Section outline

  • Կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպում


         
    Սույն դասընթացը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։



    Բովանդակության համար պատասխանատու է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացնող գործընկերների տեսակետները։


    Դասընթացի մասին

    Տվյալ դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր իրականացնում են հոգեբանական աջակցություն կրթական հաստություններում։ Դասընթացի շրջանակներում մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպման, տարբեր կրթական սուբյետների հետ աշխատանքի իրականացման հիմնական առաձնահատկություններին։ Դասընթացը հնարավորություն կտա կազմակերպել կրթական հաստատությունում գործող հոգեբանական ծառայության աշխատանքներն ավելի արդյունավետ և ուղղորդված։


    Դասընթացի շրջանակներում ներառված հիմնական թեմաներն են․

    1. Կրթության հոգեբանի աշխատանքային ուղղությունները
    2. Կրթության հոգեբանի աշխատանքը տարբեր խնդիրների հետ
    3. Կրթության հոգեբանի աշխատանքի կազմակերպումը սովորողների ծնողների հետ
    4. Կրթության հոգեբանի աշխատանքը արտակարգ իրավիճակում
    5. Կրթության հոգեբանի աշխատանքը ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում

     

    • Դասընթացի փորձագետ՝ Տաթևիկ Աբրահամյան 

      Մանկական հոգեբան, դասախոս, դասընթացավար, ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Զարգացման հոգեբանություն» մասնագիտացմամբ։

      Շուրջ 9 տարի աշխատում է որպես կրթական հոգեբան՝ աջակցություն ցուցաբերելով սովորողներին, նրանց ծնողներին և մանկավարժներին։
      2016թ.-ից դասավանդում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնում՝ կրթության հոգեբանությանը, դպրոցական հոգեբանական խորհրդատվության կազմակերպմանը, դեռահասների հոգեբանական աջակցությանը, հոգեբանական խորհրդատվությանը,օժտված երեխաների հոգեբանական աջակցությանն առնչվող առարկաներ:
      Վերջին 7 տարիների ընթացքում մշակել, համակարգել և իրականացրել է դասընթացներ հոգեբանության և կրթության ոլորտում՝ որպես դասընթացավար և վերապատրաստող՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
      Գիտական հոդվածների հեղինակ է: Գիտական հետաքրքրությունների շրջանակն առնչվում է կրթության հոգեբանությանը, օժտված երեխաների հոգեբանությանը, տարիքային հոգեբանությանը:
      Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական տեղական և միջազգային դասընթացների։
      Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի համահիմնադիրն է։
      «Արևաթև» մանկական կրթական ճամբարի համահիմնադիր է ։
      ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցացիայի խորհրդի անդամ է։
      Զարգացման հոգեբանների Եվրոպական ասոցիացիայի անդամ է։

        

    • Դասընթացի փորձագետ՝ Լուսինե Աղաբեկյան 

      Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի հիմնադիր խորհրդի անդամ:

      Ավարտել է ԵՊՀ հոգեբանության բաժնի բակալավրիատը և մագիստրատուրան «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ: ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ է, 2014թ.-ից նաև դասախոս: Իրականացնում է անհատական խորհրդատվություն երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ, ինչպես նաև խմբային աշխատանքներ և դասընթացներ՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ: 7 տարի աշխատել է որպես կրթության հոգեբան՝ խորհրդատվական, ախտորոշիչ, զարգացնող, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելով երեխաների, դեռահասների, մանկավարժների և ծնողների հետ: Հանդիսանում է հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի գիտակրթական ստորաբաժանման ղեկավարը, ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի անդամ։