Վախերը մանկական տարիքում

Մանկական վախերը ամենահաճախ դրսևորվող հոգեբանական դժվարություններն են երեխայի կյանքում։ Դրանք ու­նեն որո­շա­կի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ։ Ի տարբերություն մեծահասակների, եր­բեմն ե­րե­խայի մոտ վա­խե­րը կա­րող են ի հայտ գալ նույնիսկ իրական օբյեկ­տի բա­ցա­կա­յու­թյան պա­րա­գա­յում: Սո­վո­րա­բար սա տեղի է ունենում մե­ծա­հա­սակ­նե­րի կող­մից կամ որ­ևէ այլ տե­ղե­կատ­վա­կան աղ­բյու­րով փո­խանց­ված պատ­մու­թյուն­նե­րի կամ մո­դել­նե­րի առ­կա­յու­թյան շնոր­հիվ, ո­րոնք ու­ժեղ ազ­դե­ցու­թյուն են թող­նում ե­րե­խայի վրա: Մե­ծա­հա­սակ­նե­րը կա­րող են որ­ևէ վա­խե­նա­լու, տհաճ ի­րա­դար­ձու­թյուն պատ­մել, օրի­նակ, որ ի­նչ-որ մե­կի տուն գող է մտել, և դրա­նով ի­սկ ե­րե­խայի մոտ սեր­մա­նել գո­ղե­րի հանդեպ վա­խեր:

­Ման­կու­թյան շր­ջա­նում ա­ռանձ­նաց­նում են վա­խե­րի հետ­ևյալ տե­սակ­նե­րը.

    • Ի­րա­կան վա­խեր: Վա­խի այս տե­սա­կը ա­ռաջ է գա­լիս որ­ևէ հս­տակ և ի­րա­կա­նում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պից հե­տո: Ե­րե­խան բախ­վում է իր հա­մար ան­ցան­կա­լի ի­րա­վի­ճա­կին և ու­ժեղ վախ է զգում. սա նպաս­տում է հե­տա­գա­յում տվյալ ի­րա­վի­ճակ­նե­րից խու­սա­փե­լուն: Օ­րի­նակ՝ ե­րե­խային շուն է կծում, և նա սկ­սում է վա­խե­նալ շնե­րից: Մեկ այլ օ­րի­նակ՝ ե­րե­խան մնա­ցել է ան­սարք վե­րե­լա­կում, ո­րից հե­տո սկ­սել է վա­խե­նալ վե­րե­լակ­նե­րից։
    • Կպ­չուն վա­խեր: Վա­խե­րի այս տե­սա­կը, սո­վո­րա­բար, պայ­մա­նա­վոր­ված է ե­րե­խայի տագ­նա­պային հո­գե­վի­ճա­կով. ե­րե­խան վա­խե­նում է ո­րոշ եր­ևույթ­նե­րից՝ խու­սա­փե­լով դրանց ա­ռա­ջաց­րած հետ­ևանք­նե­րից: Օ­րի­նակ՝ ե­րե­խան վա­­խե­նում է բարձ­րու­թյու­նից, քա­նի որ կա­րող է ը­նկ­նել: Մեկ այլ օ­րի­նակ՝ ե­րե­խան վա­խե­նում է մթու­թյու­նից, քա­նի որ սե­նյա­կում որ­ևէ բան կա­րող է հայտն­վել: Կամ ե­րե­խան վա­խե­նում է կայ­ծա­կից և ու­ժեղ քա­մուց, քա­նի որ դրանք կա­րող են վնա­սել ի­րենց տու­նը և այլն:
    • ­Տա­րի­քային վա­խեր: Ո­րոշ գիտ­նա­կան­ներ գտ­նում են, որ տար­բեր տա­րի­քային փու­լե­րում ե­րե­խա­նե­րը կա­րող են ու­նե­նալ տար­բեր տե­սա­կի վա­խեր։ Դրանք վե­րա­նում են տա­րի­քային տվյալ փու­լի անց­մա­նը զու­գըն­թաց, կորց­նում են ի­րենց նշա­նա­կու­թյունն ու ին­տեն­սի­վու­թյու­նը: Տա­րի­քա­յին վա­խե­րը դրս­ևոր­վում են տա­րի­քային հետ­ևյալ փու­լե­րում.
       

