Section outline

  • Հոգեկրթության էլեկտրոնային գրադարան
                    


     
    Սույն հարթակը ստեղծվել է 
    Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։



    Բովանդակության համար պատասխանատու է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացնող գործընկերների տեսակետները։


    Բարի գալուստ հոգեկրթության էլեկտրոնային գրադարան

    Հոգեկրթությունը հասարակության առողջ հոգեբանական զարգացման հիմքերից է։
    Այս հարթակը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր իրենց աշխատանքի ընթացքում աջակցում են երեխաներին և նրանց ընտանիքներին։
    Այտեղ կգտնեք գրքեր, տեսադասեր, աշխատանքային թերթիկներ, որոնք անդրադառնում են մանկական հոգեբանության և հոգեթերապիայի, ծնողավարության, կրթության հոգեբանություն, հատուկ կրթական կարիքներով երեխաների հետ աշխատանքի ոլորտների հիմնախնդիրներին, աշխատանքային յուրահատկություններին, անհրաժեշտ գործիքակազմին։ Հարթակում տեղ գտած բոլոր նյութերը հայալեզու են։

    •    
      «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիա»-ի մասին

      «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում մանկական և կրթության հոգեբանության՝ որպես բազմաբովանդակ կիրառական և հետազոտական ոլորտների զարգացմանը։ Ասոցիացիան իր գործունեության ընթացքում կարևորում է մասնագիտական ցանցի ձևավորումը ՀՀ ողջ տարածքում, որը կնպաստի և կխթանի մանկական և կրթության հոգեբանության ոլորտների զարգացմանը և կայունացմանը, մասնագետների փորձի փոխանակմանը։

      Ասոցիացիայի գործունեության հատկանշական կողմերից են Հայաստանում մասնագետների և լայն հանրության շրջանում մանկան, դեռահասների և կրթության հոգեբանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, խորհրդատվական աշխատանքների կազմակերպմումը և իրականացումը էթիկական նորմերին համապատասխան։

      Ասոցիացիան մշակում և իրականացնում է մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, ներդնում մանկան, դեռահասության և կրթության հոգեբանության ոլորտում մասնագետներին ներկայացվող պահանջներն ու նրանց գործունեության չափանիշները։ Նշվածի արդյունավետ իրականացման համար մանկան, դեռահասության և կրթության հոգեբանության ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և հայալեզու գրականության ստեղծման խթանումը էական հիմք է հանդիսանում։