Մարդու իրավունքներ և պարտականություններ
4.1 Երեխայի իրավունքներ
Երեխայի իրավունքների կոնվենցիա և դրա կիրառումը դպրոցում
Երեխայի իրավունքների կոնվենցիան (ԵԻԿ) միջազգային համաձայնագիր է, որն ընդունվել է 1989 թվականին և հանդիսանում է երեխաների իրավունքների պաշտպանության հիմնական փաստաթուղթը: Այն ուժի մեջ է մտել 1990 թվականին և վավերացվել է գրեթե բոլոր (196) երկրների կողմից:
Կոնվենցիայի հիմնական սկզբունքներն են
-
Խտրականության բացառում - երեխաների հավասարություն՝ անկախ նրանց ծագումից, սեռից, կրոնից կամ այլ կարգավիճակից
-
Երեխայի լավագույն շահերի գերակայություն - երեխաների վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացվեն՝ նրանց լավագույն շահերից ելնելով
-
Կյանքի, գոյատևման և զարգացման իրավունք - երեխան ունի կյանքի ապահով և առողջ պայմանների իրավունք
-
Երեխայի կարծիքի հարգում - երեխաները պետք է հնարավորություն ունենան արտահայտելու իրենց կարծիքը որոշումների կայացման գործընթացում
Օրինակներ, որոնք կարելի է կիրառել դպրոցում
-
Դպրոցներում պետք է ապահովվի ներառական և անվտանգ միջավայր բոլոր երեխաների համար
-
Ուսուցիչները պետք է խթանեն երեխաների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում
-
աշակերտական խորհուրդները պետք է ակտիվ դեր ունենան դպրոցական քաղաքականության մշակման գործում
-
Ուսումնական ծրագրերը պետք է արտացոլեն բազմազանությունը և խթանեն հարգանքը տարբերությունների նկատմամբ
Երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ
Պետական մակարդակ
-
Օմբուդսմեն (Մարդու իրավունքների պաշտպան)
-
Երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ
-
Սոցիալական աջակցության ծառայություններ/ԽՀՀ/
Դպրոցական մակարդակ
-
Վստահված ուսուցիչներ և խորհրդատուներ
-
Հոգեբանական աջակցության ծառայություններ
-
Բողոքարկման ներքին համակարգեր
-
Հակաբուլինգային քաղաքականություն
Միջազգային մակարդակ
-
ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոմիտե
-
ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ)
-
Միջազգային հասարակական կազմակերպություններ
4․2 Երեխաների մասնակցությունը իրենց իրավունքների պաշտպանությանը
Երեխաների մասնակցությունը իրավունքների պաշտպանությանը կարևոր գործոն է երեխաների զարգացման և հասարակության ժողովրդավարացման համար: Մասնակցությունը նպաստում է երեխաների ինքնավստահության, քաղաքացիական գիտակցության և պատասխանատվության զարգացմանը:
Մասնակցության ձևեր
-
աշակերտական խորհուրդներ
-
Երիտասարդական ֆորումներ
-
Կամավորություն հասարակական կազմակերպություններում (սկսած 16 տարեկանից)
-
Ծրագրերի և նախաձեռնությունների մշակում և իրականացում
-
Հետազոտություններ և հարցումներ
Մասնակցության աստիճանները՝ ըստ Ռոջեր Հարթի (հոգեբան, Նյու- Յորքի համալսարան) սանդղակի
-
Մանիպուլյացիա - երեխաներն օգտագործվում են առանց իմաստի լիարժեք հասկացման
-
Դեկորացիա - երեխաներն ընդամենը "գեղեցիկ պատկեր" են ստեղծում
-
Սիմվոլիկ մասնակցություն - երեխաներին հնարավորություն է տրվում արտահայտվելու, բայց նրանց կարծիքը հաշվի առնելու
-
Հանձնարարություն - երեխաները հասկանում են նպատակը և գիտեն, թե ով է որոշումներ կայացնում
-
Խորհրդակցություն - երեխաներին խնդրում են կարծիք հայտնել
-
