Section outline
-
Ընտանեկան ճգնաժամային միջամտություն

Սույն դասընթացը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատու է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացնող գործընկերների տեսակետները։

Դասընթացի մասին
«Ընտանեկան ճգնաժամային միջամտություն» դասընթացն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում երեխաներին, դեռահասներին, նրանց ընտանիքներին հոգեբանական ճգնաժամային միջամտության մոտեցումների, հնարների, միջոցառումների լուսաբանմանը։ Ընտանեկան ճգնաժամային իրավիճակները առավելապես խոցում են երեխաներին։ Երեխայի և դեռահասի հոգեկան առողջության ապահովման համար բացի երեխային անմիջական օգնություն ցուցաբերելուց, անհրաժեշտ են նաև մի շարք միջոցառումներ՝ ուղղված երեխայի շրջապատին։ Դասընթացը ներառելու է թե՛ ընդհանրական գիտելիքներ և մոտեցումներ ճգնաժամային խորհրդատվության վերաբերյալ, թե՛ անդրադառնալու է որոշակի հստակ խնդիրներին (օրինակ, բռնություն, ամուսնալուծություն, կորուստ և այլն)։
