Ներածություն

Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից ﬔկն է նա դարերի ընթացքում կերտել է նաև իր հարուստ ու նշանավոր մշակույթը, որի ﬔջ առանձին տեղ է գրավում հայկական զարդարվեստը: Զարդարվեստը հայ ժողովրդի ստեղծած արվեստի աﬔնահին բայց աﬔնակեսունակ բնագավառներից ﬔկն է որի ﬕ ծայրը թաղված է նախնադարյան անդասակարգ հասարակության ծոցում իսկ մյուսն այսօր էլ ծաղկելով ձգվում է դեպի ապագան։Դա ﬕաժամանակ արվեստի աﬔնամասայական ձեւերից ﬔկն է ինչպես իր ստեղծման տարածմամբ դերով և նշանակությամբ, այնպես էլ իր ընդգծված բնագավառներով։

Զարդարվեստի մոտիﬖերի հիմքում ընկած են ﬕ կողﬕց բնության ուժերը ,ինչպես օրգանական և անօրգանական աշխարհներով ,իսկ մյուս կողﬕց ՝հասարակական հասկացողությունները` իրենց պատմական առումով,և այս բոլորը ոչ թե որպես սոսկական վերարտադրություն,այլ որպես մարդկային տքնաջան աշխատանքի աﬔնօրյա անդուլ պայքարի ձեռք բերված նվաճուﬓերի, դասակարգային և հայրենասիրական մարտերի և այդ բոլորին համապատասխանող մտածողության ձևերի ու աշխարհայացքի արդյունք։

Պարզվում է որ հատկապես ﬔր երկրագործ ու անասնապահ նախնիների աշխատանքային առօրյայի արդյունքն են հանդիսանում առհասարակ զարդարվեստի մոտիﬖերի տարերքը կազմող այնպիսի զարդաձևեր ինչպիսիք են վարսանդա-պտղային հատիկա-սերմային չորս էլեﬔտների, ծնող զույգերի, կենաց ծառերի մոտիﬖերը ինչպես նաև ընտանեկան արտադրական տոհմավիրտուալ հասկացողությունների նրանց նախնական մատերիալիստական և տարերայնորեն դիալեկտիկական մտածողության և այլ նմանների հետ կապված հարուստ զարդամոտիﬖերը։

Այն բոլոր ապացուցուﬓերը եզրակացությունները ընդհանրացուﬓերը դիտողությունները և ենթադրությունները,որ արված է, ﬔնք հիﬓականում կխոսենք և կներկայացնենք հայ ﬕջնադարյան մանրանկարչության գանձերը, որոնք կազմում են այս դասընթացի տեսական մասը։Դրանք հիﬓավորված են ոչ ﬕայն հայկական զարդարվեստի պերճախոս ու հավաստի բազմաթիվ փաստերով այլև հայկական ժողովրդական բանահյուսության դիցաբանության կենսափորձային գիտելիքների,ծեսերի,հին պատկերացուﬓերի հավատալիքների և շատ ուրիշ բնագավառների վկայություններով ,ըստ որում այս վերջիններից ﬔջբերված փաստերը ոչ ﬕայն օգնում են զարդարվեստի մոտիﬖերի բացատրության գործին այլև շատ հաճախ իրենք են ստանում բացատրություն։

Թուղթն ու մագաղաթը վրձինն ու գրիչը թանաքն ու ներկանյութերը անհաﬔմատ շատ ավելի լայն հնարավորություններ են ընձեռնել մանրանկարիչներին հարազատ ﬓալու ընդօրինակվող զարդամոտիﬖերին, քան ասենք թելն ու կտավը,դազգահը կավգործին կամ մուրջն ու բրիչը քանդակագործին։ Մանրանկարչության նշված առավելությունը հատկապես ներկա դեպքում և վճռական նշանակություն ունի զարդամոտիﬖերի նախնական ավելի քան բնական տեսք ունեցող ձևերի հայտնաբերումը բացառիկ կարևորություն է ստանում, բացի դրանից ծրագրերի աշխարհը ի վիճակի է եղել իﬕ հավաքել և ﬔզ հասցնել անհաﬔմատ ﬔծ քանակ կազմող զարդեր, քան զարդարվեստի որևէ այլ բնագավառ:Եվ որքան ﬔծ է զարդերի քանակը այնքան ավելի շատ կարևոր փաստեր կան այնտեղ ծեսերի ,հին պատկերացուﬓերի,հավատալիքների և շատ ուրիշ բնագավառների մասին։

Այսպիսով ﬔնք խոսենք վարսանդա- պտղային ,հատիկա - սերմային մոտիﬖերին նվիրված զարդամոտիﬖերից։

Ծաղիկները և վարսանդա-պտղային օրգանները զարդարվեստում

Բոլոր ժողովուրդների,ինչպես նաև հայ ժողովրդի զարդարվեստի ﬔջ բուսական մոտիﬖերը գրավում են աﬔնագլխավոր տեղը։ Դրա պատճառն այն հսկայական դերն է,որը խաղացել է բուսական աշխարհը մարդկության կյանքում սննդի,ապաստարանի, հագուստի գործիքի ջերմության կահկարասիքի բուժանութի և այլ կարիքներ հոգալու այդ բնական ու անսպառ շտեմարանը ﬕշտ էլ գտնվել է մարդկանց ուշադրության կենտրոնում, և նրանց զարգացման ճանապարհին գնալով էլ ավելի ﬔծ ուշադրության առարկա է դարձել։

Այս ուղղակի առնչությունից բացի, մարդկանց կողﬕց աստիճանաբար գիտակցվել է նաև բուսական աշխարհի այն վիթխարի դերը,որ նա ունեցել է ընդհանրապես կենդանական աշխարհի