Մեծահասակների կողմից նախաձեռնված, բայց երեխաների հետ համատեղ որոշումներ
-
Երեխաների կողմից նախաձեռնված և ղեկավարվող
-
Երեխաների կողմից նախաձեռնված, մեծահասակների հետ համատեղ որոշումներ:
Ըստ Ռոջեր հարթի՝ իսկական մասնակցությունը սկսվում է 4-րդ աստիճանից: Դպրոցները պետք է ձգտեն հասնել առնվազն 6-րդ մակարդակի:
Իրավունքների ուսուցման ժամանակակից մեթոդներ
Իրավունքների արդյունավետ ուսուցումը պահանջում է ինտերակտիվ և գործնական մոտեցումներ: Այս մեթոդները կարելի է կիրառել ԱԽ գործունեության ողջ ընթացքում։ Դրանք արդյունավետ են նաև հետաքրքիր հանդիպումներ ու հավաքներ կազմակերպելիս, նպաստում են, որ սովորողներն առավել ակտիվորեն մասնակցեն ԱԽ հանձնախմբերի հանդիպումներին և աշխատանքներին։ Սովորողները պետք է հաճախ հանդես գան սեփական նախաձեռնություններով, չսպասեն ուսուցիչների կազմակերպած միջոցառումներին, նրանց ղեկավարմանը և ցուցումներին։
Գործնական մեթոդներ
-
Դերային խաղեր՝ իրավիճակների մոդելավորմամբ
-
Դեպքերի վերլուծություն և քննարկում
-
Հանրային հիմնախնդիրներ լուծմանը միտված նախագծեր և ակցիաներ
-
Դատարանի նիստերի իմիտացիա/նմանակում
-
Բանավեճեր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների թեմաներով
Թվային (մեդիայում կիրառվող) մեթոդներ
-
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների թեմաներով առցանց դասընթացներ հասակակիցների համար
-
Սոցիալական մեդիա քարոզարշավներ իրենց համայնքում
-
Տեսանյութերի և փոդքասթերի ստեղծում
-
Ինտերակտիվ առցանց հարթակների ստեղծում (դպրոցի կամ համայնքի էջերում)
-
Թվային պատմությունների հավաքագրում (հաջողությունների պատմությունների էլեկտրոնային տարբերակներ)
Համայնքային մեթոդներ
-
Այցելություններ իրավապաշտպան կազմակերպություններ
-
Հանդիպումներ փորձագետների հետ
-
Համայնքային ծրագրերի մասնակցություն
-
Հասարակական նշանակության հետազոտությունների մասնակցություն
(համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող և համայնքում իրականացվող)
4.3 Պարտականություններ և պատասխանատվություն
Իրավունքների և պարտականությունների հավասարակշռություն
Իրավունքներն ու պարտականությունները փոխկապակցված են: Յուրաքանչյուր իրավունք ենթադրում է որոշակի պարտականություն, և հակառակը: Այս հավասարակշռությունը կարևոր է հասարակության ներդաշնակ գործունեության համար:
Հիմնական փոխկապակցվածություններ
-
Կրթության իրավունք - սովորելու պարտականություն
-
Արտահայտվելու ազատություն - ուրիշների կարծիքը հարգելու պարտականություն
-
Ապահով միջավայրի իրավունք - միջավայրն անվտանգ պահելու պարտականություն
-
Մասնակցության իրավունք - պատասխանատու մասնակցության պարտականություն և այլն
Պարտականությունների տեսակներ
-
Իրավական պարտականություններ - օրենքով սահմանված (օրինակ՝ պարտադիր կրթություն)
-
Բարոյական պարտականություններ - բարոյական նորմերով թելադրված (օրինակ՝ ազնվություն)
-
Սոցիալական պարտականություններ - հասարակության մեջ համակեցության կանոններ
Պատասխանատվության զարգացում
-
Ինքնագիտակցություն - սեփական գործողությունների հետևանքների գիտակցում
-
Ինքնակառավարում - զգացմունքների և վարքի կառավարում
-
Ապրումակցում - ուրիշի ապրումներին՝ հույզերին հաղորդակից լինելը
-
Սոցիալական հմտություններ -միջանձնային հարաբերությունների կառուցում և կոնֆլիկտների լուծում
