Հաշվարկել շաբաթական յուրաքանչյուր աշխատանքային ուղղություն որքան ժամանակ է պահանջում, որի հիման վրա կազմել աշխատանքային պլան մեկ ամսվա և մեկ տարվա համար։
Կազմել այն դժվարությունների ցանկը, որոնց հանդիպում եք Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում և սահմանել դրանց կարգավորման համար անհրաժեշտ հիմնական աշխատանքային ուղղությունները։
Առանձնացնել Ձեր հիմնական անելիքները որպես կրթական հոգեբան և վերլուծեք՝ որքան են դրանք ներկա պահին արտացոլում սովորողների կարիքները և պահանջները։ Մտածել՝ որոնք շտկման կամ փոփոխության կարիք կունենան։