Section outline
-
Հոգեկրթության էլեկտրոնային գրադարան

Սույն հարթակը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատու է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացնող գործընկերների տեսակետները։

Բարի գալուստ հոգեկրթության էլեկտրոնային գրադարան
Հոգեկրթությունը հասարակության առողջ հոգեբանական զարգացման հիմքերից է։
Այս հարթակը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր իրենց աշխատանքի ընթացքում աջակցում են երեխաներին և նրանց ընտանիքներին։
Այտեղ կգտնեք գրքեր, տեսադասեր, աշխատանքային թերթիկներ, որոնք անդրադառնում են մանկական հոգեբանության և հոգեթերապիայի, ծնողավարության, կրթության հոգեբանություն, հատուկ կրթական կարիքներով երեխաների հետ աշխատանքի ոլորտների հիմնախնդիրներին, աշխատանքային յուրահատկություններին, անհրաժեշտ գործիքակազմին։ Հարթակում տեղ գտած բոլոր նյութերը հայալեզու են։
