Ծնողական խորհրդատվության նպատակները
Երեխայի հետ ցանկացած հոգեբանական աշխատանքի կազմակերպման դեպքում անհրաժեշտ քայլերից է ծնողական խորհրդատվությունը։
Ինչպես արդեն նշել էինք, մանկական խորհրդատվության կարևոր առանձնահատկություններից մեկը ծնողների, խնամակալների և երեխային շրջապատող այլ մեծահասկների հետ զուգահեռ աշխատանքն է։ Այդ համագործակցությունից է մեծապես կախված երեխայի հետ աշխատանքի արդյունավետությունը։ Ծնողները կարող են դառնալ մեր աշխատանքի լավագույն աջակցողը՝ օգնելով տան պայմաններում երեխայի արագ վերականգնմանը։ Միևնույն ժամանակ, կարող է հանդիպել և հակառակ երևույթը, երբ ծնողը ունենալով որոշակի դիմադրություն, տագնապ, անհագստություններ, սեփական չլուծված չմդիրենր, կարող է դժվարացնել խորհրդատվության ընթցաքը։
Սովորաբար, երեխայի հետ խորհրդատվական աշխատանքին նախորդում է ծնողի հետ ներածական հանդիիպումը։ Այն ունի մի քանի կարևոր նպատակ, որոնց հասնելու դեպքում, խորհրդատու-ծնող փոխհարաբերությունները ունենում են դրական ընթացք և հիմք են ստեղծում ապահով և արդյունավետ խորհրդատվական հետագա աշխատանքի համար։
Ներկայացնենք ծնող-խորհրդատու հանդիպման հիմնական նպատակները՝
-
- կոնտակտի հաստատում։ Սա կարևոր քայլ է, որի ընթացքում հոգեբանը ապահով, ջերմ, աշխատանքային մթնոլորտ է ստեղծում՝ նպաստելով դիմադրության և ոչ ադեկվատ մոտիվացիայի թուլացմանը, դրական հայցի ձևավորմանը,
- աշխատանքային նպատակների դուրս բերում, քննարկում,
- աշխատանքին վերաբերող տեղեկատվության ձեռքբերում,
- երեխայի հուզական, վարքային, հոգեբանական վիճակի նախնական գնահատում, աշխատանքային վարկածի հաստատտում,
- այցելուի վերաբերյալ (ներքին կոնֆլիկտներ, բնավորության առանձնահատկություններ, պաշտպանական մեխանիզմներ և այլն) նախնական պատկերացման ձևավորում,
- ռեսուրսների, ուժեղ կողմերի ու սահմանափակումների նախնական գնահատում, թերապիա սկսելու դրդապատճառների քննարկում և այլն,
- երեխայի շրջապատող միջավայրի գնահատում,
- թերապիայի գործնական նախապատրաստման իրականացում՝ նպատակների որոշում, թերապևտիկ մեթոդի, ուղղորդման, ժամանակային և ֆինանսական հարցերի որոշում: