Դեպքի ուսումնասիրություն

Պատկերացրեք հետևյալ իրավիճակը. Դպրոցի տնօրենը միանձնյա որոշում է կայացրել փոխել դպրոցի ներքին կանոնակարգը՝ առանց խորհրդակցելու ուսուցիչների, սովորողների և ծնողների հետ: Մի խումբ ուսուցիչներ և ծնողներ դժգոհ են այս որոշումից:

Առաջադրանք:

  1. Վերլուծե՛ք այս իրավիճակը ժողովրդավարական կառավարման  սկզբունքներից ելնելով։

  2. Առաջարկե՛ք, թե ինչպես պետք է ճիշտ կազմակերպվեր այս գործընթացը:

  3. Մշակե՛ք ռազմավարություն, որով կարելի է լուծել ստեղծված կոնֆլիկտը:

  4. Առաջարկե՛ք մեխանիզմներ/ճանապարհներ, որոնք կօգնեն ապագայում նման խնդիրներից խուսափել:

Վերջին փոփոխություն: չորեքշաբթի, 7 մայիսի 2025, 4:07 PM