Զարգացնող, շտկողական աշխատանքներ

Շտկողական աշխատանքներն ուղղված են ուսումնական գործընթացում անձի ամբողջական ֆունկցիոնոլության ապահովմանը։ Շտկողական աշխատանքները կրթական հոգեբանի աշխատանքի հիմնական ուղղություններից են, որոնք նպատակ ունեն զարգացնել հոգեբանական առաձնահատկությունները՝ համապատասխանեցնելով դրանք տարիքային նորմային։

Զարգացնող աշխատանքներն ուղղված են տարիքային նորմայի հոգեբանական կարողությունների զարգացմանը։ Հիմնականում շտկողական և զարգացնող աշխատանքները կրթական հոգեբանի գործունեության ընթացքում համատեղվում կամ զուգակցվում են։

Զարգացնող և շտկողական աշխատանքներն իրականանում են հատուկ  գործիքակազմի ներդրման միջոցով։ Զարգացնող-շտկողական աշխատանքների արդյունքում հանգում ենք նորմայի և պաթոլոգիայի հասկացություններին, ուստի ուսումնական հաստատության սահմաններում իրականացվող աշխատանքին զուգահեռ նպատակային է ուղղորդել սովորողին համապատասխան նեղ-մասնագիտացված աջակցության համալիր զարգացումն ապահովելու համար։

Զարգացնող աշխատանքների իրականացման ընթացքում առանձնացնում են երեք հիմնական նպատակներ․

    1. Սոցիալական միջավայրի բարելավում

    2. Տարիքային առանձնահատկությունների և նորագոյացությունների ձևավորում

    3. Սովորողի գործունեության տեսակների զարգացում


Ըստ կազմակերպման ձևի՝ շտկողական-զարգացնող աշխատանքները լինում են․ 

Զարգացնող-շտկողական աշխատանքներն իրականացվում են անհատական և խմբային ձևաչափով։  Հոգեշտկողական աշխատանքներ իրականացնող հոգեբանին ներկայացվող պահանջներ․

    • Տեսական գիտելիքների իմացություն

    • Սովորողի տարիքային առանձնահատկությունների իմացություն

    • Կիրառվող մեթոդների և մեթոդիկաների իմացություն

    • Անձնային և մասնագիտական պատրաստվածություն զարգացնող և շտկողական աշխատանքներ իրականացնելու ընթացքում

Զարգացնող-շտկողական ծրագրերին ներկայացվող պահաջներ․

    • Ամբողջականություն, տրամաբանականություն - ծրագիրը պետք է լինի ամբողջական՝ նպատակադրումից մինչև վերջնական արդյունքների կանխատեսում, և ապահովի սովորողի համակողմանի զարգացումը

    • Արդիական - ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների ներկա պահանջներին և կարիքներին

    • Կանխատեսող - ծրագում պետք է արտացոլված լինեն ոչ միայն ներկա պահի բարդությունները, այլև հետագա զարգացման հնարավորություններն ու աջակցման ձևերը

    • Իրատեսական - ծրագիրը պետք է լինի իրականացման մասով իրատեսական 

    • Օրիգինալ - ցանկալի է, որ ծրագրում լինեն ներառված յուրահատուկ, հենց այդ խմբի համար նախատեսված լուծումներ։