Section outline
-
Կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպում

Սույն դասընթացը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատու է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացնող գործընկերների տեսակետները։

Դասընթացի մասինՏվյալ դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր իրականացնում են հոգեբանական աջակցություն կրթական հաստություններում։ Դասընթացի շրջանակներում մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպման, տարբեր կրթական սուբյետների հետ աշխատանքի իրականացման հիմնական առաձնահատկություններին։ Դասընթացը հնարավորություն կտա կազմակերպել կրթական հաստատությունում գործող հոգեբանական ծառայության աշխատանքներն ավելի արդյունավետ և ուղղորդված։
Դասընթացի շրջանակներում ներառված հիմնական թեմաներն են․- Կրթության հոգեբանի աշխատանքային ուղղությունները
- Կրթության հոգեբանի աշխատանքը տարբեր խնդիրների հետ
- Կրթության հոգեբանի աշխատանքի կազմակերպումը սովորողների ծնողների հետ
- Կրթության հոգեբանի աշխատանքը արտակարգ իրավիճակում
- Կրթության հոգեբանի աշխատանքը ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում


