Section outline

Main course page

    •  Քաղաքացիական կրթությունը նպատակ ունի ձևավորել ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ, որոնք կարող են արդյունավետ մասնակցություն ունենալ  հասարակական և քաղաքական կյանքում։ Այն օգնում է երիտասարդներին հասկանալ իրենց իրավունքները և պարտականությունները, զարգացնել քննադատական մտածողություն, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ հասարակության մեջ արդյունավետ գործելու համար։

       

           Քաղաքացիական կրթության հիմնական նպատակն է նպաստել ժողովրդավարական հասարակության կայուն զարգացմանը ակտիվ քաղաքացիների ձևավորման միջոցով: Այն ուղղված է օգնելու երիտասարդներին՝ դառնալու տեղեկացված, պատասխանատու և ներգրավված հասարակության անդամներ:

      Հիմնական խնդիրներն են՝

      • Տրամադրել գիտելիքներ քաղաքական և իրավական համակարգերի վերաբերյալ

      • Զարգացնել քննադատական մտածողություն և որոշումներ կայացնելու ունակություն

      • Խրախուսել ակտիվ մասնակցություն հասարակական կյանքին

      • Ամրապնդել հանդուրժողականություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

          ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

      Քաղաքացիական գիտակցությունը ներառում է քաղաքացու ինքնության զգացումը և պատկանելությունը հասարակությանը: Այն ձևավորվում է, երբ անհատը ճանաչում է իր դերը և պատասխանատվությունը հասարակության մեջ և գիտակցում է, որ իր գործողությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ հասարակության, անհատների կյանքի վրա:

      Քաղաքացիական գիտակցության զարգացումը ներառում է՝

      • Ինքնաճանաչում՝ որպես քաղաքացի

      • Համայնքային և ազգային պատկանելության զգացում

      • Քաղաքական և հասարակական գործընթացների իմացություն

      • Սոցիալական և էթիկական արժեքների հաստատում:

      ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

        Քաղաքացիական հմտություններն անհրաժեշտ են արդյունավետ քաղաքացիական մասնակցության համար: Դրանք թույլ են տալիս քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել հասարակական կյանքում և նպաստել դրական փոփոխություններին:

      Կարևոր քաղաքացիական հմտություններ են՝

      • Հաղորդակցման ունակություններ՝ բանավոր և գրավոր արդյունավետ հաղորդակցում

      • Քննադատական մտածողություն՝ տեղեկատվությունը վերլուծելու և գնահատելու կարողություն

      • Համագործակցություն՝ ուրիշների հետ արդյունավետ աշխատելու ունակություն

      • Կոնֆլիկտների լուծում՝ տարաձայնությունները խաղաղ կերպով հարթելու կարողություն

      • Որոշումների կայացում՝ տեղեկացված և պատասխանատու որոշումներ կայացնելու կարողություն:

      ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԵՐՄԱՆՈՒՄ

      Քաղաքացիական արժեքները ժողովրդավարական հասարակության հիմքն են: Դրանք ուղղորդում են քաղաքացիների վարքագիծը և նպաստում հասարակական կյանքի կայունությանը:

      Կարևոր քաղաքացիական արժեքներ են՝

      • Հարգանք մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ

      • Հավասարություն և արդարություն

      • Հանդուրժողականություն և բազմազանության ընդունում

      • Պատասխանատվություն ընդհանուր բարօրության համար

      • Օրենքի գերակայություն:

        Քաղաքացիական կրթության արդյունավետությունը մեծապես կախված է կիրառվող մեթոդներից: Դասավանդման ավանդական մեթոդները պետք է համադրվեն նորարարական մոտեցումների հետ՝ ապահովելու ուսանողների ակտիվ ներգրավվածությունն ու հետաքրքրությունը:

        Ինտերակտիվ մեթոդները խրախուսում են ուսանողների ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացին: Դրանք օգնում են զարգացնել քննադատական մտածողություն, հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքի կարողություններ:

      Հիմնական ինտերակտիվ մեթոդներն են՝

      • Քննարկումներ և բանավեճեր՝ ուսանողները քննարկում են հասարակական տարբեր հարցեր և սովորում հարգել տարբեր կարծիքներ

      • Դերային խաղեր՝ սովորողները մարմնավորում են սոցիալական տարբեր դերեր և զարգացնում ապրումակցման զգացում

      • Համագործակցային ուսուցում՝ աշխատանք փոքր խմբերով ընդհանուր նպատակին հասնելու համար

      • Դեպքերի ուսումնասիրություն՝ իրական իրավիճակների վերլուծություն:

      ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՏԱՐԲԵՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

        Քաղաքացիական կրթությունը կարող է և պետք է ինտեգրվի դպրոցական ծրագրի տարբեր առարկաներում: Այն չպետք է սահմանափակվի միայն հասարակագիտության դասերով։

      Առարկաների միջոցով քաղաքացիական կրթության ներդրման օրինակներ

      • Պատմություն՝ անցյալի քաղաքացիական շարժումների և պայքարների ուսումնասիրություն և սեփական վերաբերմունքի արտահայտում

      • Գրականություն՝ քաղաքացիական թեմաներով գրական ստեղծագործությունների վերլուծություն և արժևորում

      • Բնական գիտություններ՝ շրջակա միջավայրի պահպանման և կայուն զարգացման հարցեր և դրանց քննարկում

      • Արվեստ՝ հասարակական հարցերի արտահայտում արվեստի միջոցով:

      ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

        Արտադասարանական միջոցառումները հնարավորություն են տալիս սովորողներին գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքները և հմտությունները: Դրանք նպաստում են քաղաքացիական արժեքների ամրապնդմանը և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը:

      Արտադասարանական գործունեության օրինակներ

      • աշակերտական խորհուրդների  ձևավորում և գործունեություն, ինքնակառավարում

      • Համայնքային ծառայության և կամավորական աշխատանքի կազմակերպում/ծավալում 

      • Էքսկուրսիաների կազմակերպում դեպի պետական հաստատություններ՝ խորհրդարան, տարբեր նախարարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ,  դատարաններ, կենտրոնական բանկ և այլն

      • Հանդիպումներ քաղաքական գործիչների և հասարակական ակտիվիստների հետ

      ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

        Նախագծային ուսուցումը թույլ է տալիս ուսանողներին խորությամբ ուսումնասիրել հասարակական խնդիրները և առաջարկել դրանց լուծման ուղիներ: Այն զարգացնում է հետազոտական աշխատանքի, համագործակցության, ռեսուրսների կառավարման, հաղորդակցման և բազում այլ հմտություններ:

      Քաղաքացիական նախագծերի օրինակներ

      • Համայնքային խնդիրների բացահայտում և լուծման առաջարկների մշակում

      • Սոցիալական արշավների կազմակերպում իրազեկման բարձրացման նպատակով

      • Փոքր ծրագրերի իրականացում տեղական միջավայրի բարելավման համար

      • Հանրային կարծիքի հետազոտություններ և տվյալների վերլուծություն: