Section outline

Դասընթացի գլխավոր էջ


    • Ընթերցանության նյութ


    • Ստուգի՛ր, թե որքանո՞վ ես յուրացրել նյութը


    • Տեսանյութ - Հիպոթետիկ և պրակտիկ անհանգստություններ


    • Տեսանյութ - Ճգնաժամային իրավիճակներում երեխաներին արձագանքման հմտություններ


    • Տեսանյութ - Տագնապային մտքերի վիճարկում


    • Մտորելու հարցեր
       

      1. Դուրս բերել և նկարագրել ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ճգնաժամային իրավիճակները և հիմնավորել դրանց ճգնաժամային լինելու հանգամանքը։

      2. Վերլուծել Ձեզ ծանոթ որևէ ընտանիքի հնարավոր ճգնաժամային իրավիճակը՝ դրա ցուցանիշները, ճգնաժամի տեսակը, բաղադրիչները։

      3. Վերլուծել և համեմատել նորմատիվային և ոչ նորմատիվային ճգնաժամերը և դրանց հնարավոր դինամիկան։

      4. Դուրս բերել և նկարագրել Ձեր շրջապատում երեխաների կայունացնող գործոնները։

      5. Պատկերացնել (կամ դիտել) ճգնաժամային իրավիճակում գտնվող երեխային և դուրս բերել արձագանքը պայմանավորող հիմնականան գործոնները։


    • Լրացուցիչ գրականություն

    • Դասընթացի փորձագետ՝ Իրինա Ռյուրիկի Խանամիրյան 


      ԵՊՀ դասախոս, Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ։ ԵՊՀ Կիրառական հոգե­բանության կենտրոնի խորհրդատու և խմբավար է: «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» նախագահն է։ Վարում է մի շարք հեղինակային ուսւոմնական և անձնային աճի խմբեր։ Շուրջ 20 տարի գործնական հոգեբանության ոլորտում է։ Աշխատում է երեխաների և մեծահասակների հետ։  Ի. Խանամիրյանը 30-ից ավել գիտական հոդվածների և 6 ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է: Գի­տական հետաքրքրությունների ոլորտներն են՝ զարգացման և ընտանեկան հոգեբանություն, զույգերի փոխհարաբերություններ, ինչպես նաև անձի զարգացման էթնոմշակութային առանձնահատկությունների ուսումնասիրություն:

    • Դասընթացի փորձագետ՝ Գևորգյան Դավիթ Էմիլի 

      Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, սուպերվայզոր, խմբավար

      Ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի մագիստրատուրան և արդեն 15 տարի դասավանդում է սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնում:
      2008թ.-ից ղեկավարում է ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը, որպես հոգեթերապևտ աշխատում է մեծահասակների հետ, վարում է ուսումնական և թերապևտիկ խմբեր, իրականացնում է անհատական և խմբային սուպերվիզիաներ։
      Մասնագիտացած է պալիատիվ բժշկության ոլորտում, ինչպես նաև ղեկավարում է Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնը (ARCT) և Զինծառայողների և պատերազմից տուժած անձանց հոգեսոցիալական վերականգնողական կենտրոնը (PRSC): Ունի բազմամյա փորձ դատահոգեբանական փորձաքննության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:
      Երեսունից ավել գիտական հոդվածների և շուրջ տասը ձեռնարկների և ուղեցույցների հեղինակ և համահեղինակ է։