Անցանկալի վարքին կրթության հոգեբանի արձագանք
Կարգապահությունը կրթական գործընթացի արդյունավետ իրականացման կարևոր բաղադրիչներից մեկն է հանդիսանում։ Կարգապահական կանոնների կիրառման միջոցով երեխաները ձեռք են բերում սովորություններ և հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս իրենց ուղղորդել և կառավարել իրենց վարքային դրսևորումները։ Կարգապահական կանոններն առավել ազդեցիկ են լինում, երբ դրանք մշակվում են հենց երեխաների հետ միասին։ Ավելի պատասխանատու սովորողներ լինում են այն միջավայրում, որտեղ մանկավարժը․
-
-
ներգրավում է նրանց որոշումների ընդունման գործընթացում,
-
կիրառում է ոչ դիրեկտիվ միջամտություններ,
-
մատնանշում դրական վարքը,
-
կազմակերպում քննարկումներ անկարգապահ երեխաների հետ՝ իրենց հետ միասին ընդունելի վարքի ձևերը որոշելու համար։
-
Անցանկալի վարքային դրսևորումների դեպքում կրթական հոգեբանի աշխատանքի քայլաշար.
-
Հստակեցնել արդյոք բոլոր իմացական գործընթացների զարգացումը համապատասխանում է տարիքային նորմային (վերբալ, ոչ վերբալ կարողությունների զարգացում, մտածողություն, հիշողություն, ուշադրություն, խոսքի զարգացում)
-
Մանկավարժական անձնակազմի աջակցության միջոցով հստակեցնել՝ արդյոք երեխան չունի ուսումնական նյութի բացթողումներ
-
Գնահատել ուսումնական մոտիվացիան, հավակնությունների մակարդակը, հետաքրքրություններ
-
Գնահատել ուսումնական գործընթացի հանդեպ երեխայի հուզական վերաբերմունքը
-
Դուրս բերել անցանկալի վարքի հիմնական պատճառներ
-
Քննարկել երեխայի դրսևորումները մասնագիտական խմբով, որտեղ ներառված են․
-
Դպրոցի հոգեբան
-
Մանկավարժ
-
Ուսուցիչ
-
Դպրոցի տնօրենություն
-
Աջակցող անձնակազմ
-
Հիմնական լուծումների մշակում, աշխատանքային պլանի կազմում
-
Իրականացնել հանդիպում ծնողի և երեխայի հետ
-
Իրականացնել անհատական կամ խմբային հոգեբանական աշխատանք
-
Ամփոփել աշխատանքը բազմամասնագիտական թիմում
-
Ներկայացնել քննարկման արդյունքները ծնողներին։
Անցանկալի վարքային դրսևորումների դեպքում դպրոցական հոգեբանի աշխատանքն իրականանում է երեխաների, ծնողների և մանկավարժական անձնակազմի հետ։
Երեխաների հետ աշխատանքի կազմակերպման ընթացքում իրականացվում է հիմնականում ախտորոշիչ, շտկողական և խորհրդատվական աշխատանքներ՝ կախված երեխայի մոտ նկատվող խնդիրների։
Ծնողների հետ աշխատանքը կրում է հիմնականում լուսավորչական բնույթ, որի ընթացքում ծնողներին տրամադրվում է տեղեկատվություն երեխաների դրսևորումներին արձագանքման առաձնահատկությունների հետ կապված։ Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել նաև խորհրդատվական աշխատանքներ ծնողավարման կարևոր կետեր մատնանշելու համար։
Մանկավարժական անձնակազմի հետ աշխատելիս կրթական հոգեբանի աշխատանքը կրում է լուսավորչական բնույթ։ Որոշ դեպքերում կարող է իրականացվել նաև խորհրդատվական աշխատանք։ Լուսավորչական աշխատանքի շրջանակներում մանկավարժներին ներկայացվում են երեխաների տարիքային առանձնահատկություններ և դրանց համապատասխան անցանկալի վարքային դրսևորումներին տրվող արձագանքների բնույթը։ Խորհրդատվական աշխատանքի շրջանակներում հիմնականում անդրադարձ է կատարվում մանկավարժի հուզական վերաբերմունքին տվյալ երեխայի բարդությունների հանդեպ։ Կրթական հաստատության ադմինիստրացիան և տնօրենությունը ևս ներառված են դաստիարակչական աշխատանքներում։ Այս օղակի ներկայացուցիչները ընդհանուր տեղեկացված են երեխաների դժվարությունների մասին։ Նրանք կարգավորում են կազմակերպվող աշխատանքների բովանդակության իրականացումը, միջոցների և ռեսուրսների բաշխումը։ Դաստիարակը կամ դասղեկը ներառված է լինում կանխարգելիչ, շտկողական, ախտորոշիչ աշխատանքներում և անմիջական կոնտակտի մեջ է գտնվում կրթական հոգեբանի հետ։ Նա կարող է օգնել դպրոցական հոգեբանին դուրս բերել երեխաների մոտ ուսումնական գործընթացի ընթացքում նկատվող վարքային դժվարությունների առանձնահատկությունները։ Ուսուցիչները փորձում են ձևավորել հնարավորինս բարենպաստ պայմաններ սովորողների համար՝ ապահովելով անհատական մոտեցումը։
Անցանկալի վարքին արձագանքելիս կարևոր է․
Վերը նշված բոլոր արձագանքման ձևերը կրթական հոգեբանը ներկայացնում է մանկավարժական անձնակազմին սեմինարների, դասընթացների ընթացքում։ Անցանկալի վարքային դրևորումներին արագ արձագանքման նպատակով կարող է իրականացվել երեխայի հետ անմիջականորեն աշխատող մանկավարժական թիմի վերապատրաստում։
Անցանկալի վարքին արձագանքը պետք է լինի․