
Մտորելու հարցեր
1․ Այցելուն 5 տարեկան աղջիկ է։ Մայրիկը դիմել է, քանի որ երեխան ունի վախեր, գիշերային մղձավանջներ։ Մայրիկի հետ ներածական հանդիպման ժամանակ պարզ է դառնում, որ իրենց հետ ապրում է քրոնիկ հիվանդ, մահամերձ տատիկ։ Որո՞նք են Ձեր գործողությունները։ Փորձեք կազմել հարցադրումների կետեր, որոնք կօգնեն ավելի լավ դուրս բերել երեխայի վախի պատճառները։
2․ Այցելուն 8 տարեկան տղա է։ Մայրիկը պատմում է, որ երեխան ագրեսիվ է, անընդհատ հակադրվում է, վնասում եղբորը, ակադեմիական դժվարություններ ունի։ Ընթացքում պարզ է դառնում, որ մայրիկը չափազանց սահմանափակում է երեխայի վարքը։ Փորձեք գրավոր կազմել Ձեր հարցազրույցի պլանը՝ ինչ հարցեր կկիրառեք, ինչ ուղղությամբ կտանեք զրույցը։
3․ Հայրիկն ու մայրիկը դիմել են հոգեբանին, քանի որ տեսնում են, որ 6 տարեկան տղան մեծանում է «նախանձ», չի սիրում կիսվել իր ունեցածով։ Ինչի՞ն ուշադրություն կդարձնեք Ձեր զրույցի ժամանակ, ծնողավարման ո՞ր կետերն են առավել արդի այս դեպքում, ո՞րը կլինի Ձեր դերը նման իրավիճակում։