Բուլինգ
Ուսումնական միջավայրում վերջին շրջանում նկատվող դժվարություններից է համարվում բուլինգը։ Բուլինգը մի անձի ֆիզիկական և հոգեբանական առավելությունն է մյուսի հանդեպ, որը ցուցադրվում է անկիրթ ու սովորաբար դիմացինին ճնշող, վախեցնող վարքային դրսևորումներում։ Բուլինգը կարող է արտահայտվել բոլոր կրթական հաստատություններում և տարբեր տարիքային խմբերում։ Առանձնացնում են բուլինգի հետևյալ տեսակները․
-
-
Վերբալ - Պիտակավորել, վիրավորել, անհարգալից վերաբերմունք, մականուններ դնել
-
Ֆիզիկական - Հարվածել, հրել, իրար վրա իրեր նետել, վնասել իրերը
-
Հոգեբանական - Ծաղրել, վիրավորական նամակներ գրել, չարախոսել, ինչ-որ մեկին մեկուսացնել, վախեցնել՝ օգտագործելով վերբալ կամ ոչ վերբալ միջոցներ
-
Կիբերբուլինգ - Օգտագործել էլեկտրոնային տեխնիկան և համացանցը դիմացինին ծաղրելու համար, անհայտ համարներից զանգեր կատարել։
-
Բուլինգի առկայության դեպքում տուժող երեխայի մոտ նկատելի են հետևյալ դրսևորումները․
-
-
Քնի և սնվելու ռեժիմի խախտում
-
Մարմնական ցավերից գանգատներ, գլխացավեր, փորացավեր
-
Գերհուզականություն
-
Բացասական հուզական դրսևորումներ
-
Մեկուսացվածություն
-
Հասակակիցների հետ շփվելու ցանկության բացակայություն
-
Խմբային ակտիվություններում ներգրավվելու ցանկության պակաս
-
Կորած և վնասված իրեր
-
Վնասվածքներ, քերծվածքներ։
-
Բուլինիգի դեմ պայքարելու համար կրթական հաստատությունները սահմանում են հատուկ քաղաքականություններ, կազմվում են մասնագիտական թիմեր, որոնք արձագանքում են բուլինգի դեպքերին։ Նման քաղաքականության հիմնական նպատակն է․
-
-
նպաստել աջակցող, հոգատար և ապահով միջավայրի ձևավորմանը, որտեղ երեխաները կարող են ապրել և սովորել առանց բուլինգի
-
ներկայացնել կրթական հսատատության բոլոր անդամներին (երեխաներ, ծնողներ, մանկավարժներ վարչակազմ, տնօրենություն), որ բուլինգը համարվում է անընդունելի և դրսևորման դեպքում ունենալու է իր հետևանքները՝ համաձայն հաստատության կանոնակարգի։
-
Կրթական հոգեբանները հանդիսանում են նման մասնագիտական խմբերի ղեկավարներ կամ լինում են թիմի պարտադիր անդամ։
Բուլինգի դեպքում աշխատանքն իրականացվում է միջադեպերում ներառված բոլոր կողմերի հետ և՛ ճնշող կողմի, և՛ տուժված կողմի, և՛ այն երեխաների հետ, ովքեր անմիջականորեն ներկա են եղել միջադեպին, սակայն չեն արձագանքել իրավիճակին։
Կրթական միջավայրում բուլինգի սահմանափակման համար․
-
-
Սովորեցնել երեխաներին ճանաչել և կառուցողաբար արտահայտել իրենց հույզերը
-
Տրամադրել դրական, հաճախակի և անկեղծ հետադարձ կապ
-
Ամրապնդել դրական վարքը, հատկապես բացասական վարք ունեցող երեխաների դեպքում
-
Առաջարկել սեփական կարողությունները ցուցադրելու այլ տարբերակներ
-
Սահմանել կանոններ և լինել հետևողական
-
Խրախուսել պատասխանատվության զգացումը
-
Սերտորեն աշխատել ընտանիքի հետ
-