Պատասխանատվության զարգացում դպրոցական միջավայրում
Դպրոցը պատասխանատվության զարգացման կարևոր միջավայր է: Այստեղ երեխաները սովորում են որոշումներ կայացնել և գիտակցել դրանց հետևանքները:
Դպրոցական պրակտիկաներ
-
աշակերտական ինքնակառավարում - աշակերտական խորհուրդներ, դասարանական ակտիվներ
-
Համագործակցային ուսուցում - խմբային աշխատանքներ, նախագծեր
-
Հետադարձ կապի մշակույթ - կառուցողական քննադատություն և գնահատում
-
Վեճերի խաղաղ կարգավորում - միջնորդություն, բանակցություններ
-
Դասարանական կանոնների համատեղ մշակում - մասնակցություն կանոնների ստեղծման գործընթացին
Պատասխանատվություն ձևավորելու քայլեր
-
Ընտրության հնարավորության ընձեռում
-
Հստակ ակնկալիքների սահմանում
-
Որոշումների հետևանքների քննարկում
-
Սխալներից սովորելու հնարավորության ապահովում
-
Հաջողությունների արժևորում և խրախուսում
Սոցիալական պատասխանատվության խթանում
Սոցիալական պատասխանատվությունը ենթադրում է անհատի գիտակցված գործողություններ՝ ուղղված հասարակության բարեկեցությանը: Այն ներառում է էթիկական, բարոյական օրինակելի վարքագիծ:
Սոցիալական պատասխանատվության բաղադրիչներ
-
Բարոյական գիտակցություն - ընկալել հասարակության կողմից սահմանված բարոյական նորմերը
-
Ապրումակցում - հաղորդակից լինել ուրիշների զգացմունքներին և կարիքներին
-
Ակտիվ գործունեություն - նախաձեռնել և մասնակցել
-
Համայնքային ներգրավվածություն - մասնակցել համայնքային խնդիրների լուծմանը
Սոցիալական պատասխանատվության խթանման մեթոդներ
-
Ծառայությամբ ուսուցում - ուսուցման և համայնքային ծառայության համադրում
-
Կամավորական գործունեություն - համայնքային և բարեգործական նախաձեռնություններ
-
Սոցիալական արդարության թեմաների ուսումնասիրություն - քննարկումներ, բանավեճեր
-
Համերաշխության նախագծեր - օգնություն խոցելի խմբերին
-
Քաղաքացիական նախաձեռնություններ - մասնակցություն քաղաքացիական կյանքին
Համայնքի նկատմամբ պատասխանատվության ձևավորում
Համայնքի նկատմամբ պատասխանատվությունը ենթադրում է ակտիվ մասնակցություն համայնքի կյանքում և նպաստում դրա բարեկեցությանը: Սա ներառում է ինչպես անմիջական միջավայրը (դպրոց, թաղամաս), այնպես էլ ավելի լայն համայնքը (քաղաք, երկիր, համաշխարհային հանրություն):
Համայնքային պատասխանատվության ոլորտներ
-
Շրջակա միջավայրի պահպանություն - բնության պաշտպանություն, կայուն զարգացում
-
Համայնքային զարգացում - ենթակառուցվածքների բարելավում, մշակութային միջոցառումներ
-
Սոցիալական աջակցություն - օգնություն խոցելի խմբերին
-
Քաղաքացիական մասնակցություն - որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածություն
-
Մշակութային ժառանգության պահպանում - ավանդույթների և արժեքների փոխանցում
Համայնքային պատասխանատվության զարգացման մեթոդներ
-
Համայնքային նախագծեր - կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ
-
Տեղական իշխանությունների հետ համագործակցություն - երիտասարդական խորհուրդներ, հանրային լսումներ
-
Մշակութային միջոցառումներ - փառատոներ, ցուցահանդեսներ, համերգներ
-
Համայնքային հետազոտություններ - տեղական խնդիրների ուսումնասիրություն
-
Միջսերնդային ծրագրեր - տարեցների և երիտասարդների համագործակցություն
Համայնքային հաջողված նախաձեռնությունների օրինակներ