Ինչպե՞ս կարող է նախագծային ուսուցումը նպաստել ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացմանը
Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս սովորողներին ոչ միայն ձեռք բերել տեսական գիտելիքներ, այլև կիրառել դրանք գործնականում՝ դառնալով տեղեկացված և ակտիվ քաղաքացիներ։
Նախագծային աշխատանքը նպաստում է ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացմանը հետևյալ առումներով.
Ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն.
· Նախագծային աշխատանք կատարելիս սովորողները դառնում են ուսուցման ակտիվ մասնակիցներ։
· Ակտիվ ներգրավվածությունը խթանում է քաղաքացիական պատասխանատվության զգացումը և ցույց է տալիս, որ յուրաքանչյուր անհատ կարող է ազդել իր շրջապատի վրա:
Քննադատական մտածողության և խնդիրների լուծման հմտությունների զարգացում.
· Քաղաքացիական կրթությունը ենթադրում է քննադատական մտածողության զարգացում, որը թույլ է տալիս սովորողներին վերլուծել սոցիալական և քաղաքական խնդիրները:
Համագործակցություն և հաղորդակցություն.
· Սովորողները սովորում են լսել ուրիշների կարծիքը, արդյունավետորեն արտահայտել իրենց մտքերը և միասին աշխատել ընդհանուր նպատակի համար:
Իրական աշխարհի հետ կապի ապահովում.
· Սովորողները կարող են աշխատել տեղական համայնքի խնդիրների լուծման վրա կամ մասնակցել քաղաքացիական նախաձեռնություններին, զարգացնելով քաղաքացիական հմտություններ։
Քաղաքացիական արժեքների զարգացում.
· Նախագծային աշխատանքը խթանում է այնպիսի քաղաքացիական արժեքների զարգացումը, ինչպիսիք են հարգանքը, հանդուրժողականությունը, արդարությունը և հավասարությունը: Նրանք սովորում են հարգել ուրիշների կարծիքը և գնահատել բազմազանությունը:
Քաղաքացիական կարողունակության զարգացմանը նպաստում են հասարակական նախագծերի իրականացումը։ Ներկայացնենք հասարակական նախագրերի մի քանի օրինակ.
Հասարակական խնդիրների ուսումնասիրություն
Նպատակ – Համայնքի կամ երկրի սոցիալական և քաղաքական խնդիրները։
ինքնուրույն ուսումնասիրելու և վերլուծելու հմտությունների զարգացում։
Օրինակներ –
· Շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները և դրանց լուծումները։
· Առողջ սննդի ստեղծման ուսումնասիրություն։
· Մարդու իրավունքների պաշտպանությունը։
Արդյունք – Սովորողները ծանոթանում են հասարակական կյանքի հիմնախնդիրներին և առաջարկում լուծումներ։
Համայնքային ծրագրեր
Նպատակ – Համայնքային ներգրավվածության և պատասխանատվության խթանում։
Օրինակներ –
· «Մաքուր թաղամաս» նախագիծ՝ թափոնների վերամշակման քարոզարշավ։
· «Աշխատանք անապահով ընտանիքների հետ»՝ բարեգործական միջոցառումների կազմակերպում։
· «Հասարակական տրանսպորտի բարելավում»՝ առաջարկների ներկայացում քաղաքային իշխանություններին։
Արդյունք – Սովորողները սովորում են, թե ինչպես կարելի է փոքր քայլերով մեծ փոփոխություններ իրականացնել։
Իրավագիտության և ընտրական գործընթացների ուսումնասիրություն
Նպատակ – Քաղաքացիների իրավունքների, պարտականությունների և ընտրական համակարգի վերաբերյալ գիտելիքների խորացում։
Օրինակներ –
· «Ինչպես են աշխատում տեղական ինքնակառավարման մարմինները»։
· «Իմ իրավունքները և պարտականությունները»՝ մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություն։
· «Երիտասարդության մասնակցությունը ընտրություններին»՝ քարոզարշավ երիտասարդ ընտրողների համար։
Արդյունք – Սովորողները ձեռք են բերում իրավական գրագիտություն և տեղեկացված ընտրողներ են դառնում։
Մեդիագրագիտություն և կեղծ տեղեկատվության բացահայտում
Նպատակ – Տեղեկատվությունը վերլուծելու հմտությունների, մեդիագրագիտության զարգացում։
Օրինակներ –
· «Ինչպես տարբերել իրական նորությունները կեղծից»՝ մեդիագրագիտության դասընթաց։
· «Ֆեյք նորությունների դեմ պայքար»՝ ուսումնական տեսանյութերի ստեղծում։
· «Հանրային կարծիքի ձևավորման մեխանիզմները»՝ սոցցանցերի ազդեցության ուսումնասիրություն։
Արդյունք – Սովորողները զարգացնում են վերլուծական մտածողություն և կարողանում են տարբերել հավաստի տեղեկատվությունը կեղծից։
Մարդու իրավունքների պաշտպանություն
Նպատակ – Իրենց և այլոց իրավունքների կարևորության գիտակցում, պաշտպանելու հմտությունների զարգացում։
Օրինակներ –
- «Երեխաների իրավունքները Հայաստանում»՝ հետազոտություն և զեկույց։
- «Գենդերային հավասարություն»՝ հասարակական կարծիքի ուսումնասիրություն։
- «Թեմատիկ պաստառների և բուկլետների ստեղծում»՝ հասարակության իրազեկման համար։
Արդյունք – Սովորողները սովորում են պաշտպանել իրենց և այլոց իրավունքները։
Ինչպե՞ս կարող են բնապահպանական նախագծերը նպաստել քաղաքացիական կարողունակության զարգացմանը
Հնարավորություն տալով սովորողներին ներգրավվել իրական բնապահպանական խնդիրների ուսումնասիրության և լուծման մեջ՝ նախագծային ուսուցումը խթանում է նրանց ստեղծագործական մտածողությունը և քաղաքացիական ակտիվությունը, ինչի արդյունքում ձևովորվում են պատասխանատու անհատներ և համայնքային առաջնորդներ։
Ահա թե ինչպես կարող են բնապահպանական նախագծերը նպաստել ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացմանը.