գոյության և զարգացման գործում,որը նույնպես իր տնտեսական ﬔծ նշանակությամբ գտնվել է մարդկության մտածողության կենտրոնում։

Զարդարվեստի բուսական մոտիﬖերի աﬔնագլխավոր արտահայտությունը կենաց ծառն է: Մասնագետները բավականին շատ են խոսել այդ ծառի մասին,ինչպես նշում է Ասատուր Մնացականյանը իր աշխատության ﬔջ, ﬕնչև օրս կենաց ծառի մոտիﬖ էլ ըստ աﬔնայնի բացահայտված չի եղել։

Կենաց ծառը զարդարվեստում երևան է գալիս աﬔնաբազմազան ձևերով։Հատկանշականը, սակայն ծառերի համար խիստ ոճավորված և ընդհանրացված մոտիﬖերն են,ուր պահպանված են լինում բույսի աﬔնագլխավոր օրգանները դրանցից հատկապես ընդգծված է լինում հատիկի ծաղկի և վարսանդա-պտղային օրգանների գաղափարապատկերները։Ինքնին հասկանալի է, որովհետև երկրագործ ժողովուրդներին աﬔնից առաջ հետաքրքրել են կյանքի համար ավելի վիթխարի նշանակություն ունեցող բույսի այդ մասերը։ Այսպիսով,հատիկը,սերմը,վարսանդը և պտուղը դարձել են մարդկության համար ուսուﬓասիրման կարևոր նյութ։

Նախապես նշենք, որ զարդարվեստում «կենաց ծառ» արտահայտությունն անպայման չի նշանակում թե գործ ունենք ծառի հետ. այլ ընդհանրապես բույսի։Եվ ,որպեսզի լրիվ գաղափար կազմվի կենաց ծառի մասին, անհրաժեշտ է նախ հանգամանորեն ծանոթանալ նրա օրգաններից յուրաքանչյուրի հետ, ապա ավելի ոճավորված կենաց ծառը պատկերենք։Ահա ﬕ օրինակ հայկական մանրանկարներից ներկայացված է ստորև։

Առայժմ չմտնելով մանրամասնությունների ﬔջ նշենք, որ այս ծառի հիմքում գտնվող խոշոր շրջագիծն իրենից ներկայացնում է հատիկը սերմը, որից ծլած բույսի զույգ ճյուղերն ավարտվում են երկուական բացված ծաղիկով։

Սկսենք ծաղիկներից

Երկրագործական նստակյաց կյանքի փորձը մարդկանց նկատել կտար, որ բույսերի ծաղիկներն են օրգանները,որոնցից ստացվում է պտուղը բերքը և ապագա սերմացուն, և  պարզ է,որ մարդիկ այդ օրգանների ﬔջ գտնելով իրենց գոյությունն ապահովող գլխավոր աղբյուրներից ﬔկը, պիտի նրանց արժանացնեին ﬔծ ուշադրության։

Հայկական զարդարվեստի ﬔջ ծաղկային մոտիﬖերը երևան են գալիս ոչ ﬕայն հսկայական քանակով, այլև բազմազան ձևերով :Նրանք էլ հանդիպում են հիﬓականում որոշ ոճավորմամբ,որը և

՛զրկում է նրանց բնական ծաղիկներին բնորոշ մանրամասնություններից, և հաճախ էլ առիթ է տալիս շփոթությունների։

Չնայած դրան,համարյա բոլոր ծաղկազարդերի համար կա ﬕ ուրիշ բնորոշ գիծ ևս.դա նրանց ﬔջ նաև հատիկի գաղափարի ընդգծուﬓ է,նրանց կենտրոնում գտնվող շրջանակը ճիշտ շնորհիվ այդ հանգամանքն էլ հաշվի առնելով տեսնում ենք ինչպես յուրաքանչյուր նման նկար ցույց է տալիս ոչ թե սովորական ծաղկի պատկեր ինքնանպատակ կերպով այլ գաղափարական ﬕ ամբողջ բարդ հասկացողություն բուսական վեգիտացիոն ﬕ լրիվ շրջան հատիկից ﬕնչև պտուղ։

Եվ այսպիսով ծաղիկների մոտիﬖերին հետևելով,զարդարվեստում ինչպես կենաց ծառերը և նրանց մյուս օրգանները ﬕշտ ձգտում են ոճավորման և ընդհանրացման, տալով նորանոր զարդաձևեր այդ ոճավորման և ընդհանրացման բովանդակությանը։ Սակայն չի սահմանափակվում լոկ բուսական աշխարհի սկիզբն ու պտղաբերությունը ցույց տալով։Այն աշխատում են ընդգրկել ընդհանրապես կյանքի աճման և պտղաբերության երևույթը։

Առավել ուշագրավ է զույգ ծաղկի մոտիվը ,դրանք այն ծաղկազարդ զարդերն են ,որոնք հանդես են գալիս սիﬔտրիկ զույգերով։Մեր ձեռագրերում զույգ ծաղիկները երեւան են գալիս հատկապես խորաններում և կիսախորաններում։

Զույգ ծաղիկների մոտիվը հանդիպում է նաև կենցաղում,երբ հարսանեկան ծեսի ժամանակ հարսին և փեսային կոչում են «զույգ ծաղիկներ»,և բարեմաղթում իրենց աճ ,պտղաբերություն և զարգացում։

Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ ծաղկի ﬔջ են տեսել աշխարհի սկիզբ,ընթացքն ու զարգացումը։ Դրանց մասին առավել մանրամասն կարող եք ուսուﬓասիրել տրված գրականությունից։

Վերջին փոփոխություն: երեքշաբթի, 15 հուլիսի 2025, 6:11 PM