Section outline

  • Դասընթացը նախատեսված է տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների և հայկական զարդարվեստ, ՈՆՄԺ թեմայով հետաքրքրվող անձանց համար: Այն բաղկացած է 2 մոդուլներից, յուրաքանչյուր մոդուլ իր մեջ ներառում է գրականության բաժին ,տեսական նյութեր, տեսանյութեր, օգտակար հղուﬓեր։

    Առաջին մոդուլի մեջ ներկայացված է հայկական զարդարվեստի մեջ բուսական`ծաղկային,կենաց ծառի մոտիվները ներկայացնող դասախոսական նյութ։Ներառված են ուսուﬓական նյութեր, որտեղ ուսուցիչներն ու թեմայով հետաքրքրվող անձինք կգտնեն հայակական զարդարվեստում ծաղկային թեմատիկայի ծագման պատմությունը,դրա խորհուրդը ,և դերը հայկական մշակույթում։ 

    Նպատակը

    Իմանալ և հասկանալ հայկական զարդարվեստի՝հատկապես բուսական մոտիﬖերի,կենաց ծառի խորհրդաբանական նշանակությունը՝որպես ազգային ոչ նլութական մշակութային ժառանգություն։

    Վերլուծել այդ խորհրդանիշերի դերը հայկական մշակույթի ﬔջ և դրանց կիրառությունը կրթական ﬕջավայրում։

    Կիրառել ձեռք բերված գիտելիքները ու ﬔթոդական գործիքները տարբեր առարկաների դասաժաﬔրին՝ հայկական զարդարվեստը ներառելով որպես ﬕջառարկայական ,արժեքային և ստեղծագործական ուսուցման ﬔթոդ։

    Խնդիրները

    1. Տրամադրել գիտելիքներ և նյութեր,որոնք կօգնեն ուսուցիչներին ճանաչել և հասկանալ հայկական զարդարվեստում կիրառվող բուսական մոտիﬖերի,կենաց ծառի խորհրդաբանական նշանակությունը։

    2. Խթանել վերլուծողական մտածողությունը՝զարդարվեստի խոռհրդանիշների իմաստային բացահայտման,դրանց պատմամշակութային և գեղարվեստական ﬔկնաբանության ﬕջոցով ։

    3. Զարգացնել ﬔթոդական կարողունակությունները,որպեսզի ուսուցիչները կարողանան նախագծել և իրականացնել ﬕջառարկայական դասեր՝զարդարվեստը ներգրավելով իրենց դասապրոցեսում ՝անկախ մասնագիտական ուղղվածությունից։

    4. Խորացնել մշակութային ազգային ինքնության զգացումը՝արժևորելով հայկական զարդարվեստը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության բաղադրիչ և կրթական ﬕջավայրում դրա կիրառման ,տարածման և արժևորման ուղիներ։

    Դասընթացի հեղինակ՝ Ծովինար Իսախանյան։ 

    Այս կրթական պրոդուկտը ստեղծվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Սերունդներ կամրջող․ մշակութային ժառանգության պահպանում և դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում։ Աշխատանքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում ձեռնարկի հեղինակները։

  • զարդ

    Այս մոդուլը նվիրված է հայկական զարդարվեստի խորհրդանշանային աշխարհին՝ վարսանդա-պտղային, հատիկա-սերմային ,կենաց ծառի խորհուրդին և դրանց դերը հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ﬔջ։ Կքննարկենք է, թե ինչպես են այս մոտիﬖերը ձևավորվել նախնադարյան հասարակության բնապայքարից, ընտանեկան և արտադրական կենցաղից, ինչպես նաև դարավոր հավատալիքներից։ Մոդուլը հիﬓված է հատկապես հայ ﬕջնադարյան մանրանկարչության գանձերի վրա։ Այն նախատեսված է մշակութային ժառանգությամբ, արվեստաբանությամ կամ դեկորատիվ կիրառական արվեստով հետաքրքրվող մասնակիցների համար:

  • Այս մոդուլի նպատակն է ստեղծել ﬔթոդաբանական հիմք՝ ուսուցիչներին գործնականում օգնելու համար «Հայկական զարդարվեստի խորհուրդը» թեմայով դասընթացի պլանավորման իրականացման և գնահատման գործընթացում`կիրատելով ինտերակտիվ,հաղորդակցական և միջառարկայական ուսուցման մեթոդներ։

    Այդ նպատակով մշակվել և ներկայացել է երկու ուղեցույց ,որոնցից առաջինը ներառում է' զարդարվեստի դասավանդման մեթոդները միջառարկայական կապերի միջոցով։ 

    Երկրորդը ներկայացվում է խաղի մեթոդների կիրառմամբ դասապրոցեսին զարդարվեստի տարրերի ներառման տարբերակներ,նյութեր

     

     Խնդիրներ

    1. Տրամադրել տեսական և վիզուալ նյութեր, որոնք կօգնեն ուսուցիչներին ճանաչել և վերլուծել զարդարվեստում կիրառվող բուսական մոտիվներն ու կենաց ծառի խորհրդանշանը։

    2. Խթանել վերլուծական և խորհրդանշանային մտածողությունը՝ զարդարվեստի իմաստային շերտերի բացահայտման միջոցով։

    3. Զարգացնել մեթոդական կարողություններ՝ զարդարվեստը ներգրավելու համար տարբեր առարկաների դասապրոցեսում՝ որպես միջառարկայական մոտեցում։

    4. Աջակցել ազգային ինքնության զգացման խորացմանը՝ ներկայացնելով զարդարվեստը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի տարր։

     

    Վերջնարդյունք

    Վերապատրաստման ավարտին ուսուցիչը՝

    - Կճանաչի և կմեկնաբանի հայկական զարդարվեստի խորհրդանիշերը՝ դրանց պատմամշակութային և գեղարվեստական համատեքստում։

    - Կկարողանա վերլուծել կենաց ծառի, ծաղկային և տարրային (հող, ջուր, կրակ, օդ) մոտիվների իմաստը։

    - Կկիրառի վիզուալ, խորհրդանշանային և բանավոր ուսուցման մեթոդներ՝ դասընթացում մշակութային բովանդակություն ներառելու համար։

    - Կմշակի և կիրարկի միջառարկայական ծրագրեր՝ զարդարվեստը կապելով կերպարվեստի, ազգագրության, կենսաբանության, փիլիսոփայության և այլ առարկաների հետ։

    - Կզարգացնի համագործակցային, ստեղծագործական և քննադատական մտածողության կարողություններ։

    - Կձևավորի հստակ վերաբերմունք հայկական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման նկատմամբ՝ որպես կրթական արժեք։

     Եզրակացություն

    Հայկական զարդարվեստը, որպես ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքավոր շերտ, ունի մեծ ներուժ կրթության ոլորտում։ Ուսուցիչների համար նման ծրագիրն օգնում է ոչ միայն ճանաչել և մեկնաբանել բարդ խորհրդանշանները, այլև ներդնել դրանք ուսուցման գործընթացում՝ ձևավորելով մշակութային ինքնագիտակցություն, միջառարկայական կապեր և նորարարական մեթոդներ։ Այդպիսի մոտեցումը կրթությունը դարձնում է ոչ միայն գիտելիքահեն, այլև արժեքային և զգայական կրթություն, որը նպաստում է սերունդների ինքնության ամրապնդմանը։