Քաղաքացիական պատասխանատվության զգացում.
Բնապահպանական նախագծերին մասնակցելով՝ երիտասարդների մեջ ձևավորվում է պատասխանատվություն շրջակա միջավայրի պահպանման գործում: Սովորողները հասկանում են, որ իրենց գործողությունները ազդում են իրենց համայնքի և ավելի լայն շրջակա միջավայրի վրա, ինչը ձևավորում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։
Համայնքային ներգրավվածություն.
Բնապահպանական նախագծերը ենթադրում են համայնքի ակտիվ մասնակցություն։ Ընդհանուր նպատակի համար աշխատանքը կարևոր է քաղաքացիական հասարակության զարգացման համար:
Քննադատական մտածողության զարգացում.
Բնապահպանական խնդիրները պահանջում են քննադատական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ: Սովորողները վերլուծում են տեղեկատվությունը, գնահատում տարբեր տեսակետներ և մշակում լուծումներ:
Իրավագիտակցության բարձրացում.
Բնապահպանական նախագծերը բարձրացնում են իրավագիտակցությունը բնապահպանական օրենսդրության և իրավունքների վերաբերյալ: Երիտասարդները սովորում են պաշտպանել իրենց իրավունքները մաքուր շրջակա միջավայրի նկատմամբ և մասնակցել որոշումների կայացմանը։
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցություն.
Շատ բնապահպանական նախագծեր պահանջում են համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Սա նպաստում է քաղաքացիների և իշխանությունների միջև երկխոսությանը։
Բնապահպանական նախագծերի օրինակներ.
Համայնքային բնապահպանական ծրագրեր
Սովորողները նախագծում և իրականացնում են բնապահպանական ծրագրեր իրենց համայնքում՝ խթանելով տեղական ներգրավվածությունը։
Օրինակներ:
· «Մաքուր համայնք» նախագիծ՝ կազմակերպել մաքրման կամ ծառատունկի աշխատանքներ։
· Թափոնների վերամշակման արշավ՝ տարածքում կամ դպրոցում թափոնների պակասեցման ծրագիր։
· Կենսաբազմազանության պաշտպանության ծրագրեր՝ համայնքներում կամ դպրոցներում բույսերի կամ կենդանիների պաշտպանություն կազմակերպում։
Արդյունք: Ակտիվ մասնակցելով բնապահպանական ծրագրերին, սովորողները նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը։
Բնապահպանական կրթություն և քարոզարշավներ
Սովորողները կազմակերպում են կրթական միջոցառումներ և քարոզարշավներ՝ բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային գիտակցությունը բարձրացնելու նպատակով։
Օրինակներ:
· «Սևանա լիճը՝ մեր հարստությունը» քարոզարշավ՝ լճի աղտոտման դեմ պայքարելու նպատակով։
· «Բառարան՝ մեր բնապահպանական խնդիրներին»՝ տեղական հրատարակություն, որը տեղեկացնում է համայնքներին շրջակա միջավայրի մասին։
· Շրջակա միջավայրի իրավունքի դասընթացներ՝ ուսումնական տեսանյութերի կամ դասերի միջոցով, որոնք ցույց են տալիս, թե ինչ իրավական միջոցներ կան բնապահպանական խնդիրների լուծման համար։
Արդյունք: Սովորողները տարածում են տեղեկատվություն, ազդում են հանրային կարծիքի ձևավորման վրա։
Տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառումը բնապահպանական խնդրի լուծման համար
Սովորողները օգտագործում են նոր տեխնոլոգիաներ և ստեղծագործական մոտեցումներ՝ բնապահպանական խնդիրների լուծման համար։
Օրինակներ:
· Համակարգչային մոդելների ստեղծում՝ շրջակա միջավայրի աղտոտման ազդեցությունները կամ կլիմայի փոփոխությունը կանխատեսելու համար։
· Բնապահպանական շարժիչներ և սարքեր՝ նախագծեր, որոնք կարող են կրճատել էներգիայի և ջրի սպառում։
Արդյունք: Սովորողները զարգացնում են նորարարական լուծումներ և տեխնոլոգիական հմտություններ։