Section outline
-
Այս մոդուլի նպատակն է ստեղծել ﬔթոդաբանական հիմք՝ ուսուցիչներին գործնականում օգնելու համար «Հայկական զարդարվեստի խորհուրդը» թեմայով դասընթացի պլանավորման իրականացման և գնահատման գործընթացում`կիրատելով ինտերակտիվ,հաղորդակցական և միջառարկայական ուսուցման մեթոդներ։
Այդ նպատակով մշակվել և ներկայացել է երկու ուղեցույց ,որոնցից առաջինը ներառում է' զարդարվեստի դասավանդման մեթոդները միջառարկայական կապերի միջոցով։
Երկրորդը ներկայացվում է խաղի մեթոդների կիրառմամբ դասապրոցեսին զարդարվեստի տարրերի ներառման տարբերակներ,նյութեր
Խնդիրներ
1. Տրամադրել տեսական և վիզուալ նյութեր, որոնք կօգնեն ուսուցիչներին ճանաչել և վերլուծել զարդարվեստում կիրառվող բուսական մոտիվներն ու կենաց ծառի խորհրդանշանը։
2. Խթանել վերլուծական և խորհրդանշանային մտածողությունը՝ զարդարվեստի իմաստային շերտերի բացահայտման միջոցով։
3. Զարգացնել մեթոդական կարողություններ՝ զարդարվեստը ներգրավելու համար տարբեր առարկաների դասապրոցեսում՝ որպես միջառարկայական մոտեցում։
4. Աջակցել ազգային ինքնության զգացման խորացմանը՝ ներկայացնելով զարդարվեստը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի տարր։
Վերջնարդյունք
Վերապատրաստման ավարտին ուսուցիչը՝
- Կճանաչի և կմեկնաբանի հայկական զարդարվեստի խորհրդանիշերը՝ դրանց պատմամշակութային և գեղարվեստական համատեքստում։
- Կկարողանա վերլուծել կենաց ծառի, ծաղկային և տարրային (հող, ջուր, կրակ, օդ) մոտիվների իմաստը։
- Կկիրառի վիզուալ, խորհրդանշանային և բանավոր ուսուցման մեթոդներ՝ դասընթացում մշակութային բովանդակություն ներառելու համար։
- Կմշակի և կիրարկի միջառարկայական ծրագրեր՝ զարդարվեստը կապելով կերպարվեստի, ազգագրության, կենսաբանության, փիլիսոփայության և այլ առարկաների հետ։
- Կզարգացնի համագործակցային, ստեղծագործական և քննադատական մտածողության կարողություններ։
- Կձևավորի հստակ վերաբերմունք հայկական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման նկատմամբ՝ որպես կրթական արժեք։
Եզրակացություն
Հայկական զարդարվեստը, որպես ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքավոր շերտ, ունի մեծ ներուժ կրթության ոլորտում։ Ուսուցիչների համար նման ծրագիրն օգնում է ոչ միայն ճանաչել և մեկնաբանել բարդ խորհրդանշանները, այլև ներդնել դրանք ուսուցման գործընթացում՝ ձևավորելով մշակութային ինքնագիտակցություն, միջառարկայական կապեր և նորարարական մեթոդներ։ Այդպիսի մոտեցումը կրթությունը դարձնում է ոչ միայն գիտելիքահեն, այլև արժեքային և զգայական կրթություն, որը նպաստում է սերունդների ինքնության ամրապնդմանը։