ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ

  Պատկերացրե՛ք, որ դուք երիտասարդական հարցերով խորհրդատու եք ընտրվել համայնքապետարանում: Մշակե՛ք երիտասարդների համար կրթական, մշակութային կամ սպորտային նոր ծրագրի առաջարկ: Առաջարկը պետք է ներառի հետևյալը.

  1. Ծրագրի անվանումը և համառոտ նկարագրությունը

  2. Ծրագրի նպատակները և խնդիրները

  3. Թիրախային խումբը (տարիքային խումբ, սոցիալական կարգավիճակ)

  4. Իրականացման ժամանակացույցը

  5. Անհրաժեշտ ռեսուրսների գնահատումը (ֆինանսական, մարդկային, տեխնիկական)

  6. Ակնկալվող արդյունքները և դրանց չափման ցուցանիշները

  7. Ծրագրի կայունության ապահովման մեխանիզմները:

  Պատրաստե՛ք ձեր գրավոր առաջարկը և ներկայացրե՛ք այն դասարանում, ինչպես կներկայացնեիք ավագանու նիստում: Պատրա՛ստ եղեք պաշտպանել ձեր առաջարկը և պատասխանել հնարավոր հարցերին:

Վերջին փոփոխություն: չորեքշաբթի, 7 մայիսի 2025, 4:09 PM