Սիրելի՛ աշակերտներ,
շնորհակալություն «Ժողովրդավարությունը դպրոցում» առցանց դասընթացին մասնակցելու համար։ Այս ճանապարհին դուք բացահայտեցիք ժողովրդավարության կարևորագույն սկզբունքները և դրանց գործնական կիրառությունը ձեր առօրյա դպրոցական կյանքում։
Հիշե՛ք՝ ժողովրդավարությունը միայն գրքերում կամ դասագրքերում ներկայացված տեսությունը չէ: Այն կենդանի գործընթաց է, որի մասնակիցը դուք եք ամեն օր։ Ձեր ձայնը, ձեր ակտիվ մասնակցությունը, ձեր պատասխանատվությունը՝ սրանք են ժողովրդավարության հիմնաքարերը:
Այս դասընթացից սովորածը վերածե՛ք գործողությունների: Մասնակցե՛ք դպրոցական ինքնակառավարմանը, առաջարկե՛ք նոր գաղափարներ, պաշտպանե՛ք ձեր և ուրիշների իրավունքները, սովորե՛ք լսել տարբեր կար ծիքներ և հարգանքով վերաբերվել դրանց:
Դուք Հայաստանի ապագան եք, և ձեր ձեռքերում է մեր ժողովրդավար երկրի զարգացումը: Սկսե՛ք փոքր քայլերից՝ ձեր դասարանից, ձեր դպրոցից, և այդ փորձառությունը հետագայում կօգնի ձեզ դառնալ ակտիվ քաղաքացիներ:
Թող այս դասընթացը լինի ձեր ժողովրդավարական ճանապարհի սկիզբը:
Հաջողություն ձեր բոլոր նախաձեռնություններում, սիրելի՛ դպրոցականներ:
Առցանց այս դասընթացը ստեղծվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Իմաստունի 3.0. Քաղաքացիական կրթության առաջնորդում» ծրագրի շրջանակներում։ Ձեռնարկի բովանդակությաան համար պատասխանատվություն են կրում դասընթացի հեղինակները»: