
Մտորելու հարցեր
1․ Վերհիշեք Ձեր պրակտիկայից որևէ դեպք, փորձեք նկարագրել աշխատանքի նպատակները, փուլերը։
2․ Փորձեք մտաբերել, թե որ հմտություններն ու որակներն են օգնել կամ խանգարել Ձեզ կոնտակտ հաստատել երեխայի հետ։ Հիշեք չհաջողված որևէ դեպք, փորձեք վերլուծել, թե ինչը կարող էր խանգարել կոնտակտի հաստատմանը։
3․ Ունեցե՞լ եք, արդյոք, ընդհատված դեպքեր։ Ո՞ր պայմանները դրդեցին թողնել դեպքը անավարտ։ Ի՞նչ գործողություններ կիրառեցիք այդ կապակցությամբ։
4․ Հիշեք հաջողված դեպք։ Ի՞նչ փուլերով է ընթացել ավարտը։ Ինչպե՞ս եք հասկացել, որ ավարտը մոտ է։