      Տա­րիք

      Դրս­ևո­րում

      0-6 ամ­սե­կան

      Փոք­րի­կը վա­խե­նում է կտ­րուկ շար­ժում­նե­րից, բարձր ձայ­նե­րից, մայ­րի­կի բա­ցա­կա­յու­թյու­նից։

      7-12 ամ­սե­կան

      Վա­խե­նա­լու են ան­սպա­սե­լի ձայ­նե­րը, օ­տար, ան­ծա­նոթ մար­դիկ, ան­ծա­նոթ ի­րա­վի­ճակ­նե­րը և մի­ջա­վայ­րը։

      1-3 տա­րե­կան

      Այս տա­րի­քում վա­խե­նա­լու են ծնող­նե­րից հե­ռու լի­նե­լը, ծնո­ղից բա­ժան­վե­լը, ի­նչ­պես նաև կա­րող են ի հայտ գալ գի­շե­րային վա­խեր:

      3-6 տա­րե­կան

      Ե­րե­խան վա­խե­նում է մե­նակ մնա­լուց, մտե­րիմ­նե­րի մա­հա­նա­լուց, ին­չի ար­դյուն­քում կա­րող են ի հայտ գալ հի­վան­դա­նա­լու, ա­ղետ­նե­րի վա­խեր։

      6-10 տա­րե­կան

      Ի հայտ են գա­լիս դպ­րո­ցա­կան, սո­ցի­ա­լա­կան վա­խեր. ե­րե­խա­նե­րը վա­խե­նում են ու­շա­նալ դպ­րո­ցից, պա­տաս­խա­նել դաս, ստա­նալ վատ գնա­հա­տա­կան, մերժ­ված լի­նել հա­սա­կա­կից­նե­րի կող­մից և այլն։

      10-13 տա­րե­կան

      Սե­փա­կան մահ­վան հետ կապ­ված վա­խեր, վա­խեր հի­վան­դու­թյուն­նե­րից, ա­ղետ­նե­րից, կեն­­դա­նի­նե­րից, գո­ղե­րից: Ի­նչ­պես նաև տի­պիկ են եր­ևա­կա­յա­կան վա­խե­րը՝ բա­ցա­սա­կան հե­րոս­նե­րից, այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րից, դևե­րից և այլն։

       
    • ­Գի­շե­րային վա­խեր: Վա­խե­րի այս խում­բը բնո­րոշ է հենց ման­կա­կան տա­րի­քին: Ե­րե­խա­նե­րին հա­տուկ են բազ­մա­պի­սի վա­խեց­նող ե­րազ­ներ և մղ­ձա­վանջ­ներ տես­նե­լը: Նրանք ան­հան­գիստ են քնում, ծնո­ղին կան­չում են ի­րենց մոտ, եր­բեմն ա­ռա­վո­տյան չեն հի­շում ի­րենց ե­րազ­նե­րը:­
    • Եր­ևա­կա­յա­կան վա­խեր: Նմա­նա­տիպ վա­խե­րը ծա­գում են ե­րե­խայի բուռն եր­ևա­կա­յու­թյան, ֆիլ­մե­րի, մուլտ­ֆիլմ­նե­րի, հա­մա­կարգ­չային խա­ղե­րի, մե­ծա­հա­սակ­նե­րի ներշն­չանք­նե­րի ար­դյուն­քում: Օ­րի­նակ՝ ե­րե­խա­նե­րը կա­րող են վա­խե­նալ այլ­մո­լո­րա­կային­նե­րից, ֆիլ­մի որ­ևէ հե­րո­սից, այն բանից, որ նրանք կա­րող են հայտն­վել ի­րենց սե­նյա­կում: Մե­ծա­հա­սակ­նե­րը դաս­տի­ա­րակ­չա­կան նպա­տա­կով հա­ճախ են նա­խընտ­րում վա­խեց­նել ե­րե­խա­նե­րին՝ «­հե­ռու չգ­նաս, քեզ կգո­ղա­նան», «ե­թե չք­նես, Մե­շոկ պա­պին (ոս­տի­կա­նը, գո­ղը, թուր­քը), կգա ու քեզ կտա­նի», «ե­թե լաց լի­նես, բժիշ­կը կգա ու կսրս­կի» և այլ նմա­նա­տիպ ար­տա­հայ­տու­թյուն­ներ, ո­րոնք ե­րե­խայի մոտ ու­ժեղ տագ­նա­պի զգա­ցո­ղու­թյուն են ա­ռա­ջաց­նում և կա­րող են հան­գեց­նել վա­խե­րի ձևա­վոր­մա­նը

