«Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում մանկական և կրթության հոգեբանության՝ որպես բազմաբովանդակ կիրառական և հետազոտական ոլորտների զարգացմանը։ Ասոցիացիան իր գործունեության ընթացքում կարևորում է մասնագիտական ցանցի ձևավորումը ՀՀ ողջ տարածքում, որը կնպաստի և կխթանի մանկական և կրթության հոգեբանության ոլորտների զարգացմանը և կայունացմանը, մասնագետների փորձի փոխանակմանը։

Ասոցիացիայի գործունեության հատկանշական կողմերից են Հայաստանում մասնագետների և լայն հանրության շրջանում մանկան, դեռահասների և կրթության հոգեբանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, խորհրդատվական աշխատանքների կազմակերպմումը և իրականացումը էթիկական նորմերին համապատասխան։

Ասոցիացիան մշակում և իրականացնում է մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, ներդնում մանկան, դեռահասության և կրթության հոգեբանության ոլորտում մասնագետներին ներկայացվող պահանջներն ու նրանց գործունեության չափանիշները։ Նշվածի արդյունավետ իրականացման համար մանկան, դեռահասության և կրթության հոգեբանության ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և հայալեզու գրականության ստեղծման խթանումը էական հիմք է հանդիսանում։

Վերջին փոփոխություն: չորեքշաբթի, 19 մայիսի 2021, 8:19 PM