Section outline

  • Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները մանկության շրջանում
                    


     
    Սույն դասընթացը ստեղծվել է 
    Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։



    Բովանդակության համար պատասխանատու է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացնող գործընկերների տեսակետները։


    Դասընթացի մասին

    «Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները մանկության շրջանում» դասընթացն ուղղված է երեխայի հետ հոգեբանական խորհրդատվական աշխատանքների առանձնահատկությունների, իրականացման պայմանների, մոտեցումների լուսաբանմանը։ Դասընթացում ներառվում են գործընթացի կազմակերպման, իրականացման, ծնողների հետ աշխատանքի հետ կապված հիմնական մոտեցումները։ Ներառված են նաև որոշակի գործնական մեթոդներ և տեխնիկաներ։ 

    • Դասընթացի փորձագետ՝ Իրինա Ռյուրիկի Խանամիրյան 


      ԵՊՀ դասախոս, Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ։ ԵՊՀ Կիրառական հոգե­բանության կենտրոնի խորհրդատու և խմբավար է: «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» նախագահն է։ Վարում է մի շարք հեղինակային ուսւոմնական և անձնային աճի խմբեր։ Շուրջ 20 տարի գործնական հոգեբանության ոլորտում է։ Աշխատում է երեխաների և մեծահասակների հետ։  Ի. Խանամիրյանը 30-ից ավել գիտական հոդվածների և 6 ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է: Գի­տական հետաքրքրությունների ոլորտներն են՝ զարգացման և ընտանեկան հոգեբանություն, զույգերի փոխհարաբերություններ, ինչպես նաև անձի զարգացման էթնոմշակութային առանձնահատկությունների ուսումնասիրություն: