Հիմնական ուղղությունները

Կրթական հաստատություններում հոգեբանական ծառայությունների աշխատանքն ուղղված է սովորողների կրթությանը և դաստիարակությանն առնչվող տարաբնույթ հարցերի։ Համարվում է, որ ամենակայացած կրթական հոգեբանական ծառայությունները գործում են ԱՄՆ-ում, որտեղ դեռ 1800-ական թվականներից արդեն կային առաջին դպրոցական հոգեբանական ծառայությունների նախատիպերը։ Այժմ էլ ԱՄՆ-ում գործում է կրթության հոգեբանների հավաստագրման և որակավորման ամենակայացած համակարգերից մեկը։ 1980-ականներին հիմնադրվում է Դպրոցական հոգեբանների ազգային ասոցացիան (NASP), որտեղ մինչ օրս ապահովվում է  կրթական հոգեբանների որակավորման գործընթացը, իրականացնում վերապատրաստումներ և տրամադրվում են տարաբնույթ նյութեր և հոդվածներ։ 

Հնարավոր է առանձնացել հոգեբանական ծառայությունների գործունեության երեք հիմնական մակարդակ․



 
Ըստ
Դպրոցական հոգեբանների ազգային ասոցացիայի (NASP) բնորոշման՝ կրթության հոգեբան են համարվում այն մասնագետները, ովքեր աջակցություն են ցուցաբերում կրթական հաստատություններում՝ նախադպրոցական, միջնակարգ, բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Կրթական հոգեբանական ծառայությունների հիմնական նպատակն է նպաստել սովորողների հոգեկան առողջության պահպանմանը և զարգացմանը։ Վերջինս իրականացնելու համար կրթական հոգեբաններն աշխատում են հետևյալ սուբյեկտների հետ

    • Սովորող

    • Սովորողի ծնող

    • Մանկավարժ

    • Կրթական հաստատության անձնակազմ և վարչակազմ

Կրթական հաստատություններում հոգեբանական ծառայության գործունեությունն ուղղված է․

  • հաղթահարելու առօրյա և ներկա պահի դժվարությունները՝ կապված երեխաների դաստիարակության, զարգացման վարքային դժվարությունների հետ։ 

  • զարգացնելու յուրաքանչյուր երեխայի անհատական  առանձնահատկությունները, ներքին պոտենցիալը, աճելու հնարավորությունները։ Անշուշտ, այս ուղղվածությունը հիմնված է մանկավարժական գործունեության ընթացքում անհատական մոտեցման վրա, քանի որ կրթական հոգեբանը դասավանդող մանկավարժների հետ միասին աջակցում է երեխայի անձի բացահայտմանը և ինքնադրսևորոմանը։

Կրթական հաստատություններում հոգեբանական ծառայության հիմնական նպատակները և խնդիրներն իրականացնելու համար կրթական հոգեբաններն աշխատանքը կազմակերպում են մի քանի հիմնական ուղղություններով։  Դրանք են․