­Փաստորեն, կարող ենք նկատել, որ ման­կա­կան վա­խե­րի ա­ռա­ջաց­ման պատ­ճառ­նե­րը հիմ­նա­կա­նում կապ­ված են ըն­տա­նե­կան ի­րա­վի­ճա­կի և ծնո­ղա­վա­րա­կան ոչ ար­դյու­նա­վետ մո­տեց­ման հետ:

Ի՞նչ կա­րող  ա­նել մեծահասակը, որ­պես­զի ա­ջակ­ցի ե­րե­խա­յին վա­խե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թա­ցում:

Նախ­ևա­ռաջ ան­հրա­ժեշտ է ըն­դու­նել այն փաս­տը, որ ե­րե­խան կա­րող է վա­խե­նալ, ըն­դու­նել նրա հույ­զե­րը, ճա­նա­չել և տար­բե­րա­կել վա­խի տե­սա­կը և վեր­լու­ծել դրա ծագ­ման պատ­ճառ­նե­րը: Ե­րե­խան պետք է ա­պա­հով զգա մե­ծա­հա­սա­կի կող­քին, չկաշ­կանդ­վի խո­սել սե­փա­կան վա­խե­րից, չան­հանգս­տա­նա ծաղ­րան­քի կամ ար­ժեզրկ­ման ար­ժա­նա­նա­լու հա­մար: Կա­րևոր է բա­ցատ­րել ե­րե­խային ի­րա­կա­նու­թյու­նը, ցույց տալ պատ­ճա­ռա­հե­տևան­քային կա­պե­րը, մի­ա­սին վեր­լու­ծել և բա­ցա­հայ­տել վա­խե­րի ծագ­ման հիմ­քե­րը. սա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ե­րե­խային հաս­կա­նա­լու, որ ա­մեն բան ու­նի իր հիմքն ու ա­մեն եր­ևույթ կա­րե­լի է հաղ­թա­հա­րել, ե­թե ճա­նա­չում ու հե­տա­զո­տում ես այն: Վա­խե­րի և տագ­նա­պի պատ­ճա­ռով ե­րե­խան կա­րող է ո­րո­շա­կի ռեգ­րե­սիվ, հե­տըն­թա­ցային վարք ցու­ցա­բե­րել՝ գի­շե­րա­մի­զու­թյուն, մատ ծծել, ե­ղունգ­ներ կր­ծել, ծնող­նե­րից կառ­չել և այլն։ Կար­ևոր է, որ­պես­զի մե­ծա­հա­սակն ըն­դու­նի այդ վար­քը, մեկ­նա­բա­նի այն ե­րե­խայի տագ­նապ­նե­րի հա­մա­տեքս­տում, չար­ժեզր­կի և չբար­կա­նա: ­

Այս­պի­սով՝ կա­րե­լի է նկա­տել, որ ի­րա­կա­նու­թյան դժ­վար հան­գա­մանք­նե­րը, ե­րե­խայի տա­րի­քային և ան­ձնային ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը և շրջա­պա­տող մարդ­կանց ար­ձա­գանք­ման յու­րա­հատ­­կու­թյուն­նե­րը հա­մա­լիր կեր­պով կա­րող են հան­գեց­նել ե­րե­խա­նե­րի վա­խե­րի և տագ­նապ­նե­րի ա­ռա­ջաց­մա­նը, ո­րոնք ու­նեն ի­րենց վար­քային և հու­զա­կան տա­րաբ­նույթ դրս­ևո­րում­նե­րը: