Section outline

Դասընթացի գլխավոր էջ

    •  

       Կրթությունը ամենահզոր զենքն է, 

      որը կարող եք օգտագործել աշխարհը փոխելու համար։

       Նելսոն Մանդելա

       1.1 Ժողովրդավարական կրթության հիմունքներ

           Ժողովրդավարական կրթությունը, որպես կրթական փիլիսոփայություն և մանկավարժական մոտեցում, նպատակ ունի ձևավորել ակտիվ, պատասխանատու և ներգրավված  քաղաքացիներ՝ դպրոցական միջավայրում ժողովրդավարական արժեքների և սկզբունքների կիրառման միջոցով։ 

       

          Ժողովրդավարական կրթությունը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա, որոնք ներառում են՝

      • Մասնակցություն/մասնակցայնություն - բոլոր շահագրգիռ կողմերի (սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ, համայնք) ներգրավում դպրոցական կյանքի կազմակերպման և որոշումների կայացման գործընթացներում

      • Հավասարություն և արդարություն - բոլոր սովորողների համար հավասար հնարավորությունների և արդար վերաբերմունքի ապահովում

      • Իրավունքներ և պարտականություններ - անհատի իրավունքների ճանաչում և հարգում, միաժամանակ պատասխանատվության զարգացում

      • Բազմակարծություն - տարբեր կարծիքների և տեսակետների խրախուսում և հարգում

      Քննադատական մտածողություն - ինքնուրույն և վերլուծական  այս մոտեցումը հիմնված է այն մտքի վրա, որ ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման ձև է, այլև ապրելակերպ և մշակույթ, որը պետք է զարգացնել վաղ տարիքից։

          Ժողովրդավարական կրթության պատմական զարգացումը։  Ժողովրդավարական կրթության գաղափարներն ունեն խորը պատմական արմատներ՝ սկսած հին հունական փիլիսոփայությունից մինչև Լուսավորության դարաշրջանի մտածողների աշխատանքները։ 20-րդ դարի սկզբին Ջոն Դյուիի կողմից առաջ քաշվեց կրթության միջոցով ժողովրդավարության զարգացման գաղափարը, որը դարձավ ժամանակակից ժողովրդավարական կրթության հիմքը։

           Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հատկապես Եվրոպայում, ժողովրդավարական կրթությունը դարձավ կարևոր գործիք՝ ամրապնդելու ժողովրդավարական հասարակությունները և կանխելու ավտորիտար ռեժիմների վերադարձը։ 1990-ականներից սկսած՝ մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են UNESCO-ն (ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության մասնագիտացված գործակալություն, որն ընդգրկում է Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող վայրերըժպտում եմ  և Եվրոպայի խորհուրդը (Միջազգային կազմակերպություն, որը խթանում է համագործակցությունն իր անդամների, պետությունների և Եվրոպայի երկրների միջև իրավական չափանիշների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական զարգացման, օրինականության և մշակութային փոխգործակցության ոլորտումժպտում եմ, ակտիվորեն առաջ են մղել ժողովրդավարական կրթության հայեցակարգերը։

       

          Միջազգային փորձը և լավագույն մոդելները։  Ժողովրդավարական կրթության ոլորտում առկա են միջազգային մի շարք հաջողված փորձեր և մոդելներ:

         Սկանդինավյան մոդելը հիմնված է մասնակցային որոշումների կայացման վրա, որտեղ սովորողները, սկսած մանկապարտեզից, կարծիք են հայտնում իրենց ուսումնական միջավայրի վերաբերյալ և մասնակցում են դպրոցի կառավարմանը:

         Գերմանական մոդելը շեշտադրում է քաղաքացիական կրթությունը՝ որպես առանձին առարկա և որպես միջառարկայական թեմա։ Գերմանիայում շատ դպրոցներ ունեն զարգացած աշակերտական խորհուրդներ, որոնք իրական իշխանություն ունեն որոշումների կայացման գործում։

          Բրիտանական մոդելը ներառում է ակտիվ քաղաքացիության դասեր, որտեղ սովորողները սովորում են ժողովրդավարական սկզբունքները գործնական նախագծերի իրականացման միջոցով։ Այս մոդելին բնորոշ է պահպանողականությունը, որը գալիս է իրենց կառավարման ձևից։

       

      Հայաստանում ժողովրդավարական կրթության մարտահրավերները և հնարավորությունները։  Հայաստանում ժողովրդավարական կրթության զարգացման գործընթացը բախվում է մի շարք մարտահրավերների, այդ թվում՝

      • Խորհրդային կրթական համակարգի ավտորիտար ժառանգությունը

      • Ուսուցիչների պատրաստվածության պակասը ժողովրդավարական մանկավարժության մեթոդների կիրառման հարցում

      • Դպրոցների գերկենտրոնացված կառավարումը

      • Համայնքի ներգրավվածության ցածր մակարդակը

      • Հասարակության մի մասի, այդ թվում՝ սովորողության, անտարբերությունը կատարվող իրադարձությունների նկատմամբ:

          Միևնույն ժամանակ, Հայաստանում առկա են զգալի հնարավորություններ ժողովրդավարական կրթության զարգացման համար՝  

      • Կրթական համակարգի բարեփոխումների շարունակական և հետևողական գործընթացը

      • Քաղաքացիական հասարակության ակտիվությունը

      • Վերջին տարիներին ժողովրդավարական արժեքների նկատմամբ աճող հետաքրքրությունը

      • Պետական քաղաքականության փոփոխությունը. տարբեր ծրագրերի իրականացումը դպրոցահասակների համար

      • Միջազգային կազմակերպությունների աջակցությունը

      • Համաշխարհային լավագույն փորձի տեղայնացումը

      • Դպրոցահասակների համար ճամբարների և լաբորատորիաների* ակտիվ գործունեությունը

      • Արագ փոփոխվող աշխարհին համընթաց գործելու՝  երիտասարդության ցանկությունը։

       

      1.2 Դպրոցն իբրև ժողովրդավարական համայնք

       

        Դպրոցը հասարակության ամենակարևոր ինստիտուտներից մեկն է, որտեղ երեխաները ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերում, այլև սոցիալականացվում են՝ յուրացնելով հասարակությունում ընդունված նորմերը, արժեքները և վարքագծի մոդելները։ Ժողովրդավարական դպրոցը կարող է դառնալ մի համայնք, որտեղ երեխաները գործնականում սովորում են ժողովրդավարական քաղաքացիության հիմունքները։

         Դպրոցի կառուցվածքը և կառավարման մոդելները 

      Ժողովրդավարական դպրոցի կառավարման մոդելը հիմնված է հորիզոնական հարաբերությունների, համագործակցության և մասնակցության սկզբունքների վրա։ Այն ներառում է կառավարման հետևյալ մարմինները՝

      • Դպրոցի կառավարման խորհուրդ - ուսուցիչների, սովորողների, ծնողների,  համայնքի և լիազոր մարմնի ներկայացուցիչներ

      • Մանկավարժական խորհուրդ - ուսուցիչների մասնագիտական համայնք

      • աշակերտական խորհուրդ - սովորողների ինքնակառավարման մարմին 

      • Ծնողական խորհուրդ - ծնողների ներկայացուցչական մարմին  

          Ժողովրդավարական դպրոցում որոշումների կայացման գործընթացը հիմնված է կոնսենսուսի, քննարկման և փոխզիջման սկզբունքների վրա։ Դպրոցի տնօրենը ոչ թե միանձնյա որոշումներ կայացնող է, այլ առաջնորդ և ֆասիլիտատոր՝ մարդ, որը նպաստում է բոլոր կողմերի արդյունավետ հաղորդակցմանը և համագործակցությանը։

         Դերակատարների փոխհարաբերությունները։ Ժողովրդավարական դպրոցում առանցքային է բոլոր դերակատարների՝ ուսուցիչների, սովորողների, ծնողների և վարչակազմի միջև հորիզոնական, հարգալից և համագործակցային հարաբերությունների հաստատումը։

          Ուսուցիչ-սովորող հարաբերություններ - Ավանդական ավտորիտար մոդելից անցում է կատարվում դեպի համագործակցային, երկխոսությունների վրա հիմնված հարաբերություններ, որտեղ ուսուցիչը հանդես է գալիս որպես ուղղորդող և աջակից, իսկ սովորողը՝ ակտիվ մասնակից։

         Սովորող-սովորող հարաբերություններ - Մրցակցության փոխարեն խրախուսվում է հավասարության, համագործակցության և փոխօգնության մթնոլորտը ։

          Դպրոց-ծնողներ հարաբերություններ - Ծնողները դիտարկվում են որպես կրթադաստիարակչական գործընթացի աջակիցներ, ոչ թե պասիվ դիտորդներ։

      Համայնքային մասնակցություն և դպրոցի դերը համայնքում։  Ժողովրդավարական դպրոցը սերտորեն ինտեգրված է համայնքի կյանքին և գործում է որպես համայնքային կենտրոն։ Համայնքային մասնակցության ձևերից են՝

      • Համայնքի անդամների ներգրավումը դպրոցական խորհուրդներում

      • Համայնքային կամավորների ներգրավումը դպրոցական ծրագրերում

      • Դպրոցական նախագծերի իրականացումը համայնքում

      • Համայնքի անդամների մասնակցությունը դպրոցական միջոցառումներին։

         Դպրոցն իր հերթին կարող է նպաստել համայնքի զարգացմանը՝

      • Լինելով մշակութային և կրթական կենտրոն

      • Տրամադրելով ռեսուրսներ համայնքային նախաձեռնություններին

      • Բարձրացնելով հասարակական խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը

      • Դառնալով համայնքի մի մասը։

           Դպրոցական կանոնակարգերի և քաղաքականության մշակում ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան։  Ժողովրդավարական դպրոցում կանոնակարգերը և քաղաքականությունը մշակվում են մասնակցային գործընթացի միջոցով, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն իրենց կարծիքն արտահայտելու։ Այս գործընթացը ներառում է՝

      • Բաց քննարկումներ և հանրային լսումներ դպրոցում

      • աշակերտական և ծնողական խորհուրդների ակտիվ ներգրավում

      • Կանոնակարգերի պարբերական վերանայում և գնահատում

      • Հետադարձ կապի մեխանիզմների առկայություն։

          Կանոնակարգերի ժողովրդավարական մշակումը նպաստում է դրանց նկատմամբ սեփականության զգացողության ձևավորմանը և կանոնների ավելի լավ պահպանմանը։