնամքը և իրազեկումը
b. Ընթացիկ հարցերի քննարկումը
c. Խմբային աշխատանքի անհրաժեշտություն չկա
d. Ուսումնամեթոդական հարցերի քննարկում
5. Կարևոր է, որ ծնողները
a. Փակեն իրենց հույզերը երեխաներից
b. Հնարավորություն տան երեխաներին խոսել իրենց հուզականությունից
c. Արագ շրջանցեն պատերազմին վերաբերող բոլոր հարցերը
d. Հնարավորինս սահմանափակեն իրենց շփումը երեխաների հետ
Ճիշտպատասխաններ
1. D
2. D
3. B
4. A
5. B